Երևան
12 °C
«Le Mouvement Armenien» ֆրանսահայ կազմակերպության ներկայացուցիչ Ժակ Րաֆֆի Փափազյանը հայտարարություն է հրապարակել՝ նշելով, թե որպես հավաքական սփյուռք ներկայացված գործիչների հրապարակած հայտարարությունը չի ներկայացնում սփյուռքի դիրքորոշումը:
«Mediamax-ի կողմից հրապարակված և, մասնավորապես, Նուբար Աֆեյանի, Էնթոնի Բարսամյանի, Լորդ Արա Դարզիի, Էրիկ Իսրայելյանի, Վաչե Մանուկյանի, Ժոզեֆ Օղուրլյանի, Բերժ Սեթրակյանի և Վահե Գաբրաշի կողմից ստորագրված հայտարարության կապակցությամբ, որը վերաբերում է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերություններին, Հայկական Շարժումը կարևոր է համարում վերականգնել մի հիմնարար ճշմարտություն։
Նշված ստորագրողները արտահայտում են իրենց անձնական դիրքորոշումը։ Նրանք չունեն որևէ ժողովրդավարական մանդատ՝ խոսելու հայկական սփյուռքի անունից, որը բազմազան է, բազմաշերտ և քաղաքականապես անկախ։ Սփյուռքը չի սահմանափակվում միջազգային տնտեսական էլիտայով։
Հայաստանում ընթացող քննարկումը չի կարող խեղաթյուրվել։ Երբ Եկեղեցին անմիջականորեն ներգրավվում է կուսակցական քաղաքական դաշտում, նա դուրս է գալիս իր հոգևոր առաքելությունից և ստեղծում է ինստիտուցիոնալ լարվածություն։ Ցանկացած իրավական պետությունում կրոնական իշխանության և քաղաքական իշխանության տարանջատումը հիմնարար սկզբունք է։ Որևէ պատասխանատու կառավարություն չի հանդուրժի, որ կրոնական կառույցը երկարաժամկետ կերպով միջամտի քաղաքական պայքարին՝ առանց ինստիտուցիոնալ արձագանքի։
Հայ Առաքելական Եկեղեցին մեր ազգային ինքնության պատմական հիմնասյուներից է։ Հենց այդ պատճառով նա պետք է պաշտպանված լինի կուսակցական տրամաբանություններից և արտաքին աշխարհաքաղաքական ազդեցություններից, մասնավորապես՝ Կրեմլի հետ կապվող ազդեցության ցանցերից, որոնք ձգտում են ազդել Հայաստանի ներքին հավասարակշռությունների վրա։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը սակարկման ենթակա չէ։ Այն չի կարող պայմանավորվել ֆինանսական, խորհրդանշական կամ միջազգային ճնշումներով։
Հայկական Շարժումը կոչ է անում վերադառնալ ինստիտուցիոնալ հստակությանը՝ Եկեղեցին կենտրոնացնելով իր հոգևոր առաքելության վրա, Պետությունը՝ սահմանադրական կարգի պահպանման երաշխավորի դերում, և Սփյուռքը՝ հարգված իր իրական բազմազանության մեջ։
Հայկական Շարժում, Ժակ Ռաֆֆի Փափազյան»,- ասվում է հայտարարության տեքստում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բռնի տեղահանված անձանց մասին քննարկումները և հաղորդակցությունը պետք է ունենան բավարար զգայունություն․ ՄԻՊ
Փրկարարները մի քանի օրում արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց, օգնել՝ մի քանի հարյուր մարդու
Ըստ Գալուզինի՝ Հայաստանը դառնում է «Արևմուտքի գործիքը» Ռուսաստանի հետ առճակատման մեջ
ՀՀ վարչապետը պատարագի է մասնակցում Հովհաննավանքում
ՀԱՊԿ-ը հետևում է Հայաստանի քայլերին՝ իր պարտավորությունների կատարումն ապահովելու համար. Գալուզին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում շարունակվում է քվեարկությունը
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Սփյուռքը չի սահմանափակվում միայն տնտեսական էլիտայով, նրանք չունեն մանդատ՝ խոսելու սփյուռքի անունից. Փափազյան
Մի՛ տրվեք սադրանքներին, թե բացառապես բարեկարգած հատվածներում է ասֆալտը վնասվում․ Փամբուխչյան
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են
Ոստիկանության ու փրկարար ծառայության զանգերը՝ մեկտեղված. 112 արագ արձագանքման հեռախոսահամարը գործարկվել է
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր մեքենաների համար
Խոշոր ավտովթար Երևանում. միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը հայտնվել է կրպակի մեջ. կա տուժած
Հայ երիտասարդ ըմբիշները միջազգային մրցաշարում 8 մեդալ են նվաճել
Հայտարարությունը հարցեր է առաջացնում թե՛ կողմնակալությամբ, թե՛ նպատակներով. Ֆրանսուա Դևեջյան
Գարեգին Բ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. որն է պատճառը. մանրամասներ
Թբիլիսին հերքում է Մոսկվայի հայտարարությունը. Աբխազիայով երկաթուղու վերաբերյալ շփումներ չկան
Ուզում են քերթել ժողովրդին, մուռ հանել. եթե մենք չընտրվենք, խաղաղություն ու TRIPP չեն լինի, անիվը հետ կշրջվի
Ինչու էր Վենսը այցելել Հայաստան և Ադրբեջան. ինչ կատարվեց. աշխարհը վերլուծում է, ուշագրավ արձանագրումներ անում
Վարչապետն Արարատի մարզային գրադարանում մասնակցել է «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը. տեսանյութ
Զելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ Զախարովա
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ
Սպիտակ տունը հրապարակել է Սուրբ Վալենտինի օրվա բացիկներ Գրենլանդիայի և Մադուրոյի պատկերներով
Երիտասարդների Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր Մերի Թումասյանն ավարտում է մարզական կարիերան
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
TRIPP-ով անցնող երկաթուղու կառավարման հարցում Հայաստանը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ Գևորգ Պապոյան
Այս պահի դրությամբ ՔՊ-ի համար կոնկրետ մրցակից չկա․ Ալեն Սիմոնյան
Եթե Այաթոլլան վաղը ասի, որ ցանկանում է հանդիպել Թրամփի հետ, Թրամփը կհանդիպի նրա հետ․ Ռուբիո
Եթե նժարին դրվի ՀՀ-ի և որևէ բարեկամ, գործընկեր, դաշնակից, մենք մեր շահն ենք առաջնահերթ համարելու. Պապոյան
Իրանում իշխանափոխությունը «կլիներ լավագույն բանը, որ կարող էր տեղի ունենալ». Թրամփ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային որոշ հատվածներում՝ նաև բուք
Մեր աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա ՀՀ. բոլորն էլ վերադառնալու են. Սիմոնյան
Ղարաբաղի ղեկավարն ասում էր՝ ՀՀ-ի մասին մտածեք, Ղարաբաղն ամենաապահով տեղն է, գրում էին՝ «Спасибо, Россия»
Փարիզի արվեստի և մշակույթի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սամվել Կարապետյանից մ տառը կմնար, եթե ՌԴ-ում նման հայտարարություններ աներ. Ալեն Սիմոնյան
ԱՄՆ-ը Եվրոպային կոչ է անում միանալ նոր ուղեգծին, որն ընտրել է Դոնալդ Թրամփը. Ռուբիո
Խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո մեր գերիները կվերադարձվեն հայրենիք. Սերգեյ Բագրատյան
Ռուսաստանցի օլիգարխը հանդես է գալիս ԱԲ-ուվ սարքած վիդեոուղերձներով՝ թեև նրա խոսքի վրա արգելք չկա. Ռուբինյան
Ո՛չ վարչապետի թեկնածու, ո՛չ պատգամավոր չի կարող լինել. ՌԴ-ում կամ Կիպրոսում կարող է ինչ-որ բան լինել. Սիմոնյան
Գլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել Լոռու մարզում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT