Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Ճամբարակի ղեկավարին՝ ինքնակամ կառուցված կառույցի քանդման վերաբերյալ

16/12/2025 schedule15:48

Դատախազությունը պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք (այսուհետև՝ Ազգային պարկ), խախտելով Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի՝ կառուցապատման իրավունքի տրամադրման կարգն ու պայմանները, մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչել ֆիզիկական անձի:

Մրցույթի արդյունքների հիման վրա Ազգային պարկը 2007 թվականի հունվարի 9-ին ֆիզիկական անձի հետ կնքել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր:

Վերոնշյալ հողամասի որոշ հատվածների կառուցապատման իրավունքը 2018-2020 թվականների ընթացում ձեռք է բերել «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահը, որը մի շարք իրավական ակտերով սահմանված կարգի խախտմամբ, առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նշված տարածքում իրականացրել է կառուցապատում:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ցուցումով Շողակաթ (ներկայումս՝ Ճամբարակ) համայնքի ղեկավարի կողմից 2020 թվականի օգոստոսի 31-ին կայացված ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության գործողությունը կասեցնելու մասին որոշման, ինչպես նաև հողամասում շինարարական աշխատանքների կատարման պայմաններում նույն համայնքի ղեկավարը նույն տարածքում հանգստի գոտու նախագծման համար «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահին 2021 թվականի մարտի 5-ին տվել է նոր նախագծման թույլտվություն՝ հողամասի վիճակը նշելով չկառուցապատված, միջին թեքություններով տարածք: 

Նախագծման նոր թույլտվությամբ մշակված նախագծային փաստաթղթերի հիման վրա լիազոր մարմնի կողմից ստանալով պետական փորձաքննական դրական եզրակացություն, սակայն չունենալով համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր, մասնավորապես՝ շինարարության թույլտվություն՝ «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահը, Դրախտիկ գյուղի վարչական տարածքում կառուցապատման իրավունքով իրեն պատկանող հողամասերից բացի, ընդհանուր 6182 քմ մակերեսով ինքնակամ կառուցապատումներ է իրականացրել նաև իրեն չպատկանող, Դրախտիկ, 1-ին փողոց 88/1/2 հասցեում գտնվող 0.2015 հա մակերեսով, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողամասերում, որից 1588 քմ-ը՝ 1905 մետր բացարձակ նիշից ցածր հատվածում:

Վերոգրյալի հիման վրա դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածով սահմանված ինքնակամ կառուցապատումների վերաբերյալ լիազորությունների շրջանակներում որոշում կայացնելու և այդ որոշման կատարումն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
599 դիտում

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների առաջին խաղափուլը

ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. տեսանյութ

ՔՊ վարչությունը որոշել է՝ ում թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում. տեսանյութ

Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի դին

Հայաստանը կարող է մրցունակ լուծումներ առաջարկել կայուն զարգացման ապագայի համար. Մաթևոսյան

Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում

Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է

Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը

Ուժեղ բանակցողը ո՞րն է՝ ֆռցնե՞լը. ուժեղ բանակցել ենք, որ օգոստոսի 8-ը եղել է. Արման Եղոյան. տեսանյութ

Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կձևավորվեն նոր հնարավորություններ. Պապոյանը՝ գործարարներին և ներդրողներին

Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է EU4Sevan+ ծրագրի ղեկավարներին

Սոլովյովը բարձրախոս է, հնչեցրել է այն մտքերը, որոնք թույլ են տվել, այլապես ծպտուն չէր հանի. տեսանյութ

Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են. ՊՆ

Կիբեռոստիկանությունը 15 միլիոն դրամի հափշտակության դեպք է կանխարգելել

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է

Արդարադատության նախարարին է ներկայացվել միջազգային իրավական համագործակցության վարչության 2025-ի կատարողականը

Թրամփը չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները

Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Ուկրաինայի պաշտպանության նախարարին

Անդադար շահագործվում են 1936 և 1959 թվականներից. ՀԷՑ-ում արդիականացումից հարցեր տվեք հասցեատերերին. Պետրոսյան

Ձնագնդիով խփելու համար Գյումրիում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

ԵՊՀ-ում գործարկվել է նոր գերհամակարգչային կենտրոնը. վարչապետը ծանոթացել է գործունեությանը

Տեղի է ունենում սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը

Եվրոպայի մի քանի օդանավակայան եղանակի պատճառով դադարեցրել է աշխատանքը

Իդրամն ամփոփում է 2025 թվականը

Արթիկի, Արագածի տարածաշրջաններում բուք է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել

ՀՀ փոստային առաքումների ծավալները (պաշտոնապես, փաստերով)

Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. մանրամասներ

ՀՀ սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԲՏԱՆ. քննարկվել է 2025 թվականի գործունեության հաշվետվությունը

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին

«Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենից կբռնագանձվի 612 մլն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Բենզինի շուկայում ընդհանուր գնանկում է. վարչապետը ներկայացրել է ադրբեջանական վառելիքի ներմուծման արդյունքները

Կլիմայական մարտահրավերներին արդյունավետ պատասխան տալը հնարավոր է միայն համատեղ ջանքերով. ՇՄ նախարարը ԱՄԷ-ում է

Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ. նախաքննության ավարտ

Կարծում եմ՝ Նարեկը կգնահատի Լևոնի ջանքերը, և միասին կկարողանան արժանանալ «դարի պոպուլիստ» տիտղոսին. Վարդանյան

Արդիականացվել է Աճառյան փողոցի վերջնամասից դեպի Աբովյանի ՊԾ հենակետ տանող ճանապարհի լուսավորությունը

Երեկոյան ժամերից կսկսվեն ձյան առատ տեղումներ, որոնք կշարունակվեն ՀՀ ողջ տարածքում. Սուրենյանը մանրամասնել է