Գործուղված դիվանագետները ծառայությունից հետո պետք է վերադառնան ՀՀ. կփոխվի վարձատրության կարգը. նախագիծ

11/05/2026 schedule14:53

«Նախատեսվում է դիվանագիտական գրասենյակի ստեղծման իրավակարգավորում, այսինքն՝ լինում են երկրներ, որտեղ ֆինանսական կամ այլ տեսանկյունից նպատակահարմար չէ բացել ամբողջական դեսպանություն, բայց կա անհրաժեշտություն դիվանագիտական ներկայացուցչություն ունենալու:

Ըստ այդմ՝ առաջարկվում է նմանատիպ վայրերում հիմնել դիվանագիտական գրասենյակ, որի ղեկավարումը կիրականացնի այդ երկրում հավատարմագրված ՀՀ դեսպանը»։

Այս մասին Ազգային ժողովի մայիսի 11-ին գումարված արտահերթ նիստին ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», ինչպես նաև ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագծերը:

Առաջարկվում է վերանայել դեսպանների և մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները, ինչպես նաև դեսպանին հնարավորություն տալ շարունակելու պաշտոնավարում հավատարմագրման երկրում առավելագույնը 5 տարի ժամկետով, որից հետո դեսպանը կարող է վերանշանակվել այլ երկրում, և այս դեպքում առաջարկվում է ծառայության առավելագույն ժամկետը դարձնել 8 տարի:

Նոր կարգավորման համաձայն՝ դիվանագետները ծառայությունից հետո պետք է վերադառնան Հայաստան և աշխատեն ԱԳՆ-ում, բայց այսուհետև ոչ թե 24 ամիս, այլ 18 ամիս, որից հետո կրկին իրավունք կունենան գործուղվելու օտարերկրյա պետություն: Գլխավոր հյուպատոսի համար էլ ՀՀ ԱԳՆ-ում աշխատելու ժամկետը սահմանվում է 18-ի փոխարեն 12 ամիս, իսկ օտարերկրյա պետությունում ծառայության ժամկետը՝ 2-ի փոխարեն 3 տարի:

Մեկ այլ կարգավորում վերաբերում է դիվանագետ ամուսինների աշխատավարձերին:

«Համակարգում կան դիվանագետ ամուսիններ, և, ահա, երբ դիվանագետ ամուսինները գործուղվում են օտարերկրյա պետություն՝ ծառայության, նրանցից մեկը գործող կարգավորմամբ ստանում է աշխատավարձի ընդամենը 50 տոկոսը: Սա վաղուց իրեն սպառած և աբսուրդ կարգավորում է: Եթե երկու դիվանագետն էլ իրականացնում են 100 տոկոսով ծառայություն, աշխատանք, բավականին արդար է, որ երկուսն էլ վարձատրվեն իրենց հասանելիքի 100 տոկոսով»,- ասել է նախարարը:

Մեկ այլ փոփոխության համաձայն՝ առաջարկվում է օտարերկրյա պետությունում ծառայող դիվանագետների աշխատավարձը հավասարեցնել Երևանում իրենց ծառայությունն իրականացնող դիվանագետների աշխատավարձին:

Այդ համատեքստում նախարարը առաջին քարտուղարի օրինակն է բերել: Օրինակ՝ Երևանում՝ ԱԳՆ-ում, դիվանագիտական ծառայություն իրականացնող դիվանագետը՝ առաջին քարտուղարը, ստանում է 267 հազար դրամից մինչև 366 հազար դրամ աշխատավարձ, մինչդեռ օտարերկրյա պետությունում ծառայող նույն առաջին քարտուղարի աշխատավարձը 157-178 հազար դրամ է, ինչը, ըստ Միրզոյանի, կտրուկ նվազեցնում է օտարերկրյա պետությունում ծառայության գրավչությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1004 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին