Երևան
12 °C
«Դառնության զգացում ունեմ և պահանջում եմ, որ այդօրինակ դեպքերում բոլոր պատասխանատուները վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերվեին իրենց երեխայի դեպքում»:
Այս մասին քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Վեդիի մանկապղծության դեպքի և իրավապահների գործողությունների վերաբերյալ հարցին:
«️Երբ քաղաքական հարթակներում ասում եմ՝ Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է, դա պետք է նաև արտահայտվի պետական ինստիտուտների, այդ թվում՝ իրավապահների աշխատանքում: Իրավապահներն առավել ևս նման դեպքերում պետք է վերաբերվեն այնպես, ինչպես եթե իրենց ընտանիքի անդամի հետ նման բան տեղի ունենար:
Եթե իրավապահ համակարգի գործունեությունից մի փոքր շեղում եմ նկատում, դա ինձ համար բացարձակապես անընդունելի է: Մնացած մասերով չեմ կարող մեկնաբանություն տալ»,- նշել է նա:
Հիշեցնենք՝ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքով երկու անձ կալանավորվել է։ Նրանք 2 ամսով են կալանավորել։
Մայիսի 7-ին հայտնել էինք, որ Վեդիում անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործի շրջանակում Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը ազատվել են պաշտոններից:
Մայիսի 8-ին էլ Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանն էր իր դիմումի հիման վրա ազատվել աշխատանքից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է, և նրանց նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել։ Նրանք կալանավորվել են, կա նաև երրորդ մեղադրյալ, որի նկատմամբ բացակայելու արգելք է կիրառվել:
Դատախազությունից էլ հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա. Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ. Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։
Փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնել էր, որ գործում ներգրավված է 3 անձ, տուժողները 2 քույրեր են՝ 15 և 17 տարեկան։
Հիշեցնենք՝ լրագրող Սյուզի Բադոյանը իր էջում հայտարարել էր, թե Վեդիում 2 երեխայի մանկապղծության դեպք է գրանցվել, այնուհետև եղել է վենդետա՝ դանակահարություն, և ՆԳՆ-ն իբր փորձում է կոծկել դեպքերը:
Ներքին գործերի նախարարությունից հերքել են դեպքը կոծկելու փորձի մասին տեղեկատվությունը՝ հայտնելով մանրամասներ:
Վեդի քաղաքում անչափահաս քույրերի հետ կապված և համացանցում լայն տարածում ստացած տեղեկատվության վերաբերյալ Քննչական կոմիտեն առանձին ներկայացրել է քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզված որոշակի հանգամանքներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրաքի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին, վերահաստատել լայն գործընկերություն կառուցելու հանձնառությունը
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Մոսկվա․ ինչ է քննարկվելու Լավրովի հետ
ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում
Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Հայաստան․ Կոպիրկինն անցել է իր աշխատանքային պարտականություններին
Պլան Ա-ն տապալվել է. Ռուսաստանն ունի պլան Բ. ինչու են պնդում, թե ընտրությունները կեղծվել են. տեսանյութ
Հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրվելուն. Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
ԿԸՀ հրապարակած նախնական թվի համեմատ ՔՊ-ի ձայներն ավելացել են 1031-ով․ Ալեքսանյան
Քվեարկությունը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, կայունությանը․ Լյուքսեմբուրգի ԱԳՆ
Ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են, կոչ ենք անում կեղծ տվյալներ չտարածել․ ԿԸՀ
Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ջրատար փոսը․ կան վիրավորներ
Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց․ երբ կգործարկվի
Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար․ Էրդողան
ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, ներկայացրել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու բացասական հետևանքը
Մեր քաղաքականության արդյունքում ՀՀ-ում գրանցվել է կյանքի միջին տևողության ամենաբարձր ցուցանիշը՝ 78 տարեկան
Արտուր Օսիպյանի կալանքը կվերացվի
Վաղարշապատում քոչարյանականները ձայներ կորցնելու օլիմպիական ռեկորդ են սահմանել․ Խուդաթյան
Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Գան ԱԺ՝ քաղաքականապես պատեպատ ենք տալու. միակ վայրը, որ Ծառուկյանը պետք է որդուն տեսակցի, կալանավայրն է
Գյումրու «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի հետ կապված ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ
Կեղծ լուր են տարածում՝ իբր ՔՊ-ն 0 է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ-ն մուտքագրել է 717․ շարունակեք ստել, товарищи
Ընդդիմության անմեղսունակները ակնհայտ կեղծիք են տարածում․ Չախոյանը տեսապատճեն է հրապարակել
Իրենց ճղում են, որ ՔՊ-ն «գողացել է» ԲՀԿ-ի ձայները, բայց ԲՀԿ-ի վերահաշվարկից ՔՊ-ի ձայներն ավելի են շատանում
«Պրեգոմեշ»-ի՝ առանց թույլտվության տեղադրված գովազդի թեման քաղաքականացնելու փորձերը տարօրինակ են․ քաղաքապետարան
«Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Նույնիսկ եթե զինվենք Մարուքյանի վառ երևակայությամբ, կարձանագրենք, որ իրենց ձայնի դիմաց 0-ն վնաս է իշխանությանը
Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից
ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում՝ հուլիսի 1-ից ոչ ուշ
ԿԸՀ-ն պարզաբանել է ԱԺ հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը»
Հունիսի 7-ին ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զավթման փորձ, որը հաջողությամբ կանխվեց․ Թունյան
Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի հունիսի վճարումը
Չունենք դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Նահապետյան
Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասին
Փեսա Միշիկի սանը, որը հիմա էլ թառել է կալուգացի օլիգարխի ցուցակում, ֆանտաստիկ միտք ասաց․ մեկը մեկից ունիկալ են
Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է
Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով
Կատարողականը՝ 92.8 %․ ներկայացվել է Քննչական կոմիտեի 2025-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
Ընտրակաշառքի վարույթներով հարցաքննված հարյուրավոր անձանցից գեթ մեկը չի հերքել, որ ձայնագրություններում ինքն է
Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը
Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ
Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից. ՍԴՀԿ-ն շնորհավորել է Փաշինյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT