Երբ խոսում են ուժեղ բանակցողի մասին, մտքիս են գալիս իրենց բանակցողները. խղճահարություն եմ զգում. Քոչինյան

25/12/2025 schedule19:12

«Հայկական խորհրդի» նախագահ Արեգ Քոչինյանը չի ցանկանում մեկնաբանել իշխանության ընդդիմախոսների՝ ավելի վաղ արած այն մեկնաբանությունները, թե այս տարածաշրջանը ԱՄՆ-ին հարկավոր չէ, և որևէ խաղաղություն չի լինելու:

«Թույլ տվեք չմեկնաբանել մի խումբ լուսնոտների նարատիվները, մտնում ենք մի դաշտ, որտեղ մի խումբ կիսախելագարներ հայտարարություններ են անում, մենք էլ սկսում ենք քննարկել այդ հիմարությունները»,- ասում է նա:

Ըստ Արեգ Քոչինյանի՝ տարին մեծ փոփոխություններ է բերել տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում:

«Քաղաքական բնույթի խոշոր տարաձայնություններ այլևս չկան, խաղաղության տեքստը համաձայնեցված է, և 2026 թվականին, հավանաբար, կտեսնենք դրա ստորագրությունը: Կա հումանիտար բնույթի հարց, որը ռազմագերիների հարցն է»,- նկատում է նա:

Վերջինս չի բացառում, որ մինչև ընտրություններ խաղաղության պայմանագիրը կստորագրվի:

Խոսելով «Մեր ձևով» շարժման անդամների այն հայտարարությունների մասին, թե Հայաստանին «ուժեղ ղեկավար է պետք», նա ասում է. «Երբ խոսում են ավելի ուժեղ բանակցողի մասին, մտքիս են գալիս նախորդ տարիների իրենց բանակցողները՝ Վարդան Օսկանյան, Էդվարդ Նալբանդյան և այլք, խղճահարությունից բացի՝ ոչինչ չեմ զգում. իրենք իրենց են գժի տեղ դրել, Ադրբեջանին, միջազգային հանրությանը, վերջում պարզվեց՝ գիժը մենք ենք, ամեն ինչ կոտրվեց մեր գլխին: Իրենց բանակցածն էլ գիտենք, իրենց էլ գիտենք, ինչի մասին է խոսքը»,- ասում է նա:

Անդրադառնալով Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) շուրջ բարձրացված աղմուկին՝ զրուցակիցը նկատում է. «Եկեղեցին Հայաստանում դարձել է քաղաքական գործընթացների թատերաբեմ, ինչը խայտառակություն է»:

Քոչինյանը միաժամանակ ասում է, որ Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) եղբոր՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի գործակալ լինելու վերաբերյալ փաստերի հանրայնացումը շոկային չէր, քանի որ շատերը գիտեին դրա մասին:

Խոսելով 2026 թվականին սպասվող ընտրությունների մասին՝ Արեգ Քոչինյանն ընդգծում է՝ «Հայաստանում չափահաս մարդը պետք է կարողանա տարբերակել Գյուլնազ տատու հեքիաթները քարոզարշավից»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
432 դիտում

Կոլումբիայի դրոշով հայրենասեր են խաղում. Տաշիր Սամոյի 32 տարվա հպարտ որդին անգամ ՀՀ դրոշը չի ճանաչում

«Irazekum»-ը ստեղծվել է քաղաքացիների՝ պետական աջակցության ծրագրերից օգտվելը առավել պարզ դարձնելու նպատակով

Մասնավոր ապահովագրական ընկերություններից մեկը անպատշաճ մրցակցության դրսևորման նյութեր է տարածում. Ավանեսյան

Իբր բարեգործաբար Գյումրին են զարդարել, բայց իրականում քաղաքական գովազդ են տեղադրել զարդարանքների վրա

Երևանը նպատակ ունի կայանալ որպես մարզական կյանքի առաջատար կենտրոն. Ավինյանը պարգևատրել է լավագույններին

ՀՀ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ինչ նպատակով են տրամադրվել լրացուցիչ վճարումները. ԱԺ-ն պարզաբանել է

Վարչապետը ներկա է գտնվել «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»-ի եզրափակիչ փուլին. լուսանկարներ, տեսանյութ

Երբ խոսում են ուժեղ բանակցողի մասին, մտքիս են գալիս իրենց բանակցողները. խղճահարություն եմ զգում. Քոչինյան

ԱՄՆ-ում կողոպտիչները բանկոմատ են գողացել և ճանապարհին կորցրել այն

Կարևոր են ՀԷՑ-ում պետության կողմից իրականացվող գործընթացները. «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի տնօրենը՝ Պետրոսյանին

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում ձերբակալված Վիգեն Էուլջեքչյանին

Դպրոցականների վոլեյբոլի լիգայի եզրափակիչ խաղերն էին. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կպատմե՞ք՝ ինչպես է դրսևորվել Կարապետյանի և ՌԴ իշխանությունների ու հատուկ ծառայությունների հարաբերությունները

2026 թվականի հունվարի 1-ից դրոշմավորվան ծածկագրերի գինը կնվազի

Սիրում ես պետությունդ՝ պահանջիր ՀԴՄ կտրոն. 2025-ին 17.6 տոկոսով ավել կտրոն է տպվել

Ճապոնիան նախատեսում է 250 մլն յեն դրամաշնորհ տրամադրել օդի որակի մոնիթորինգի սարքավորումների ձեռքբերման համար

Կապահովվի էլեկտրոմոբիլների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի գործընթացը. որքան է քվոտայի չափը

Տարին ռազմավարական էր գործընկերությունների զարգացման առումով. ԱԳՆ-ն ամփոփել է 2025-ը

Դավիթ Խուդաթյանը մարզպետների մասնակցությամբ անցկացրել է 2025-ի վերջին խորհրդակցությունը. ինչ է քննարկվել

Եվս մեկ բարեփոխում պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին. Պապիկյանը մանրամասնել է

Հաստատվեց ԱԲ ոլորտում բարձր հաշվարկային ռեսուրսների հասանելիության փորձնական ծրագիրը՝ AWS-ի համագործակցությամբ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 25-ին

Փոփոխություններ զինվորական ծառայության պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում

«ԱրՔա» քարտով արված ամենօրյա ծախսերի 2 տոկոսը հետ կնստի քարտին. կառավարությունն ընդունել է որոշումը

Ամիօ բանկը՝ Staff.am Gala 2025-ի գլխավոր գործընկեր

Սովոր չենք մեծ նախագծերի. չպարզաբանված հարցեր միշտ կան. Փաշինյանը՝ TRIPP նախագծի մասին

Երևանի քոլեջներից մեկում 15-ամյա ուսանողը եղունգկտրիչով վնասել է մեկ այլ ուսանողի․ վերջինս տեղափոխվել է ԲԿ

Աստիճանաբար կցրտի 5-7 աստիճանով. հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան տեղումներ

Դավթաշենի կամրջի վրա հանդիպակաց երթևեկող վարորդը հայտնաբերվել և տուգանվել է. տեսանյութ

Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից

Բացահայտվել է նոր «զանգերի կենտրոն», հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ստացված 80 հազար դոլար. տեսանյութ

Փաշինյանը հայտնել է՝ որ եկեղեցում է պատրաստվում այս կիրակի մասնակցել պատարագի

Հույս ունեմ՝ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի. Փաշինյան

Հասունացել է պահը, երբ սիմվոլիկ քայլեր պետք է տեղի ունենան. Փաշինյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի

Մենք Կապսի ջրամբարը կունենանք, գյուղը կտեղափոխվի. ամեն ինչ չէ, որ Կառավարությունից է կախված. Փաշինյան

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետև կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով

ԼՂ-ից տեղահանված, 1-3 անդամ ունեցող ընտանիքների համար բնակապահովման ծրագիր է մշակվել

«Աֆո»-ի, «Մասիվցի Ժիրո»-ի, «Արտաշատցի Կիկոս»-ի և ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է