ՀՀ-ՌԴ հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են․ բազմաքաղաքացու աղքատացման պրոցեսին օգնել չենք կարող

15/04/2026 schedule19:30

«Ուժեղ Հայաստանից» հնչել է կարծիք, որ եթե իշխող ուժը վերընտրվի, տնտեսական պատերազմ է սկսվելու ՌԴ-ի հետ:

Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իր կարծիքով՝ բազմաքաղաքացին, որն այդ մասին ասել է, իր մասին, իր աղքատացման մասին է խոսել:

«Ես պնդում եմ իմ կանխատեսումը, որ նա մինչև տարվա վերջ աղքատանալու է, որովհետև իրենցից մեծ-մեծ պարտավորություններ է ստանձնել: Այդ պարտավորությունները չկատարելու արդյունքում իր, այսպես ասած, նոմինալ ունեցածն իր ձեռքից առնվելու է»,- ասաց վարչապետը:

«Փորձ է արվում հրահրել ՀՀ-ՌԴ կոնֆլիկտ՝ այդ կոնֆլիկտի վրա ձեռքերը տաքացնելու համար: Ես անհնար եմ համարում այդպիսի բանը: Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել է: Նայեք Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման դինամիկաները և համեմատեք նախորդող շրջանի հետ հանդիպումների, հեռախոսազրույցների, շփումների, այցերի և այլնի դինամիկան: Ընդ որում՝ այս ձևաչափով ես լիարժեք նույն ձևի աշխատանքային կապի մեջ եմ Ռուսաստանի նախագահի և ՌԴ կառավարության ղեկավարի հետ, որը առանձնահատուկ բովանդակություն է տալիս։

Մարդիկ, որոնք փորձում են սադրանքներ անել, ցանկանում են ԵԱՏՄ-ն կաթվածահար անել: Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք ԵԱՏՄ 5 երկրներից մեկն ենք, որը որոշումներ է կայացնում: Այդ մարդիկ, որոնք այդպիսի սադրանքներ են անում, ուզում են ԵԱՏՄ-ն որպես կազմակերպություն պարզապես ոչնչացնել: Մեկ է, չեն փրկի իրենց ունեցվածքը, այնպես որ ավելի լավ է, որ ԵԱՏՄ-ին սադրանքների մեջ չներքաշեն: Ես ասում եմ՝ մենք Ռուսաստանի Դաշնության հետ չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու:

Բոլոր մեզ հակադրությունների մեջ ներքաշելու փորձերը՝ կլինի դա տնտեսական, քաղաքական, որևէ, սին են: Որևէ մեկին չի հաջողվելու դա մեզ անել, որովհետև մենք առաջնորդվում ենք մեր երկրի շահերով, իսկ մեր երկրի շահերից է բխում, և իմիջիայլոց բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականությունը ենթադրում է, որ մենք պետք է լավ հարաբերություններ պահպանենք ՌԴ-ի հետ, և մենք այդ լավ հարաբերությունները պաշտպանում ենք, և էլի ուզում եմ ասել՝ ես ՌԴ կատարած իմ վերջին այցը համարում եմ շատ հաջող: Մենք շատ երկար և մանրամասն քննարկումներ ենք ունեցել և ձեռք ենք բերել այնպիսի ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու, որի արտահայտությունն առաջիկայում մենք կտեսնենք: Իսկ նրանք, ովքեր ուզում են խաթարել Հայաստան-Ռուսաստան բարեկամությունը և եղբայրությունը, պարզապես иностранный агент են:

Այդ մարդիկ 60 երկրի քաղաքացիություն ունեն, մի հատ էլ հայտարարում են, թե իրենք քաջաբար սկսում են հրաժարվել քաղաքացիությունից: Մինչև հրաժարվեն, մի 30 տարի կտևի, որովհետև աշխարհում երկիր չկա, որի քաղաքացի չեն: Այդ մարդիկ, բառիս բուն իմաստով, ինոագենտ են և գործում են այդ թվում Հայաստան-Ռուսաստան բարեկամության դեմ, ԵԱՏՄ շահերի դեմ և ուզում են կաթվածահար անել կազմակերպությունը: Մենք թույլ չենք տալու, որ կաթվածահար անեն կազմակերպությունը:

Ես բոլորին կոչ եմ անում չտրվել այդ սադրանքներին, մյուս կողմից բազմաքաղաքացու աղքատացման պրոցեսին, հիմա արդեն ցավում եմ, բայց ոչ մի բանով օգնել չենք կարող: Բայց հիմա մենք սոցիալական շատ լավ ծրագրեր ունենք, և երբ արդեն լինի միայն ՀՀ քաղաքացի, կարծում եմ և՛ առողջության ապահովագրությունը, և՛ սոցիալական մյուս ծրագրերից լիարժեք օգտվելու հնարավորություն կունենա»,- ասաց վարչապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1445 դիտում

Տեղի է ունեցել ՀԷՑ-ի 100 % բաժնեմասը հանրային գերակա շահ ճանաչելու Կառավարության նախագծի հանրային լսումը

Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է

ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող առանցքային հարցեր են քննարկել

Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի՝ իր կյանքին ուղղված սպառնալիքների վերաբերյալ հրապարակմանը

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Դըկոտինյիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

1961 թվականից ի վեր պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից․ Ազիզյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 28-ին

Դեսպան Գևորգյանն ու Բոլիվիայի Պատգամավորների պալատի նախագահը կարևորել են օրենսդիր մարմինների կապերի զարգացումը

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի 2026թ. I կիսամյակի արդյունքները

Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանգրքույկի առկայությունը պարտադիր է

Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ

Չկա երկխոսելու և բանակցելու տարածք, չկա նաև փոխշահավետ լուծում, Ռուսաստանը քննարկման հարցերը տանում է փակուղի

Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան

Հայկ Կոնջորյանն արձագանքել է եղբոր ծեծի ենթարկվելու դեպքին և թեմայի շուրջ քննադատություններին

Սիրելի՛ կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել և իրար պաշտպանել, մի՛ վախեցեք. Աննա Հակոբյան

Ճապոնիայի Կյուսյու կղզում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Երևանում և որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. որոշ օրերի կլինեն կարճատև տեղումներ

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների խմբաքանակին

Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

ՀԿԿ-ում ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 199 քրեական վարույթ, կա 192 մեղադրյալ

Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ, Զախարովայի պնդումները անհիմն են. Հաջիզադեն

Ես հիվանդ ծեր կնոջ տեսք ունեմ, մազեր, հոնքեր, թարթիչներ չունեմ, մինչդեռ նախկինում թարմ մարգարիտ էի. Սիմոնյան

ՆԳՆ-ն սահմանել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչներ. գինը՝ մինչև 8 մլն դրամ. մանրամասներ

Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ. Թրամփն ու բոլոր 100 սենատորները հրավիրվել են նրա հետ հանդիպման

Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում

Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի մասում 7 ժամ ջուր չի լինի

Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ

Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով

ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու

Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. սկսվել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը

Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վախենում էի հաշմանդամ դառնալուց. 77-ամյա Ալլա Պուգաչովան պատմել է՝ ինչու 4 ամիս չի կարողացել քայլել

Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ. մրցումային հերթական օրը Հայաստանը 5 մասնակից ունի

Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

Պուշկինի լեռնանցքում 5 մլն դոլար ընդհանուր արժեքով ճանապարհաշինական ծրագիր է մեկնարկել

Քննարկվել են Հայաստան-Բոլիվիա համագործակցության զարգացման հեռանկարները

Վանաձորի Բուլղարական թաղամասում աղջիկը հայտնաբերել է իր 6-ամյա քրոջ մարմինը

Համայնքներին է վերադարձվում հանրային բարիքը՝ ապօրինի մասնավորեցված այգիները, պուրակները, զբոսայգիները

Իշխանություն և առաջընթաց․ վարչապետն ավարտել է հերթական գրքի ընթերցանությունը