Երևան
12 °C
«Որևէ մեկը կասկած չունի, որ թե՛ Ծառուկյանը, թե՛ Կարապետյանը ձայները տալու են Քոչարյանին»։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ ընդգծելով, որ «Գյումրի 2» խոսույթը ընդդիմադիր քաղաքական դաշտն է ձևավորել։
«Իրենք են բարձրաձայնում, որ «Գյումրի 2» են փորձում անել, այսինքն՝ էն պատկերը, որն ունեցել են Գյումրիում՝ միանալով ընտրեն քաղաքապետ, նույն մոդելը կիրառեն համապետական ընտրություններին՝ կառավարվելով մեկ կենտրոնից։ Եվ չկա որևէ մեկը, իմ կարծիքով, կասկած ունենա, որ թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛ Սամվել Կարապետյանը ձայները տալու են Ռոբերտ Քոչարյանին, եթե, իհարկե, կարողանան հավաքել այնքան ձայն, որ փորձեն անել այն, ինչ Գյումրիում են արել։
Ես վստահ եմ, որ չեն կարողանալու հավաքել այդ ձայները, որովհետև ո՛չ գյումրեցին է միամիտ, ո՛չ էլ ՀՀ ժողովուրդը»,- ասաց Առուշանյանը։
Առուշանյանն ասաց՝ Շիրակի մարզի ձևավորվելիք շտաբն անձամբ կղեկավարի, արձակուրդում կլինի այդ ժամանակահատվածում։
Հարցին՝ եթե ՔՊ-ի ձայները քիչ եղան, չկա՞ աշխատանքից ազատվելու մտավախություն, մարզպետը կատակեց՝ արդեն պատվաստված է, իմունիտետ ունի այդ հարցում։
Դավիթ Առուշանյանը վստահ է՝ հունիսի 7-ին ՀՀ քաղաքացին իրապես տեր է կանգնելու խաղաղությանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շանսերը գնահատում է բարձր։
«Ես ուզում եմ բոլոր ընդդիմադիր ուժերին ասել՝ երևի տեղյակ չեն, որ քաղաք են եկել, որ մարզ են եկել։ Վստահեցնում եմ, որ գյումրեցիներին ու Շիրակի մարզի բնակիչներին երբեք հնարավոր չի եղել ո՛չ փողով զարմացնել, ո՛չ փողով ձայն գնել, ու էդ ուժերը, որոնք եկել փորձում են գյումրեցուն միամիտի տեղ դնել ու իրենց քաղաքական խաղերը խաղալ, վստահեցնում եմ, որ նույնիսկ ամենահեռավոր գյուղ Շաղիկում լավ գիտեն ու պատկերացնում են, թե ինչ խաղ են խաղում, ու էս խաղը որ կենտրոնից է կառավարվում, վերջում ում են տալու ձայները։
Չփորձեն խաղալ գյումրեցու արժանապատվության հետ ու մտածեն, թե դրսից բերած իրենց գումարներով կարողանալու են կաշառեն։
Չեմ կարծում, որ ՀՀ քաղաքացին, քվեախցիկ մտնելով, փորձելու է ընտրություն անել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, խաղաղության և հաջորդ կողմի ինքնիշխանության բացակայության ու պատերազմի միջև, որի մասին ընդդիմադիրներն են պարզ ու բաց ասում։ Իրենց նախընտրական հոլովակում ցուցադրում են ՀՀ քարտեզը և Ղարաբաղի քարտեզը համատեղ, արդեն հասկանալի է, որ դու տարածքային պահանջներ ունես հարևան երկրի հանդեպ»,- նշեց Առուշանյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT