Հայկական արվեստի և մշակութային ժառանգության կրիտիկական զանգվածը պետք է լինի ՀՀ-ում․ սա քաղաքականություն է

15/04/2026 schedule22:10

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել «Արշիլ Գորկի. Նյու Յորք-Երևան. նոր ձեռքբերում» խորագրով ցուցահանդեսի բացմանը: Կառավարությունը միջազգային աճուրդից ձեռք է բերել աշխարհահռչակ ամերիկահայ նկարչի «Անվերնագիր» (1944 թ.) գրաֆիկական աշխատանքը, ինչը կարևոր ներդրում է ազգային հավաքածուի համալրման գործում։

64896_b.jpg (543 KB)64887_b.jpg (1.03 MB)

Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ, արվեստագետներ, հյուրեր:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին այս օրվա առիթով, նշել, որ Արշիլ Գորկին համաշխարհային կերպարվեստի և հայկական ծագում ունեցող կերպարվեստի նշանակալի դեմքերից մեկն է. «Այսօրվա մեր միջոցառումը և Կառավարության որոշումն ունի մի քանի նշանակություն, և բոլոր այդ նշանակությունները, իհարկե, կապված են հետևյալի հետ. մենք շատ ենք խոսում նրա մասին, որ պետությունը, պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը պետք է հայկական կյանքի առանցքը և գրավիտացիոն կենտրոնը լինի: Մեր ժողովուրդը պատմության տարբեր էջեր է ունեցել․ երբեմն հայկական իրականության կենտրոնը եղել է Մադրասը, երբեմն ինչ-որ ժամանակում հայկական իրականության կենտրոնը եղել է Ստամբուլը, երբեմն ինչ-որ ժամանակում հայկական իրականության կենտրոնը եղել է Թբիլիսին, ինչ-որ մի ժամանակ հայկական իրականության կենտրոնը եղել է Վենետիկը և այլն: Մենք ասում ենք, որ հայկական իրականության և կյանքի կենտրոնը բոլոր առումներով՝ մշակութային, գաղափարաբանական, գաղափարախոսական, Հայաստանի Հանրապետությունն է: Եվ այս իրադրությունը, որը կա և պետք է զարգանա, պետք է հարատև լինի և ոչ թե ժամանակավոր»:

64897_b.jpg (564 KB)

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հայկական արվեստի և մշակութային ժառանգության կրիտիկական զանգվածը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում։ Երկրի ղեկավարի խոսքով՝ սա առանձին վերցված միջոցառում չէ, քանի որ վերջերս պատմության թանգարանում տեղի ունեցավ նմանատիպ կարևոր իրադարձություն․ Մատենադարանում արդեն երկու անգամ նշվել է այսպիսի իրադարձություն: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սա քաղաքականություն է, որը Կառավարությունը որդեգրել է և բոլոր հնարավորություններն օգտագործվելու են արվեստի, մշակույթի հայկական ծագման ժառանգությունը Հայաստանի Հանրապետություն բերելու և այն այդ արժեքների համար հարատև հանգրվան դարձնելու համար:

64891_b.jpg (609 KB)

Այս համատեքստում վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին, քանի որ Արշիլ Գորկու կտավը Հայաստանի Հանրապետությունում է հայտնվել հարկ վճարող հազարավոր քաղաքացիների շնորհիվ:

Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, որոնք նախաձեռնել և ընթացք են տվել այս գործընթացին և հասցրել տրամաբանական ավարտին:

64894_b.jpg (797 KB)64884_b.jpg (700 KB)

2025 թվականին պետական միջոցներով իրականացվող Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության թանգարանային հավաքածուների համալրման ծրագրի շրջանակներում «Մշակույթի զարգացման» հիմնադրամը իրականացրել է դիտանցումներ միջազգային աճուրդային տների և մասնավոր պատկերասրահների կողմից վաճառքի ներկայացվող արժեքների ցանկերում։

Դիտանցումների արդյունքում պարզվել է, որ Լոնդոնում գործող Sotheby’s աճուրդային տանը ներկայացված է աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու «Անվերնագիր» (1944 թ.) գրաֆիկական աշխատանքը (թուղթ, մատիտ, 45.4 × 55.5 սմ)։ Աճուրդի մեկնարկային գինը կազմել է 45 հազար եվրո, իսկ ակնկալվող առավելագույն գինը՝ 70 հազար եվրո։

2025 թվականի դեկտեմբերի 3-ին կայացած աճուրդի ընթացքում տվյալ աշխատանքը Կառավարությունը ձեռք է բերել 30 մլն 978 հազար (երեսուն միլիոն ինը հարյուր յոթանասունութ հազար) դրամով, և այն հանգրվանել է Հայաստանի ազգային պատկերասրահում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
880 դիտում

ՔՊ-ի վրա ջուր են լցնում, ու այդ մարդուն տան մեջ չեն սպանում. Պուտինը չի որոշողը, թե ՀՀ-ն ինչ անի. տեսանյութ

Գիտության հանրային հաշվետվողականությունն առանցքային է․ Ժաննա Անդրեասյան

Անհրաժեշտ է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացել, առանց սահմանափակումների․ Գուտերեշ

Կենսաչափական փաստաթղթերի համակարգը ևս մեկ քայլ է ՀՀ-ն մոտեցնելու ԵՄ հետ վիզաների ազատականացմանը․ նախարար

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 3-4 աստիճանով․ անձրև կտեղա, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի

Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ, քրեական վարույթ չի նախաձեռնվել

Քաղաքական թոթովախոսը. «հաղթարշավ» բառը սխալ արտաբերած օլիգարխը «մանթրաժ»-ից ո՞ւմ էր փորձում հայացքով նախատել

«Վայլդբերրիզ»-ի հետ կապված ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուի գրանցումը

Ինչպես է 102-րդ ռազմակայանը միջամտում ՀՀ ներքին գործերին, ինչ գործառույթ ունի հայր Տիմոֆեյը․ մանրամասներ

Բոլորը պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի նոր տրամաբանության բանակ․ վարչապետ

Պատրիարքական գահի տեղապահ Շիոն ընտրվել է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք

ՇՄ նախարարը և Ռոմանոս Պետրոսյանը դիտարկել են «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի շինաշխատանքների ընթացքը

Հայաստանը շատ լավ աշխատանք է կատարել․ նախագահը ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին

Պարո՛ն վարչապետ, շատ բողոքողները հենց ձեզ են ընտրելու, դա իմացեք․ քաղաքացին՝ Փաշինյանին․ տեսանյութ

Շուկայից հետ են կանչվում ZWILLING ENFINIGY և ENFINIGY PRO մոդելների վտանգավոր թեյնիկներ․ ՇՎՏՄ

Հայաստանը չի հավակնում համաշխարհային բոլոր գործերին խառնվել․ Փաշինյան

Պահանջում եմ, որ Վեդիի նման դեպքերում պատասխանատուները վարվեն այնպես, ինչպես իրենց երեխայի դեպքում. վարչապետ

Ընտրություն կատարելու հարց օրակարգում չենք դնում. Փաշինյանը՝ Պուտինի հայտարարության մասին

Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին

Ավտովթար Վանաձոր-Երևան ճանապարհին. կա տուժած

Գործուղված դիվանագետները ծառայությունից հետո պետք է վերադառնան ՀՀ. կփոխվի վարձատրության կարգը. նախագիծ

Տնավորվել, տեղավորվել ենք, շնորհակալ ենք. սիրիահայերը՝ վարչապետին

Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ

Իմացի՝ մենք քո կողքին ենք, գալու ենք քեզ ընտրենք. քաղաքացին՝ վարչապետին

Գլխավոր դատախազի հրամաններով՝ դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը

«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավի չորրորդ օրը կլինի Արագածոտնի մարզում

ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը

Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի 4 պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Երևանում քարոզարշավ անելիս կերթևեկենք հանրային տրանսպորտով․ Նիկոլ Փաշինյան

Հրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ

Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ը

ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը. ինչ է առաջարկվում

«Բարեկամություն» մետրոյից վազքով եկել եմ. կարելի՞ է ձեզ հետ նկարվել. քաղաքացին՝ Փաշինյանին

Հնդկաստանի վարչապետը կոչ է անում վերականգնել կորոնավիրուսի շրջանի հեռավար աշխատանքը՝ գումար խնայելու համար

«Զուռնա» ռեստորանի մոտ խուլիգանություն և վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև

Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս

Այսօր Հայաստանը և Եվրոպական Միությունը միմյանց ավելի մոտ են, քան երբևէ. Ռոբերտ Աբիսողոմոնյան