ԼՂ մուտք գործած ռուսական բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ․ վարչապետ

14/09/2023 schedule11:14

Այսօր՝ ՀՀ կառավարության նիստի մեկնարկին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը և ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված, Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժը Հայաստանի պետական սահմանի և ԼՂ շփման գծի երկայնքով։ Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է։ Նախորդ օրը Ասկերանով ԼՂ մուտք գործած մեկ բեռնատար ռուսական բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ։ ՀՀ-ի և Ֆրանսիայի հումանիտար բեռների մի մասը՝ 22 բեռնատարով, շարունակում է ԼՂ մուտքի հնարավորության սպասել։ Բեռների մեկ ուրիշ՝ ավելի մեծ քանակություն գտնվում է մերձակա հատվածում»,- նկատեց Կառավարության ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ միջազգային հանրությունը շարունակում է իր կոչերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու վերաբերյալ։ Ձեռնարկվում են բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը՝ հումանիտար բեռների մուտքը ԼՂ և հետագա մատակարարումները ապահովելու համար։ Ըստ նրա՝ կարևոր է ընդգծել, որ այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ընդգրկված են ԼՂ ներկայացուցիչները։

«Պետք է հուսալ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմ կստեղծվի, և մենք Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել նման գործընթացների մեջ։ Տեղեկացնեմ նաև, որ ՀՀ-ն ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ, մենք կաշխատենք և ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները»,- նշեց նա։

Երկրի ղեկավարը ընդգծեց՝ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի, և այն միակ լուծումն է, որ երաշխավորում է երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը, անվտանգությունը, ինչ անհրաժեշտ և ֆունդամենտալ պայման է բնականոն զարգացման և առաջընթացի համար։

«Այսօր նաև այս իմաստով հրատապ է ԼՂ հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, ինչի ուղղությամբ կշարունակվի ձեռնարկվել բոլոր հնարավոր միջոցները»,- վստահեցրեց նա:

Տպել
975 դիտում

Մեր ընդդիմադիր գործընկերները գետինը չե՞ն մտնում, երբ մի ինքնահռչակ շառլատան խոսում է իրենց մանդատները դնելուց. Թորոսյան

Կիևում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարությունների միջև

Երևան-Գյումրի ճանապարհին «Նիսսան»-ը մխրճվել է առևտրի տաղավարի մեջ և վրաերթի ենթարկել օտարերկրացու

Տարբեր պատճառներով ՀՀ-ում գտնվող ապաստան հայցողների իրավունքների հետ կապված խնդիրները բազմաթիվ են. ՄԻՊ

Հայկական դրոշը ֆրանսիացիների սրտերում է. Ֆրանսիայի դեսպան

Վահե Գևորգյանը հեռացել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Այս մարդն առաջնորդվում է «Վերև՝ Աստված, ներքև՝ Պուտինը» կարգախոսով, եկել է ՀՀ «տաքսի ծառայություն» մատուցելու. Մկրտչյան

Ֆիդանն ու Բայրամովը տարածաշրջանային իրավիճակի շուրջ մտքեր են փոխանակել

Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին

ԵԽ Նախարարների կոմիտեն փակել է «Աշոտ Հարությունյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով վճռի կատարողական վարույթը

Մեկնարկել է ԶՈւ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացը

Երիտասարդ կին վարորդը մեքենան վարել է կեղծ հատուկ կտրոնով

Նախագահ Խաչատուրյանն այցելել է «Արմֆլիքս»-ի հայաստանյան գրասենյակ

ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարություն

Հունիսի 24-ից երկու օրը մեկ կգործի Երևան-Բաթումի-Երևան գնացքը

Ռազմավարական գործընկերությունը մեծապես կարևոր է Միացյալ Նահանգների համար. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ ՀՀ ԱԳ նախարարին

ԱԺ-ի շենքը գրավելու հրահանգ է եղել, որ հարձակվեն վարչապետի, ԱԺ նախագահի, պատգամավորների վրա․ Սիմոնյան

Ստեփանավանը՝ ինտենսիվ տեղատարափից հետո. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Դաշնակցական մի ֆեյք ալիք մեր պատգամավորների հեռախոսահամարներն է հրապարակել, վատ բան է դա, չի կարելի. Սիմոնյան

Գալստանյանի հավաքը Բաղրամյան պողոտայում՝ 19:15-ի դրությամբ

Մենք ինչո՞ւ պետք է ժամավաճառությամբ զբաղվենք և սպասարկենք ընդդիմության կեղծ օրակարգը. Ալեն Սիմոնյան

Հնարավոր է․ Փաշինյանը՝ սահմանազատման հաջորդ փուլը Սյունիքում սկսելու մասին

1 ամիս շարունակ գիշերային ժամերին փակ են լինելու Նորք-Մարաշի որոշ փողոցներ

Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայացել. քվորում չկա

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «EUROSATORY» միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը

Հայաստանի կողմից ԵՄ անդամակցության հայտի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու թեմայով ԱԺ-ում սպասվում են լսումներ

Հայտարարվել է Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծման աշխատանքների մրցույթ

Մանդատները վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետ կլինի, անիմաստ մանդատները վայր դնելն ինչի՞ն է ծառայելու․ Գալստանյան

«Ժողովրդի մեջ պանիկա է՝ Զանգեզուրը տալիս են, քեզ նման թագավորը մի գրամ հող չպիտի տա»․ սյունեցին՝ վարչապետին (տեսանյութ)

Եթե մեր ժողովուրդը շատ դեմ չլինի, Հայաստանում կկառուցենք վճարովի ճանապարհներ. Նիկոլ Փաշինյան

Հետախուզվում է 30-ամյա Էդվարդ Ադամյանը

Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է՝ հանրաքվե լինի․ Փաշինյան

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ որոշ երկրների դեսպանների հետ

Հեռացնել մեղվափեթակները, չհավաքել սունկ, հատապտուղ. Գեղարքունիքում նախատեսվում են ծղրիդների դեմ քիմիական միջոցառումներ

Ակցիաների ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել 58 անձի նկատմամբ, 29-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. ՔԿ

Ստեփանվանի շրջակայքում առկա է պտտահողմ. Սուրենյան

Հայաստանում ամերիկյան ռազմաբազաների հայտնվելու մասին դեռ վաղ է խոսել. Նարիշկին

Գալստանյանի գլխավորած ակցիաներին մարդկանց գումար խոստանալու համար մեղադրվում է 10 անձ, կա 3 կալանավորված

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է բաց մրցույթ

28-ամյա Լիաննա Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում