Երևան
12 °C
RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը։
Նա նախ ընդգծել է, թե ինքը գիտի երկու այսպիսի պատմություն, որոնց ականատեսն է անձամբ:
Արմատներով հայ, բայց ամբողջ էությամբ Ռուսաստանը պաշտող Մարգարիտա Սիմոնյանն առաջի պատմությամբ հիշատակել է Թայմուրազ Մամսուրովին, որը 2004 թվականին ղեկավարել է Հյուսիսային Օսիայի խորհրդարանը, և, ըստ Սիմոնյանի, բառացիորեն իր աչքի առաջ հրաժարվել է փրկել իր որդուն ու դստերը Բեսլանի դպրոցից։
«Աուշևը, հիշեցնեմ, հետո գրավված դպրոցից մի քանի երեխա հանեց, և Մամսուրովի երեխաներին էլ պետք է հաներ։ Բայց Թայմուրազն ասաց. «Իմ երեխաները բոլորի հետ կլինեն։ Հակառակ դեպքում ինչպե՞ս նայեմ իմ ժողովրդի աչքերին»»,- նրա խոսքերն է մեջբերել Հայաստանի գործող իշխանությանը խիստ ընդդիմադիր Սիմոնյանը:
Այնուհետև նա անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը՝ գրելով. «Սարսափելի է պատկերացնել, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում։ Եվ նա՝ համաշխարհային մակարդակի միլիարդատերը, Ջորջ Քլունիի և բոլորի գործատուն, դա արել է կամավոր»:
Ռուսական գործող իշխանություններին անդավաճան երկրպագու Մարգարիտա Սիմոնյանը ապա հիշատակել է այն, որ Ռուբեն Վարդանյանը նախ Լոնդոնում մեծացած իր որդուն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ թեժ պատերազմի մեջ, հետո՝ ինքնուրույն գնացել։
«Նա հրաժարվեց ամեն ինչից, այդ թվում՝ քաղաքացիությունից ու հեռացավ։ Ակնհայտ է, որ տասնամյակներ աներևակայելի կապիտալ վաստակելուց, օտարերկրյա ազդեցիկ ընկերներից, փառատոներում հոտնկայս ծափահարություններից հետո նրա կյանքում ոչ մի շահ չմնաց, բացի իր ժողովրդի ազգային շահերից։ Բոլորն այս օրերին, երբ արդեն ամեն ինչ պարզ էր, զանգահարում էին Ռուբենին, աղաչում էին, որ վերադառնա՝ օգնություն առաջարկելով։ Նա ասաց. «Ես կլինեմ այնտեղ, որտեղ իմ ժողովուրդն է»։ Եվ նա մնաց»,- Վարդանյանի խոսքերն է մեջբերել Սիմոնյանը:
Ապա ռուսական քարոզչական «բարձրախոս» Մարգարիտա Սիմոնյանը նկատել է, որ այս ընտրությունը զգացմունքների լայն շրջանակ է առաջացնում, և իրեն ամենաշատը շփոթեցրել է քաղաքացիությունից հրաժարվելը։
«Բայց դեռևս այս զգացմունքների մեջ առաջին տեղում է հարգանքը անձնական ուշագրավ քաջության նկատմամբ»,- եզրափակել է Սիմոնյանը:
Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, երբ այսօր փորձել էր հատել Հակարիի կամուրջը և գալ Հայաստան, նրան Ադրբեջանի սահմանային ծառայության ծառայողները ձերբակալել են և տեղափոխել Բաքու: Տեղեկությունը նախ գրեցին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա հաստատեց Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, այնուհետև՝ Ադրբեջանի սահմանային ծառայությունը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հստակ տեղեկություն չունի՝ Վարդանյանը հրաժարվե՞լ է ՌԴ քաղաքացիությունից, թե՞ ոչ: Եթե չի հրաժարվել, ապա ՌԴ-ն իր քաղաքացու ձերբակալման առնչությամբ քայլեր կձեռնարկի: Իսկ Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ տեղեկություն ստանալու, թե ո՞ւր են տարել Ռուբեն Վարդանյանին և ի՞նչ վիճակում է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևան-Գյումրի ճանապարհին վարորդը կոտրել է երկաթե արգելապատնեշները, բախվել ապառաժ քարերին. կա վիրավոր
Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովը ժամանակից շուտ հաղթել է Քենիան ներկայացնող Վիսման Միվատեին
Լորդ Վերնոն Քոքերը պաշտոնապես բացել է Հայաստանում Միացյալ Թագավորության առաջին մշտական Պաշտպանության բաժինը
ՌԴ և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել
Քննարկվել են գինեգործության ոլորտում Հայաստանի և Մոլդովայի միջև գործակցության ընդլայնման հնարավորությունները
Ռումինիայի ընդդիմությունը անվստահություն է հայտնել վարչապետին
Երևանում ավտոմեքենա է այրվել
Այլանդակ բարքեր են տիրում եկեղեցում. հոգևորականը բռնցքամարտիկի նման իջնում է քաղաքացու ծնոտին. տեսանյութ
«Իմ քայլը» հիմնադրամը պաշտոնապես հերքել է նվիրատուների և գործունեության վերաբերյալ տարածվող կեղծ լուրերը
Եզրափակվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վիեննա
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
Տեղի է ունեցել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը
ՀՀ ողջ տարածքում պատվիրակված շինամոնտաժային աշխատանք կիրականացնեն հաղթող ճանաչված կապալառու ընկերությունները
Առաջնահերթություններից են ամերիկյան ներդրումների և Հայաստանից դեպի ԱՄՆ արտահանման ծավալի ավելացումը. Պապոյան
Էսքան ում թքես-մրես՝ չասի շառս քաշեմ գնամ. քթներից բերելու են, մաշեն շպրտեն. այլասերել են եկեղեցին. տեսանյութ
Մինչ աղիողորմ գրում են դիվանապետի գրպանը թմրանյութ գցելու մասին, պարզվում է՝ հակառակն է տեղի ունեցել. Սաֆարյան
Տոնածառային կրքեր Գյումրիում. կոմկուսը վերակենդանացրեց Բալասանյանների ջարդոնը. Կառավարության նվերը սրտներով չէ
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի ԵՔՀ հարցերով հատուկ հանձնակատար Հյուգ Մորեին
Ովքեր են Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաները. մանրամասներ
Գյումրիում զանգվածային անկարգությունների շրջանակում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Զորականում անչափահասին առևանգած և խուլիգանություն կատարած մեղադրյալների վերաբերյալ քրվարույթը դատարանում է
Ձերբակալություններ Գյումրիում. հայտնի է պատճառը
Անձին թմրամիջոցն իրացվել է Մայր Աթոռ դիվանատան ընդունարանում. մանրամասներ Արշակ Խաչատրյանի գործից
Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում
Վարչապետի գլխավորությամբ կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա
ԿԸՀ նախագահն ու Տիգրան Բաբիկյանը դիտարկել են Ղրղզստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները
ՄԹ պաշտպանության պետնախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
Աննա Հակոբյանի հովանու ներքո կայացավ «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը
Աղբը այրած «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի պատասխանատուն կտուգանվի 200 հազար դրամով
Սյունիքի զարգացումը շարունակում է մնալ պետական քաղաքականության առաջնահերթություններից. ՀՀ նախագահը՝ մարզպետին
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 5-ին
Վարչապետն ընդունել է ՄԹ պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը. ինչ է քննարկվել
ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի և կորոնավիրուսային հարուցիչներ
Արարատ Միրզոյանը և Մարիա Թելալյանը քննարկել են ԺՀՄԻԳ-ի հետ փոխգործակցության հիմնական ուղղությունները
Բռնցքամարտի ԱԱ. Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ
Դպրոցում տեղյակ են եղել միջադեպի մասին. ՆԳ նախարարը Զորականի դեպքով միջնորդագիր է ուղարկել ԿԳՄՍ նախարարին
Ջերմաստիճանը կնվազի. դեկտեմբերի 7-ից սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ
Դատախազությունը միջնորդել է լուծարել Սևանի թերակղզում գտնվող և Փանոսյանին պատկանող հողամասի պայմանագիրը
Վարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT