Անցել է 8 տարի, գեթ մեկ կեղծված ընտրություն չեք տեսել․ ցուցակները հանրության համար հրապարակված են․ տեսանյութ

15/04/2026 schedule20:17

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանը, շտաբի պետի տեղակալ Վահագն Ալեքսանյանը և շտաբի անդամ Արուսյակ Ջուլհակյանը ԿԸՀ են ներկայացրել կուսակցության ընտրական ցուցակները։

671583405_1382159250614803_5810572902931892757_n.jpg (741 KB)

Գործընթացի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց՝ արդեն էլեկտրոնային համակարգով բոլոր փաստաթղթերը ներբեռնել էին համակարգ, այսօր կարգի համաձայն՝ արդեն թղթային տարբերակները ներկայացրին Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

671583463_1382156700615058_2092243040806997043_n.jpg (415 KB)672148729_1382157473948314_7573606706682308373_n.jpg (494 KB)

«Մենք սա շատ վաղուց ենք սկսել՝ դեռևս անցած տարվա վերջից՝ ցուցակի ձևավորումը, և արել ենք դա ժողովրդավարական համակարգերին բնորոշ բոլոր հնարավոր գործիքներով։ Առաջին փուլում մոտ 300 թեկնածուներ քվեարկվել են՝ առաջին 50-ը որոշելու համար, այնուհետև երկրորդ փուլով 50-ի մեջ եղել է քարոզարշավ և ընտրապայքար ներկուսակցական ֆորմատով, և ձևավորվել է լավագույն 50-ը։ Այդ տրամաբանությամբ նաև բաշխվել են տեղերը, և ներկայացվել են ցուցակները, որոնք հանրության համար ամբողջությամբ հրապարակված են»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին՝ ինչ ակնկալիքներ ունեն, Հարությունյանը պատասխանեց․

«Սովորաբար քաղաքական ուժերը խնդիրներ են դնում իրենց առաջ և փորձում են լուծել էդ խնդիրները։ Ես վստահ եմ, որ մենք խնդիրը կլուծենք, որովհետև վերջին մեր շփումները հանրության հետ, ընդհանուր տենդենցներն ու պրոցեսները ցույց են տալիս, որ մենք ունենք նման հնարավորություն»։

672238752_1382157020615026_2432332309927461725_n.jpg (293 KB)

Վարչապետի հայտարարությունը, թե ԲՀԿ-ն և «Ուժեղ Հայաստանը» չեն հաղթահարելու անցողիկ շեմը, հարցին՝ արդյոք հիմնվա՞ծ է ներկուսակցական քարոզարշավի տպավորությունների վրա, Հարությունյանը պատասխանեց․

«Եթե հիմա լիներ 17 թիվը, և դուք տեսած լինեիք բազմաթիվ կեղծված ընտրություններ, կարող էիք նման հարց տալ։ Բայց երբ անցել է 8 տարի, և դուք գեթ մեկ կեղծված ընտրություն չեք տեսել, կարծում եմ՝ այդպիսի հարցեր պետք չի տալ։

Ո՞ր օրենքն ենք խախտել էն պրոցեսում, որ հիմա տեղի է ունենում: Ընտրական օրենսգիրքը սահմանում է կանոններ ընտրություններից մեկ ամիս առաջ սկսվող պաշտոնական ընտրարշավին: Ընտրության հաջորդ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր կուսակցություն և քաղաքական գործիչ կարող է ընտրարշավի տրամաբանության մեջ իրականացնել գործունեություն: Ես կարծում եմ, որ դուք առնվազն ազնիվ չեք էն պնդման մեջ, որ քաղաքական դաշտում էսօր կա ևս մի քաղաքական ուժ՝ իհարկե, «խալաստոյ» փամփուշտներով կրակող, որը «Քաղաքացիական պայմանագրից» շատ ավելի շատ գործիքներ է կիրառում, նաև ռեսուրսներ՝ նաև մարդկային, նաև ֆինանսական, բայց դուք դրա մասին չեք խոսում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
970 դիտում

Հիմա որ ասենք լրտես, կնեղանա. պրոբլեմն էն է, որ գրած տվածն էլ չես հասկանում, բառեր շարելով եթեր ես լցնում

Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները

Ես ջարդելու եմ դրանց թալանչի թաթիկները․ նրանց հասցնելու եմ բոթասի մակարդակի․ Փաշինյան

Ոստիկանները հեռացրին «մուկ տշելու» համար Կառավարության դիմաց դրված «դարպասներն ու մուկը»

Հրացաններ, նռնակներ, փամփուշտներ, ատրճանակներ. Լոռիում և Շիրակում ապօրինի զինամթերք է հանձնվել

Կալուգացու հարցը պարզ է․ էնպիսի անառարկելի փաստեր կան, որ չեն էլ համարձակվում ասել՝ դատի կտան. Փաշինյան

«Ուժեղ Հայաստան»-ի անդամներին հորդորում եմ զերծ մնալ «Սևանի հոգեկան առողջության» կենտրոնի անունը շահարկելուց

Ձեր գալը բարի․ Շնողում աղ ու հացով են դիմավորել Նիկոլ Փաշինյանին

Ընտրակաշառք տալու, ստանալու վարույթի շրջանակում կալանավորվել է 4 անձ

Այն, որ օլիգարխն այլ երկրի շահեր է սպասարկում, վաղուց գիտեինք, ուղղակի հիմա փաստաթղթերն են հաստատում. Թորոսյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Շնողի եկեղեցի, մոմ վառել. տեսանյութ

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասում ապամոնտաժվել է 119 շենք-շինություն. դատախազությունը մանրամասնել է

Մարտի 1-ի ճշմարտությունը մեկ անգամ ևս՝ փաստերով. Քլոյանը հայտնել է գործի մանրամասները

Կալուգացի շպիոնը փուռը տվեց նաև հարազատ եղբոր որդուն. Չախոյան

2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿ

«Արարատցեմենտ» գործարանը լինելու է պետական. աշխատողները Ծառուկյանի և Գուլոյանի հրահանգը կատարելու կարիք չունեն

Ռուսաստանը գերտերություն է, ու ՌԴ-ին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ես այդպես էլ անում եմ. Փաշինյան

Վիճաբանություն և սպանություն Սևանում. ձերբակալվել է 24-ամյա երիտասարդ

Լատվիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Եթե հաստատվեց, որ Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է, նրանց առաջին համարը կդառնա Քոչարյանի փաստաբան Վարդևանյա՞նը

Կենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգեր. ՆԳՆ-ն քննարկել է ծրագիրը

ՀՀ վարչապետն ու ՔՊ անդամները քաղաքացիներին ողջույններ են հղել ավտոբուսից. տեսանյութ

Ինչ պայմանավորվածություններ են եղել Պուտինի այցի արդյունքներով, և ինչ են համաձայնել Ռուսաստանն ու Չինաստանը

Հրդեհ Մասիս քաղաքում․ հայտնաբերվել է 2 դի, կան տուժածներ

Ագարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվել

Սյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհի ի հայտ են եկել թերություններ, որոնք շինարարը վերացնում է ինքնուրույն

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Ռուսաստանի դեսպանատան քողի տակ գործող գործակալները պետք է անհապաղ լքեն Հայաստանը. Սարգսյան

Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը, տվել կեղծ դիմում. ՔԿ

Джексон оказался женщиной․ օլիգարխը նաև գործակալ է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ-ում ասում են Քոչ, ասոցացնում են արյան հետ, կալուգացի օլիգարխն էլ ընդեղ ջախջախվեց․ էս ինչ վատ է վիճակներդ

ԴՆԹ թեստը ցույց տվեց, որ միայն 18 տոկոս է հայկական ծագումս․ Մարգարիտա Սիմոնյան

Մհեր Գրիգորյանը կարևորել է Լիտվայի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի դիմադրողականության ավելացման ծրագրերում

Երևանում կատարված խուզարկություններով խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ

Կարելի է հստակ արձանագրել՝ գործ ունենք ոչ թե կալուգացի օլիգարխի, այլ կալուգացի շպիոնի հետ․ Ղազարյան

Հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի տներից մեկում․ նախնական տվյալներով՝ զոհեր և տուժածներ կան

Ամոթ, դիտելուց հետո զզվանք և սրտխառնոց է առաջանում․ ՀՌՀ նախագահը՝ «Հայաստան» դաշինքի քարոզչական հոլովակի մասին

Բոլոր գործակալներ, Հայաստանի Հանրապետությունը գալու է ձեր հետևից․ վարչապետ․ տեսանյութ

Կարող է մահափորձեր կազմակերպեն, անգամ վարչապետի ուղղությամբ. մենք «Հոկտեմբերի 27» ենք տեսել. Թումասյան