Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում ներկա է գտնվել Հայաստանի եզդիական համայնքի Նոր տարվա տոնին նվիրված միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, օրենսդիր, գործադիր իշխանությունների, եզդիական համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր:

Վարչապետը նախ շրջայց է կատարել եզդիական Զիյարատ տաճարի հուշահամալիրի տարածքում, որի ընթացքում ներկայացվել է եզդի ժողովրդի 10 ազգային հերոսների պատմությունը, այնուհետև այցելել Զիյարատ մեծ տաճար։

Տոնական միջոցառման ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել եզդիական համայնքին ազգային Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի տոնի առիթով:
«Ինձ հուշեցին, որ ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ այս ձևաչափով հանդիպում և շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա առիթով։ Սա իսկապես կարևոր իրադարձություն է»,- ասել է երկրի ղեկավարը և հավելել, որ ապրելով կողք-կողքի նույն երկրում՝ Հայաստանի Հանրապետության բազմաթիվ բնակիչներ շատ մեծ պատկերացում չունեն եզդի ժողովրդի ավանդույթների, տոնակատարությունների, արարողությունների մասին:

Վարչապետն ուրախությամբ է արձանագրել, որ այսօր մի նոր ավանդույթի սկիզբ է դրվում, երբ հաղորդակցությունը, համակեցությունը, քաղաքացիությունը, որով բոլորը կապված են, նոր արտահայտություն են ստանում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր իր հիմնական ուղերձը հետևյալն է. «Մենք տարբեր դավանանքների, տարբեր ազգությունների, տարբեր ազգերի ներկայացուցիչներ ենք, բայց նույն ժողովրդի ներկայացուցիչն ենք, ընդ որում՝ ես այստեղ խոսում եմ իրավական կոռեկտության տրամաբանությամբ, որովհետև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին: Ո՞վ է ժողովուրդը. ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամբողջությունն է:

Այս է պատճառը, որ մենք մեր ուղերձներում հենց այդ տերմինաբանությունն ենք օգտագործում՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Այո, մենք դավանում ենք տարբեր կրոնների, տարբեր ավանդույթներ ունենք, բայց ունենք մեկ ընդհանուր անձնագիր: Մեր բոլորի անձնագրերը նույն տեսքն ունեն, նույն պատկերն ունեն, և մեր բոլորի անձնագրերը մեզ Հայաստանի Հանրապետությունում տալիս են նույն իրավունքները, նույն պարտականությունները:

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հավասարաբար պաշտպանված է պետության կողմից, որովհետև ինքն այդ պետության քաղաքացին է, ինքն այդ պետության հիմնադիրն է: Եվ այդ պետությունը ստեղծված է իր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու համար»։

Վարչապետը շեշտել է, որ իր խոսքերը վերաբերում են Հայաստանի Հանրապետությունում ապրող բոլոր ազգային փոքրամասնություններին, և ընդգծել, որ իր համար չկան տարբեր ազգությունների ներկայացուցիչներ․ Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, այն ըմբռնմամբ, որ կա մեծագույն հարգանք յուրաքանչյուրի թե՛ կրոնական, թե՛ ազգային, թե՛ անհատական պատկերացումների և զգացողությունների նկատմամբ։

Երկրի ղեկավարի խոսքով՝ սա վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ, որովհետև Կառավարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն է համարում իր գործատուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն է համարում այն սուբյեկտը, որի առաջ հաշվետու է որպես Հայաստանի Հանրապետության կառավարություն, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքական մեծամասնություն:

Եվս մեկ անգամ շնորհավորելով եզդիական համայնքին տոնի առթիվ՝ Նիկոլ Փաշինյանը մաղթել է բոլորին խաղաղություն, բարօրություն, երջանկություն և զարգացում։


Ոստիկանները հեռացրին «մուկ տշելու» համար Կառավարության դիմաց դրված «դարպասներն ու մուկը»
Հրացաններ, նռնակներ, փամփուշտներ, ատրճանակներ. Լոռիում և Շիրակում ապօրինի զինամթերք է հանձնվել
Կալուգացու հարցը պարզ է․ էնպիսի անառարկելի փաստեր կան, որ չեն էլ համարձակվում ասել՝ դատի կտան. Փաշինյան
«Ուժեղ Հայաստան»-ի անդամներին հորդորում եմ զերծ մնալ «Սևանի հոգեկան առողջության» կենտրոնի անունը շահարկելուց
Ձեր գալը բարի․ Շնողում աղ ու հացով են դիմավորել Նիկոլ Փաշինյանին
Ընտրակաշառք տալու, ստանալու վարույթի շրջանակում կալանավորվել է 4 անձ
Այն, որ օլիգարխն այլ երկրի շահեր է սպասարկում, վաղուց գիտեինք, ուղղակի հիմա փաստաթղթերն են հաստատում. Թորոսյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Շնողի եկեղեցի, մոմ վառել. տեսանյութ
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասում ապամոնտաժվել է 119 շենք-շինություն. դատախազությունը մանրամասնել է
Մարտի 1-ի ճշմարտությունը մեկ անգամ ևս՝ փաստերով. Քլոյանը հայտնել է գործի մանրամասները
Կալուգացի շպիոնը փուռը տվեց նաև հարազատ եղբոր որդուն. Չախոյան
2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿ
«Արարատցեմենտ» գործարանը լինելու է պետական. աշխատողները Ծառուկյանի և Գուլոյանի հրահանգը կատարելու կարիք չունեն
Ռուսաստանը գերտերություն է, ու ՌԴ-ին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ես այդպես էլ անում եմ. Փաշինյան
Վիճաբանություն և սպանություն Սևանում. ձերբակալվել է 24-ամյա երիտասարդ
Լատվիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
Եթե հաստատվեց, որ Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է, նրանց առաջին համարը կդառնա Քոչարյանի փաստաբան Վարդևանյա՞նը
Կենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգեր. ՆԳՆ-ն քննարկել է ծրագիրը
ՀՀ վարչապետն ու ՔՊ անդամները քաղաքացիներին ողջույններ են հղել ավտոբուսից. տեսանյութ
Ինչ պայմանավորվածություններ են եղել Պուտինի այցի արդյունքներով, և ինչ են համաձայնել Ռուսաստանն ու Չինաստանը
Հրդեհ Մասիս քաղաքում․ հայտնաբերվել է 2 դի, կան տուժածներ
Ագարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվել
Սյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհի ի հայտ են եկել թերություններ, որոնք շինարարը վերացնում է ինքնուրույն
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Ռուսաստանի դեսպանատան քողի տակ գործող գործակալները պետք է անհապաղ լքեն Հայաստանը. Սարգսյան
Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը, տվել կեղծ դիմում. ՔԿ
Джексон оказался женщиной․ օլիգարխը նաև գործակալ է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ-ում ասում են Քոչ, ասոցացնում են արյան հետ, կալուգացի օլիգարխն էլ ընդեղ ջախջախվեց․ էս ինչ վատ է վիճակներդ
ԴՆԹ թեստը ցույց տվեց, որ միայն 18 տոկոս է հայկական ծագումս․ Մարգարիտա Սիմոնյան
Մհեր Գրիգորյանը կարևորել է Լիտվայի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի դիմադրողականության ավելացման ծրագրերում
Երևանում կատարված խուզարկություններով խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ
Կարելի է հստակ արձանագրել՝ գործ ունենք ոչ թե կալուգացի օլիգարխի, այլ կալուգացի շպիոնի հետ․ Ղազարյան
Հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի տներից մեկում․ նախնական տվյալներով՝ զոհեր և տուժածներ կան
Ամոթ, դիտելուց հետո զզվանք և սրտխառնոց է առաջանում․ ՀՌՀ նախագահը՝ «Հայաստան» դաշինքի քարոզչական հոլովակի մասին
Բոլոր գործակալներ, Հայաստանի Հանրապետությունը գալու է ձեր հետևից․ վարչապետ․ տեսանյութ
Կարող է մահափորձեր կազմակերպեն, անգամ վարչապետի ուղղությամբ. մենք «Հոկտեմբերի 27» ենք տեսել. Թումասյան
Քանի մարդ է մասնակցել Գյումրու Թատերական հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին
Եթե ՌԴ պետռեգիստրը ճիշտ է, կստացվի, որ Նարեկը՝ որպես պատգամավորի թեկնածու գրանցվելիս թույլ է տվել հանցանք
Լոռու հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորակը
Սամոն, սիբիրյան յազվան ռսաքոծ են. Փաշինյանը վարչապետի միակ թեկնածուն է և հաղթելու է․ Լևոն Շիրինյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT