Երևան
12 °C
Կառավարության դեկտեմբերի 4-ի նիստի օրակարգում ներառված հարցերից երկուսով գույքեր են ամրացվել Պաշտպանության նախարարությանն ու Շրջակա միջավայրի նախարարությանը:
Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկություն է տրամադրել դատախազության կողմից 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում պետությանը կամ համայնքին վերադարձված գույքերի և դրամական միջոցների վերաբերյալ:
Աննա Վարդապետյանը մասնավորապես նշել է. «Դատախազությունը 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում պետությանը կամ համայնքին վերադարձրել է 174 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք, այդ թվում՝ 3 մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ և դրամական միջոցներ»:
Անդրադառնալով օրակարգային հարցերին, որոնց արդյունքում գույքեր են ամրացվել Պաշտպանության նախարարությանն ու Շրջակա միջավայրի նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է.
«Պաշտպանության նախարարությանն ամրացվող գույքը Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովա գյուղում գտնվող 1.92 հա մակերեսով հատուկ նշանակության հողամաս է:
Նշեմ նաև, որ Կառավարության նախորդ նիստում ներառված չզեկուցվող հարցերից մեկով, որը վերաբերում էր Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 479-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելուն, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնվեց 13 հազար 268 հեկտար մակերեսով հողատարածքի նկատմամբ:
Որոշման նախապատմությունը հակիրճ ներկայացնեմ:
Արարատի մարզի դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրել էր Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքները «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու փաստաթղթերը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ Արարատի նախկին մարզպետը (Ալիկ Սարգսյան), օգտագործելով պաշտոնեական դիրքը, իրավական ակտերի պահանջների խախտմամբ պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերից շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքը 49 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամին (Վարդգես Մաթևոսյան), 2005-2007 թվականներին տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի (Հովիկ Աբրահամյան) վարորդին և Արարատի նախկին մարզպետին (Ալիկ Սարգսյան) պատկանող, շահույթ ստանալու նպատակով հիմնադրված «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը:
Նշեմ, որ 5330 հա մակերեսով հողատարածքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 158 միլիոն 263 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 60 միլիարդ 553 միլիոն 218 հազար դրամ է:
Ուսումնասիրության արդյունքներով՝
Դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր նաև, որ 2006 թվականի հուլիսի 1-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարը, ի կատարումն Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 479-Ա որոշման, 49 տարի ժամկետով կնքել է Վայոց ձորի մարզի Ջերմուկի անտառպետության 4118 հեկտար և Եղեգիսի անտառպետության 3620 հեկտար տարածքների անհատույց օգտագործման պայմանագիր: Պայմանագիրը կնքվել է առանց նոտարական վավերացման, սահմանված ժամկետում պետական գրանցման չի ներկայացվել, հետևաբար առ ոչինչ է:
Այսպիսով, Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 479-Ա որոշման մեջ նշված հողերից՝
Հետևապես անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության N 479-Ա որոշումը:
Հավելեմ նաև, որ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից գործարկված Վերականգնված միջոցների միասնական հաշվին այսօրվա դրությամբ մուտքագրվել է 20 միլիարդ 678 միլիոն դրամ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատասխանում է՝ բռունցքով հարվածելով քաղաքացու դեմքին. Արշակ Խաչատրյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել
Բռնցքամարտի ԱԱ. Արարատ Հարությունյանը նոկդաունի է ենթարկել մրցակցին
«88» սուպերմարկետների ցանցը պաշտոնական հայտարարություն է տարածել
Քննարկվել է 2026-ի խորհրդարանական ընտրություններին ՔՊԿ համամասնական ցուցակի ձևավորման կարգը
Հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Բենժամեն Հադադը. ինչ են քննարկել նախարարները Վիեննայում
Վարչապետը հաստատել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
Դեսպան Բալայանը Լյուվենի ուսանողներին է ներկայացրել վաշինգտոնյան համաձայնագրերն ու «Խաղաղության խաչմերուկ»-ը
Ընդունվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը. ինչ է այն նախատեսում
ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունների շուրջ
Հայտնի է՝ որ դատավորն է քննելու Արշակ Խաչատրյանի կալանքի միջնորդությունը. երբ կկայանա նիստը
«Հոկտեմբերի 27»-ի արյունը հանգիստ չի տալիս. եկեղեցին կառավարվում է այլ տեղից. արքեպիսկոպոս Միրզախանյան
Սա այլևս միայն մեկ մարդու մասին պատմություն չէ. նման գործերը չպետք է կորչեն կուլիսներում. Բաբաջանյան
Կան բնակավայրեր, որտեղ ուսուցիչն ամենաբարձր վարձատրվող բնակիչն է. Հարությունյան
Արշակ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Մեր տարածաշրջանում տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ. ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026–2030 թթ․ ռազմավարական ծրագիրը
Ինչ է գրել Սերժ Սարգսյանը Պուտինին ուղղված նամակում. լուրջ տվյալներ են բացահայտվել. տեսանյութ
Կթոթափվի դատարանների ծանրաբեռնվածությունը, կապահովվի գործերի քննության առավել կարճ ժամկետ
ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցով ՃԵԿ կանոնների խախտում կատարած օտարերկրացին տուգանքը կվճարի սահմանին
Կձևավորվեն կայուն հիմքեր երկրի թվային տնտեսության զարգացման համար. ԲՏԱ նախարար
Հակամարտությունն անցյալում է, Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են իրենց ամենախաղաղ և կայուն շրջանը. Բայրամով
От создателей - Իսպանիայում տուն ունի. Հարությունյանը՝ «88» սուպերմարկետներն իրեն պատկանելու կարծիքների մասին
Ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածության խնդիրը աշխատանքային իրավունքի և երկրի երկարաժամկետ զարգացման հիմնահարցերից է
Հայտնի է՝ ինչու է ձերբակալվել Արշակ Խաչատրյանը
ՄԻՊ-ը դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր է քննարկել
Հարավային Կովկասի՝ տրանսպորտային հանգույցի վերածվելու ներուժի իրացումը կվերափոխի տարածաշրջանը. Միրզոյան
Արշակ Խաչատրյանը ձերբակալվել է
Մարիա Զախարովան տրտնջացել է, մեղադրել Հայաստանին ու գովերգել ՌԴ-ին
Աննա Հակոբյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազի անունով ստացված հաղորդմանը ընթացք է տրվել
Կապան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 4.16 հա մակերեսով հողամասի նկատմամբ. վարչապետ
Ինչու են Բրյուսովի համալսարանի աղջիկներն իրար ծեծել. երկուսը հարազատ քույրեր են. մանրամասներ
Հայաստանում Բրիտանիան առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդն է նշանակել
Հանդիպել են ՀՀ և Հունգարիայի ԱԳ նախարարները. քննարկվել է երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ
Դիմում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով սահմանված կարգով քննել ահազանգերը. Աննա Հակոբյան
Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սարգիս Փարսադանյանը
Ազգային ժողովն ընդունեց 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը
Աճ տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել դեկտեմբերի 4-ին
ԱԺ-ն ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող օրենքների նախագծերի փաթեթը
Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կլինի 1,5 տարի 2-ի փոխարեն. ԱԺ-ն ընդունեց որոշումը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Նալբանդյան փողոցում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT