Երևան
12 °C
Ucom-ն ամփոփում է 2025 թվականը՝ ներկայացնելով հաճախորդների լավագույն փորձառության ապահովման և շարունակական նորարարությունների ուղղությամբ գրանցված արդյունքները։
2025 թվականին, որպես կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր, Ucom-ը շարունակել է ակտիվ թվային փոխակերպման ռազմավարությունը՝ գրանցելով մի շարք առանցքային ձեռքբերումներ, այդ թվում՝ ամենալայն 5G ծածկույթի ապահովումը։
Նպատակ ունենալով հաճախորդների համար ձևավորել միասնական և հարմարավետ թվային էկոհամակարգ՝ Ucom-ը հաստատել և խորացրել է ռազմավարական համագործակցություններ ոլորտի առաջատար ընկերությունների՝ Nokia-ի, MediaKind-ի և Cerillion-ի հետ։ Այդ համագործակցությունների արդյունքում հիմք է դրվել արհեստական բանականության ներդրմանը՝ հաճախորդների հեռահար սպասարկման ծրագրային լուծումներում, գործարկվել է Uplay ժամանցային հարթակը, ինչպես նաև մեկնարկել է հաշվարկային համակարգի թվային վերափոխման գործընթացը։
Լայնածավալ տեխնիկական աշխատանքների շնորհիվ 5G ցանցն արդեն գործարկված է 48 քաղաքներում և ավելի քան 600 բնակավայրերում, գլխավոր մայրուղիներում և սահմանային անցակետերում՝ կայուն շարժական կապը հասանելի դարձնելով բնակչության 94.5 տոկոսի համար։
Շարունակելով թվային փոխակերպման իր ծրագրերը՝ Ucom-ը ներկայացրել է Uplay-ի՝ նորարարական հեռուստատեսային (TV) և մեդիա հարթակը, որը վերափոխում է ժամանցի ոլորտը Հայաստանում։ Uplay նոր TV և մեդիա հարթակում մեկ օգտահաշվով կարելի է ծառայությունից միաժամանակ օգտվել մինչև 5 սարքով։ Բացի առաջարկվող ավելի քան 200 հեռուստաալիքներից, որոնք միավորված են թեմատիկ փաթեթներում, Uplay-ը ներառում է հայկական և միջազգային ֆիլմերի հարուստ տեսադարան։
Կայանների արդիականացման գործընթացին զուգահեռ շարունակել է աճել և ընդլայնվել Ucom-ի ֆիքսված կապի ցանցը․ 2025 թվականին արագ և որակյալ տան ինտերնետի և հեռուստատեսային ծառայությունները հասանելի դարձան նաև Եղվարդ քաղաքի և Երևանի ևս չորս թաղամասերի բնակիչներին։ Արդյունքում, 2025 թվականի 3-րդ եռամսյակի տվյալներով Ucom-ը պահպանել է առաջատար դիրքը ֆիքսված ինտերնետ կապի շուկայում՝ գրանցելով բաժանորդների 4․0 տոկոս և եկամուտների 7․3 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ընկերության Ֆիքսված կապի շուրջ 144 000 բաժանորդների գերակշիռ մասը՝ ավելի քան 75 տոկոսը, արդեն օգտվում է ժամանակակից լուծումներով կոնվերգենտ ծառայություններից՝ գնահատելով միասնական փորձառության հարմարավետությունը։ Նույն ժամանակահատվածում շարժական կապի բաժանորդների թիվն աճել է 7 տոկոսով 2024 թվականի 3-րդ եռամսյակի համեմատ՝ հասնելով 754․515-ի։

Ընկերության շահույթը՝ նախքան մաշվածության, տոկոսային ծախսերի և շահութահարկի նվազեցումը (EBITDA) կազմել է 13 մլրդ 813 մլն դրամ՝ 2025թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար։ Ընկերության EBITDA մարժան նույն ժամանակահատվածի համար կազմել է 46 տոկոս:
«2025-ը մեզ համար դարձավ բեկումնային տարի։ Մեկ տարվա ընթացքում մենք կարողացանք ոչ միայն ապահովել ամենալայն 5G ծածկույթի ներդնումը, այլև հաստատել նոր համագործակցություններ, որոնք Հայաստան են բերում ժամանակակից հեռահաղորդակցության լավագույն միջազգային ստանդարտները։ Տեխնոլոգիական առաջընթացը ենթադրում է նաև նոր պատասխանատվություն՝ մատուցելու առավել որակյալ կապ և առավել անհատականացված փորձառություն՝ մեր յուրաքանչյուր բաժանորդին։ Մենք շարունակելու ենք խթանել նորարարությունները՝ նպաստելով Հայաստանի թվային զարգացմանը և մրցունակության բարձրացմանը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
2025 թվականին Ucom-ն ստացել է ISO 37001 և ISO 37301:2021 ստանդարտի միջազգային հավաստագրեր՝ կոռուպցիայի և կաշառակերության հակազդման և համապատասխանության կառավարման ոլորտներում։ Սա վկայում է ընկերության հետևողական քայլերի մասին՝ ուղղված օրինականության, էթիկայի և թափանցիկության սկզբունքներին համապատասխան գործելակերպի հաստատմանը։
2025 թվականին Ucom-ը՝ իր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր իր հիմնական ռազմավարական ուղղություններով՝ «կանաչ» նախաձեռնություններ, տեխնոլոգիական նորարարություններ և երիտասարդների ու համայնքների զարգացում։
2026 թվականին Ucom-ը կշարունակի սահմանել զարգացման նոր նշաձող՝ զարգացնելով ցանցերը, ընդլայնելով կրթական ու համայնքային նախաձեռնությունները և ներդնելով տեխնոլոգիական լուծումներ, այդպիսով Հայաստանի բնակչության համար երկարաժամկետ զարգացում և կայուն ծառայությունների մատչելիություն և Հայաստանի թվային ապագայում շարունակական ներդրում ապահովելու համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՔԿԱԳ համակարգը համայնքային ծառայությունից կդառնա քաղաքացիական ծառայություն. կվերանայվեն գանձվող տուրքերը
Մեր եկեղեցին զբաղված է մեռել թաղելով և դրանով հպարտանալով. չեն ուզում՝ պետություն ունենանք. Հակոբ Մովսես
ՆԳՆ-ում կստեղծվի Օպերատիվ կառավարման գրասենյակ. արտակարգ իրավիճակների դեպքում կգործի 112 հեռախոսահամարը
Միլիարդատերերի տաքսու վարորդ որդին և ռուսախոս ուղևորը. Նարեկ Կարապետյանը նոր զբաղմո՞ւնք է գտել. տեսանյութ
Իրանից ժամանած Թուրքիայի քաղաքացին փորձել է Հայաստանի տարածքով 161 կիլոգրամ «Հերոին» տեղափոխել. ՊԵԿ. տեսանյութ
Հնարավորություն կտրվի օրինականացնել ինքնակամ կառույցները մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը
Վանաձորի դատարանում մեղադրյալին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Ծնողներին ննջարանում է սպանել, բարձրացել 2-րդ հարկ, բարձր երաժշտություն միացրել. մանրամասներ Գյումրու դեպքից
Թոքմաջյանը քանդակել է ոչ թե Սևակի դեմքը, այլ «Անլռելի զանգակատուն»-ը այնպես, ինչպես ինքն է դա տեսնում
Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Օձունում գտնվող հողատարածքի նկատմամբ. վարչապետ
Ավարտվել է բեռնատարում թաքցված 161 կգ «Հերոին»-ը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու վարույթի նախաքննությունը
Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվեց. ԱԺ-ն ընդունեց օրենքի փոփոխության նախագիծը
Ոչ միայն դատապարտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար. Պապիկյանը՝ տարածված ապատեղեկատվության մասին
Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Էրդողան
Ամենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025-ը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը
Պարույր Սևակի՝ քննադատությունների կենտրոնում հայտնված արձանը կապամոնտաժվի
Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Ճամբարակի ղեկավարին՝ ինքնակամ կառուցված կառույցի քանդման վերաբերյալ
Գյումրիում սպանությունների հեղինակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք կրելու համար
Մեկնարկել է Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար նախաձեռնված դրամահավաքը. «Հայաստան» հիմնադրամ
ԵՄ առաջնորդները Զելենսկիի հետ հանդիպելուց հետո ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նոր ծրագիր
Հայտարարվում է Շամբ ՀԷԿ-ի տանիքի փոխարինման աշխատանքների կատարման համար փորձառու հայտատուի ընտրության մրցույթ
Իրանում ուղևորատար ավտոբուս է շրջվել. 13 մարդ զոհվել է, 9-ը՝ վնասվածք ստացել. տեսանյութ
Քննարկվել է ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Նման քննարկումներ չկան. Ռուբինյանը՝ TRIPP նախագծին ռուսական կողմի հնարավոր ներգրավման մասին
Այդ ամեն ինչը վերջին հաշվով ներդրում է խաղաղության մեջ. Կոնջորյանը՝ պետական պարտքի և զենք գնելու մասին
TRIPP-ը նույն Զանգեզուրի միջանցքը չէ. Ռուբինյանն անդրադարձել է իրանական կողմի մտահոգություններին
Երբ վանդակը գլխումդ է, Փաշինյանն էլ չի կարող օգնել. Հարությունյանը՝ Թաթոյանին
7 տարի առաջ էլ է Նարեկը սպանության փորձ արել ծնողների նկատմամբ. մանրամասներ՝ Գյումրու ահասարսուռ դեպքից
Գագիկ Սուրենյանը կարևոր հայտարարություն է արել. տեսանյութ
Միքայել Աջապահյանը տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 15-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26.233-ը. ԱՍՀ փոխնախարար
Խոշոր ավտովթար Երևանում․ կան տուժածներ
Մերձմոսկվայի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. կան տուժածներ և զոհ. տեսանյութ
Դուռը բացել ու տեսել են դիերը. հորն ու մորը սպանելու համար 37-ամյա որդին ձերբակալվել է. մանրամասներ
Ուկրաինայի կարգավորումն ավելի մոտ է, քան երբևէ. Թրամփ. տեսանյութ
Դաժան սպանություն Գյումրիում. հոգեկան խնդիրներ ունեցող որդին սպանել է հորն ու մորը
Սարսափ ֆիլմ հիշեցնող կադրերում Վաղատինի նախկին դպրոցն է. Չախոյանը տեսանյութ է հրապարակել
Մեքսիկայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. զոհվել է առնվազն 7 մարդ. տեսանյութ
Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵՊՀ ուսանողների հետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT