Երևան
12 °C
«2021 թվականի օրենսդրական փոփոխություններից հետո Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) համայնքային սպասարկման կենտրոններն ընդգրկված չեն Արդարադատության նախարարության կազմում և հետեւապես նախարարության անմիջական վերահսկողությունից դուրս են: Վերջիններս թեև իրականացնում են ՔԿԱԳ գործառույթներ, սակայն հնարավոր չի լինում վերահսկել ծառայությունների մատուցման որակը, անհրաժեշտության դեպքում տալ ցուցումներ և հետևել կատարման ընթացքին, ինչպես նաև բովանդակային լուծում տալ քաղաքացիների կողմից ամենօրյա ռեժիմով բարձրացվող բազմաթիվ խնդիրներին և բողոքներին»:
Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը դեկտեմբերի 16-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ:
Փոխնախարարի խոսքով՝ վերոնշյալ կառավարման համակարգի պայմաններում ընդհանրապես բացակայում է միասնական մոտեցումը ՔԿԱԳ համակարգի վերաբերյալ, ինչի արդյունքում ստացվում է, որ միևնույն գործառույթներ իրականացնող համայնքային գրասենյակներից երկուսում աշխատողները գործում են ՔԿԱԳ անմիջական ենթակայությամբ, իսկ մյուս համայնքներում՝ համայնքային ենթակայությամբ: Նման տարանջատումն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ: Ընդ որում՝ խնդիրները բազմիցս բարձրաձայնել են նաև տեղական ինքնակառավարման մարմինները, սակայն վերջիններս չունեն այդ խնդիրները լուծելու համար բավարար լիազորություններ և ռեսուրսներ:
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է ՔԿԱԳ համակարգը համայնքային ծառայությունից դարձնել քաղաքացիական ծառայություն, ինչի արդյունքում հնարավոր կլինի ապահովել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը:
Բացի այդ՝ ծառայությունների որակը բարելավվելու նպատակով առաջարկվում է վերանայել նաև մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող տուրքերը:
Փոխնախարարն ընդգծել է, որ փոփոխությունը կարևոր է նաև վիզաների ազատականացման գործում: 2018 թվականին ընդունվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի վրա են հիմնված ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները, որի շրջանակում ընթանում է նաև ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների շուրջ երկխոսության գործընթացը: Մասնավորապես համաձայնագրում հստակ շեշտադրված է, որ իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի ամրապնդման գործընթացում պետք է իրականացվեն քաղաքացիական կացության և քաղաքացիական գրանցման գործընթացների ամբողջականությանն ու անվտանգությանն ուղղված գործողություններ:
Նախաձեռնությունը խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ:
Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների առաջին խաղափուլը
ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. տեսանյութ
ՔՊ վարչությունը որոշել է՝ ում թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում. տեսանյութ
Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի դին
Հայաստանը կարող է մրցունակ լուծումներ առաջարկել կայուն զարգացման ապագայի համար. Մաթևոսյան
Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում
Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը
Ուժեղ բանակցողը ո՞րն է՝ ֆռցնե՞լը. ուժեղ բանակցել ենք, որ օգոստոսի 8-ը եղել է. Արման Եղոյան. տեսանյութ
Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կձևավորվեն նոր հնարավորություններ. Պապոյանը՝ գործարարներին և ներդրողներին
Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է EU4Sevan+ ծրագրի ղեկավարներին
Սոլովյովը բարձրախոս է, հնչեցրել է այն մտքերը, որոնք թույլ են տվել, այլապես ծպտուն չէր հանի. տեսանյութ
Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են. ՊՆ
Կիբեռոստիկանությունը 15 միլիոն դրամի հափշտակության դեպք է կանխարգելել
Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է
Արդարադատության նախարարին է ներկայացվել միջազգային իրավական համագործակցության վարչության 2025-ի կատարողականը
Թրամփը չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները
Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Ուկրաինայի պաշտպանության նախարարին
Անդադար շահագործվում են 1936 և 1959 թվականներից. ՀԷՑ-ում արդիականացումից հարցեր տվեք հասցեատերերին. Պետրոսյան
Ձնագնդիով խփելու համար Գյումրիում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ
ԵՊՀ-ում գործարկվել է նոր գերհամակարգչային կենտրոնը. վարչապետը ծանոթացել է գործունեությանը
Տեղի է ունենում սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը
Եվրոպայի մի քանի օդանավակայան եղանակի պատճառով դադարեցրել է աշխատանքը
Իդրամն ամփոփում է 2025 թվականը
Արթիկի, Արագածի տարածաշրջաններում բուք է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել
ՀՀ փոստային առաքումների ծավալները (պաշտոնապես, փաստերով)
Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. մանրամասներ
ՀՀ սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել
Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ. վարչապետ
Նիկոլ Փաշինյանն այցելել է ԲՏԱՆ. քննարկվել է 2025 թվականի գործունեության հաշվետվությունը
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին
«Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենից կբռնագանձվի 612 մլն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Բենզինի շուկայում ընդհանուր գնանկում է. վարչապետը ներկայացրել է ադրբեջանական վառելիքի ներմուծման արդյունքները
Կլիմայական մարտահրավերներին արդյունավետ պատասխան տալը հնարավոր է միայն համատեղ ջանքերով. ՇՄ նախարարը ԱՄԷ-ում է
Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ. նախաքննության ավարտ
Կարծում եմ՝ Նարեկը կգնահատի Լևոնի ջանքերը, և միասին կկարողանան արժանանալ «դարի պոպուլիստ» տիտղոսին. Վարդանյան
Արդիականացվել է Աճառյան փողոցի վերջնամասից դեպի Աբովյանի ՊԾ հենակետ տանող ճանապարհի լուսավորությունը
Երեկոյան ժամերից կսկսվեն ձյան առատ տեղումներ, որոնք կշարունակվեն ՀՀ ողջ տարածքում. Սուրենյանը մանրամասնել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT