Երևան
12 °C
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025թ. դրամահավաքն արդեն հաջողությամբ մեկնարկել է։
Հայրենանվեր այս գործին միանում են նաև Հայաստանի ֆինանսաբանկային և գործարար համայնքների ներկայացուցիչները։
Հիմնադրամից հայտնում են, որ այն ուղղված է Սպանդարյան ջրանցքի վերակառուցմանը, որի արդյունքում Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերը կունենան ոռոգման ջուր։ Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքը սկիզբ է առնում 2280 մետր բարձրությունից։
Ներկայումս այն մինչև 70% վթարված է, ինչի հետևանքով մի շարք բնակավայրեր զրկված են ոռոգման ջրից։ Վերակառուցման արդյունքում կապահովվի 2800 հա հողատարածքի արդյունավետ ոռոգում, և 730 ընտանիք (4320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու։ Ծրագիրը կնպաստի նաև ջրային անվտանգության ապահովմանը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև տնտեսական կայունությանը և կլիմայական դիմակայունությանը։
«Ջրանցքի ներքին ցանցերի վերականգնումից հետո կկարողանանք ոռոգել շուրջ 3000 հա հավելյալ հողատարածք։ Գյուղատնտեսության մեջ հսկայական աճ կգրանցվի, ինչը Սյունիքի գյուղատնտեսության վերականգնման համար մեծ նշանակություն ունեցող ծրագիր է, և հազարավոր մարդիկ կօգտվեն դրանից։ Գործարարները ևս հասկանում են այս տնտեսական և ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրի կարևորությունը։ Այժմ մենք աշխատում ենք ֆրանսիացի մասնագետների հետ՝ հուսալով, որ ավարտին կունենանք ոչ միայն ջրային պաշարներ, այլև կխթանենք գյուղատնտեսության զարգացումը»,- ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը։
Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը, ակնկալվող թիրախային արդյունքներից բացի, կունենա նաև երկարաժամկետ և շարունակական ազդեցություն։ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններին զուգահեռ աջակցություն կտրամադրվի Սյունիքի գյուղատնտեսության կայուն զարգացմանը՝ ապահովելով գյուղաբնակների եկամտի կայուն աճ։
Հիմնադրամը մշտապես առանձնացնում է ամենաարդիական ու հրատապ լուծում պահանջող հարցերը՝ նախաձեռնելով դրանց իրականացումը և նպաստելով Հայաստանում կյանքի որակի բարելավմանը։ Հիմնադրամը մինչ օրս միավորել է ավելի քան 1,5 միլիոն հայերի՝ ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլար ներդնելով 1500-ից ավելի նախագծերում։ 2024-ից սկսած՝ հիմնադրամը ծրագրային դրամահավաքներ է իրականացնում՝ ապահովելով առավելագույն արդյունավետություն, թափանցիկություն և հաշվետվողականություն։ Այս տարվա դրամահավաք-արշավը կտևի մեկ ամիս, և արդյունքների հաշվետվությունը կներկայացվի ամփոփումից հետո։
Հիշեցնենք, որ Հայաստանի անկախությունից ի վեր Համահայկական հիմնադրամը հայրենիքն ու սփյուռքը միավորող առաջին կազմակերպությունն է, որը յուրաքանչյուր հեռուստամարաթոնին միավորել է հայրենակիցներին ամբողջ աշխարհից՝ կենտրոնացնելու ջանքերը՝ հանուն հայրենիքի վերակառուցման, պահպանման և աջակցության: Հիմնադրամը մշտապես առանձնացնում է ամենաարդիական, հրատապ լուծում պահանջող հարցերը, նախաձեռնում դրանց իրականացմանը, որոնք նպաստում են Հայաստանում կյանքի որակի բարելավմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների առաջին խաղափուլը
ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. տեսանյութ
ՔՊ վարչությունը որոշել է՝ ում թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում. տեսանյութ
Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի դին
Հայաստանը կարող է մրցունակ լուծումներ առաջարկել կայուն զարգացման ապագայի համար. Մաթևոսյան
Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում
Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը
Ուժեղ բանակցողը ո՞րն է՝ ֆռցնե՞լը. ուժեղ բանակցել ենք, որ օգոստոսի 8-ը եղել է. Արման Եղոյան. տեսանյութ
Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կձևավորվեն նոր հնարավորություններ. Պապոյանը՝ գործարարներին և ներդրողներին
Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է EU4Sevan+ ծրագրի ղեկավարներին
Սոլովյովը բարձրախոս է, հնչեցրել է այն մտքերը, որոնք թույլ են տվել, այլապես ծպտուն չէր հանի. տեսանյութ
Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են. ՊՆ
Կիբեռոստիկանությունը 15 միլիոն դրամի հափշտակության դեպք է կանխարգելել
Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է
Արդարադատության նախարարին է ներկայացվել միջազգային իրավական համագործակցության վարչության 2025-ի կատարողականը
Թրամփը չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները
Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Ուկրաինայի պաշտպանության նախարարին
Անդադար շահագործվում են 1936 և 1959 թվականներից. ՀԷՑ-ում արդիականացումից հարցեր տվեք հասցեատերերին. Պետրոսյան
Ձնագնդիով խփելու համար Գյումրիում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ
ԵՊՀ-ում գործարկվել է նոր գերհամակարգչային կենտրոնը. վարչապետը ծանոթացել է գործունեությանը
Տեղի է ունենում սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը
Եվրոպայի մի քանի օդանավակայան եղանակի պատճառով դադարեցրել է աշխատանքը
Իդրամն ամփոփում է 2025 թվականը
Արթիկի, Արագածի տարածաշրջաններում բուք է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել
ՀՀ փոստային առաքումների ծավալները (պաշտոնապես, փաստերով)
Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. մանրամասներ
ՀՀ սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել
Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ. վարչապետ
Նիկոլ Փաշինյանն այցելել է ԲՏԱՆ. քննարկվել է 2025 թվականի գործունեության հաշվետվությունը
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին
«Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենից կբռնագանձվի 612 մլն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Բենզինի շուկայում ընդհանուր գնանկում է. վարչապետը ներկայացրել է ադրբեջանական վառելիքի ներմուծման արդյունքները
Կլիմայական մարտահրավերներին արդյունավետ պատասխան տալը հնարավոր է միայն համատեղ ջանքերով. ՇՄ նախարարը ԱՄԷ-ում է
Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ. նախաքննության ավարտ
Կարծում եմ՝ Նարեկը կգնահատի Լևոնի ջանքերը, և միասին կկարողանան արժանանալ «դարի պոպուլիստ» տիտղոսին. Վարդանյան
Արդիականացվել է Աճառյան փողոցի վերջնամասից դեպի Աբովյանի ՊԾ հենակետ տանող ճանապարհի լուսավորությունը
Երեկոյան ժամերից կսկսվեն ձյան առատ տեղումներ, որոնք կշարունակվեն ՀՀ ողջ տարածքում. Սուրենյանը մանրամասնել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT