Քաղաքական ճնշում է ՀՀ արդարադատության նկատմամբ. Բաբաջանյանը՝ ՌԴ-ից ակնարկվող ներդրումային կայունության մասին

16/12/2025 schedule20:10

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինի՝ Հայաստանի վերաբերյալ արված հայտարարությանը:

««Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը Ռուսաստանի մյուս գործարարների համար մտահոգիչ ազդակ է»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը։ Նրա խոսքով՝ Կարապետյանի շուրջ տեղի ունեցողը գործարարներին ստիպում է «հարցեր տալ Հայաստանում ներդրումային կլիմայի կայունության մասին» և «դժվար թե նպաստի երկկողմ առևտրի աճող դինամիկայի պահպանմանը»։

Սա ուղիղ քաղաքական ճնշում է Հայաստանի արդարադատության նկատմամբ։ Ես Սամվել Կարապետյանի անմեղությունը չեմ վիճարկում, բայց նույնքան հստակ է՝ Հայաստանում քրեական վարույթները չեն կարող սկսվել կամ դադարեցվել որևէ երկրի պաշտոնյայի հայտարարություններով, «տրամադրություններով» կամ «առևտրի դինամիկայով»։ Եթե կան բավարար հիմքեր, գործը պետք է քննվի օրենքով, փաստերով և դատարանում։ Եթե հիմքեր չկան, պետք է փակվի՝ նույն օրենքի համաձայն։ Իսկ «եթե քննեք, ներդրումները կփոխվեն» տիպի շանտաժը Հայաստանի պետական քաղաքականության մաս չի կարող լինել։

Իրական ներդրողը չի գալիս մի մարդու՝ թեկուզ միլիարդատիրոջ անձեռնմխելիությունը որպես նախապայման դնելով։ Իրական գործարարը իր փողն ու ռեսուրսը ներդնում է այնտեղ, որտեղ կան պարզ և կանխատեսելի խաղի կանոններ՝ հավասար մրցակցություն, անկախ դատարան, սեփականության վստահելի պաշտպանություն և կոռուպցիայի դեմ հետևողական պայքար։ Մեկի նկատմամբ հարուցված քրեական վարույթը ներդրողի համար անհանգստանալու պատճառ չէ․ անհանգստացնողը այն է, երբ պետությունը թույլ է տալիս, որ արդարադատությունը ձևավորվի արտաքին ճնշումներով ու սպառնալիքներով, ոչ թե օրենքով ու փաստերով։

Հայաստանը պետք է մեկընդմիշտ ամրագրի պարզ սկզբունք՝ օրենքը մեկն է բոլորի համար՝ անկախ անունից, կապերից, ազդեցությունից կամ ծագումից։

Ով ուզում է ներդրում անել, թող անի թափանցիկ, օրինական, արժեք ստեղծող ծրագրերով՝ աշխատատեղ, տեխնոլոգիա, արտահանում բերելով։ Իսկ ով փորձում է իրավական գործընթացը փոխարինել քաղաքական շանտաժով, թող իմանա՝ Հայաստանի ինքնիշխանությունը սակարկման առարկա չէ»,- գրել է Բաբաջանյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
789 դիտում

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների առաջին խաղափուլը

ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. տեսանյութ

ՔՊ վարչությունը որոշել է՝ ում թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում. տեսանյութ

Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի դին

Հայաստանը կարող է մրցունակ լուծումներ առաջարկել կայուն զարգացման ապագայի համար. Մաթևոսյան

Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում

Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է

Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը

Ուժեղ բանակցողը ո՞րն է՝ ֆռցնե՞լը. ուժեղ բանակցել ենք, որ օգոստոսի 8-ը եղել է. Արման Եղոյան. տեսանյութ

Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կձևավորվեն նոր հնարավորություններ. Պապոյանը՝ գործարարներին և ներդրողներին

Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է EU4Sevan+ ծրագրի ղեկավարներին

Սոլովյովը բարձրախոս է, հնչեցրել է այն մտքերը, որոնք թույլ են տվել, այլապես ծպտուն չէր հանի. տեսանյութ

Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են. ՊՆ

Կիբեռոստիկանությունը 15 միլիոն դրամի հափշտակության դեպք է կանխարգելել

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է

Արդարադատության նախարարին է ներկայացվել միջազգային իրավական համագործակցության վարչության 2025-ի կատարողականը

Թրամփը չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները

Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Ուկրաինայի պաշտպանության նախարարին

Անդադար շահագործվում են 1936 և 1959 թվականներից. ՀԷՑ-ում արդիականացումից հարցեր տվեք հասցեատերերին. Պետրոսյան

Ձնագնդիով խփելու համար Գյումրիում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

ԵՊՀ-ում գործարկվել է նոր գերհամակարգչային կենտրոնը. վարչապետը ծանոթացել է գործունեությանը

Տեղի է ունենում սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը

Եվրոպայի մի քանի օդանավակայան եղանակի պատճառով դադարեցրել է աշխատանքը

Իդրամն ամփոփում է 2025 թվականը

Արթիկի, Արագածի տարածաշրջաններում բուք է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել

ՀՀ փոստային առաքումների ծավալները (պաշտոնապես, փաստերով)

Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. մանրամասներ

ՀՀ սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԲՏԱՆ. քննարկվել է 2025 թվականի գործունեության հաշվետվությունը

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին

«Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենից կբռնագանձվի 612 մլն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Բենզինի շուկայում ընդհանուր գնանկում է. վարչապետը ներկայացրել է ադրբեջանական վառելիքի ներմուծման արդյունքները

Կլիմայական մարտահրավերներին արդյունավետ պատասխան տալը հնարավոր է միայն համատեղ ջանքերով. ՇՄ նախարարը ԱՄԷ-ում է

Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ. նախաքննության ավարտ

Կարծում եմ՝ Նարեկը կգնահատի Լևոնի ջանքերը, և միասին կկարողանան արժանանալ «դարի պոպուլիստ» տիտղոսին. Վարդանյան

Արդիականացվել է Աճառյան փողոցի վերջնամասից դեպի Աբովյանի ՊԾ հենակետ տանող ճանապարհի լուսավորությունը

Երեկոյան ժամերից կսկսվեն ձյան առատ տեղումներ, որոնք կշարունակվեն ՀՀ ողջ տարածքում. Սուրենյանը մանրամասնել է