Երևան
12 °C
«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ը համատեղ հաղորդագրությամբ տեղեկացնում են, թե ինչպես է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանը միջամտում ՀՀ ներքին գործերին։
«Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում գործունեություն է ծավալում հայազգի Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանը (Ռուս ուղղափառ եկեղեցու սպասավոր)։ Պաշտոնապես նա 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Բեզբորոդովի օգնականն է հավատացյալ զինծառայողների հետ տարվող աշխատանքների գծով։ Նա ակտիվ և սերտ շփումներ ունի Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի հոգևորականների հետ, այդ թվում՝ համատեղ միջոցառումներ իրականացնելու միջոցով։
Նրա գործառույթների մեջ են մտնում զինվորների հետ անհատական զրույցների անցկացումը, սթրեսային կամ ընտանեկան բարդ իրավիճակներում նրանց հոգևոր աջակցություն ցուցաբերելը։ Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Հայր Տիմոֆեյը գրեթե ամենօրյա ռեժիմով առերևույթ իրականացնում է նաև ՀՀ պետականությունը վերացնելու վերաբերյալ բացահայտ քարոզչություն։
Երկու տարբեր աղբյուրներից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քահանան մեր պետության դեմ իր այս «ծառայությունն» իրականացնում է ռազմակայանին կից գործող ուղղափառ եկեղեցիներում՝ Սուրբ Ալեքսանդրա (անմիջապես 102-րդ ռազմակայանի տարածքում) և երբեմն Սուրբ Միքայել Հրեշտակապետի (Պատվո բլրի հարևանությամբ) եկեղեցիներում։ Հայր Տիմոֆեյի գործունեությունն ու կապերը չեն սահմանափակվում միայն 102-րդ ռազմաբազայի շրջանակներով: Նա, ենթադրաբար, Հայաստանում գործող ռուսական պետական ինստիտուցիոնալ ցանցի ներկայացուցիչներից է։
Դրա վառ ապացույցներից է 2023թ. հուլիսին Երևանում գործող «Մոսկվայի տան» կողմից ռազմակայանին կից եկեղեցիներին արված նվիրատվությունը։ Հայր Տիմոֆեյն անձամբ ներկա է գտնվել միջոցառմանը և հրապարակայնորեն ողջունել նախաձեռնությունը։ Հայտնի է, որ «Մոսկվայի տունը» զուտ մշակութային կենտրոն չէ. այն ֆինանսավորում է Մոսկվայի կառավարությունը և ռուսական «փափուկ ուժի» պաշտոնական հարթակներից մեկն է։
Ընտրական շանտաժ և օտարերկրյա միջամտություն
Առավել ուշագրավ է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանն առերևույթ օգտագործվում է Հայաստանում ընտրական գործընթացների վրա անմիջական ճնշում գործադրելու համար։
102-րդ ռազմակայանում աշխատող ՀՀ քաղաքացիները հայտնվում են թիրախում: Մեզ ահազանգած քաղաքացիները, որոնք ցանկացել են գաղտնի մնալ՝ ռազմակայանի հրամանատարության կողմից հնարավոր հետապնդումներից զերծ մնալու մտավախությունից ելնելով, հայտնում են, որ իրենց ուղղակիորեն պարտադրում են քվեարկել կոնկրետ քաղաքական կուսակցության օգտին՝ հակառակ դեպքում սպառնալով հեռացնել աշխատանքից։ Ավելին՝ ռուսական հրամանատարությունն առերևույթ պահանջում է, որ այդ պարտադրանքը աշխատակիցները տարածեն նաև իրենց ընտանիքների անդամների, հարազատների ու ընկերների վրա՝ այդպիսով մեծացնելով վերահսկվող ձայների քանակը։
Այսպիսով, ըստ մեր ստացած արժանահավատ տեղեկությունների՝ ռազմակայանի հրամանատարությունն առերևույթ խախտում է ՀՀ Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, ինչպես նաև կատարում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.8 հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանք ու ՀՀ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ ու 211-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված հանցանքներ։
Ռուսաստանյան ռազմակայանի հրամանատարությունն ու Տեր Տիմոֆեյ քահանայի առերևույթ գործողությունները պետք է դառնան իրավասու մարմինների պատշաճ քննության առարկա։ Նախկինում «Իրազեկ քաղաքացիների միավորումն» անդրադարձել է ռուսական ռազմակայանի տարածքում կամ դրա ծառայողների (աշխատակիցների) կատարած ընտրական հանցագործությունների՝ ՀՀ իրավազորության տիրույթում գտնվելու հարցին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT