Վարդանյանը և ևս 1 անձ կալանավորվել են․ մանրամասներ Գալստանյանի ակցիայի մասնակիցներին նյութապես շահագրգռելու վարույթից

17/06/2024 schedule11:15

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության բողոքի ակցիաներին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու վարույթով երկու անձ կալանավորվել է։

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել նախաձեռնված քրեական վարույթից:

«Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Armenian Zone/Հայկական Տիրույթ» էջում տարածված ձայնագրության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։

Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական, վարութային, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին և անհնազանդության ակցիաներին հնարավորինս մեծ թվով մարդկանց մասնակցությունն ապահովելու նպատակով Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակիչ Գերասիմ Վարդանյանը նյութապես շահագրգռել է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ Վ.Դ.-ին և վերջինիս օժանդակությամբ գործով դեռևս չպարզված մի խումբ անձանց:

Մասնավորապես, մայիսի 9-ից Երևան քաղաքում շարունակվող հիշատակված հավաքներին մեծ թվով անձանց մասնակցություն ապահովելու նպատակով Վ.Դ.-ն հանդիպել է Գ.Վ.-ին։ Վերջինս Վ.Դ.-ին հանձնարարել է 15 հազար ՀՀ դրամ տալ ոմն Սուրիկին, նույնչափ գումար պահել իր մոտ: Բացի այդ, պարզվել է, որ Գ.Վ.-ն Վ.Դ.-ի օժանդակությամբ 5000-ական ՀՀ դրամներ է փոխանցել ոմն Սուրիկին և գործով չպարզված այլ անձանց՝ ցույցերին մասնակցելու նպատակով։

Գ.Վ.-ն և Վ.Դ.-ն ձերբակալվել էին, նրանց ներկայացվել են մեղարդանքներ՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարեու համար։

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք, դատարանի որոշումներով, բավարարվել են, և նշված անձինք կալանավորվել են։

Նախաքննությունը շարունակվում է: Նշված հանցավոր արարքներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատշաճ հաղորդում այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Armenian Zone/Հայկական Տիրույթ» էջում տարածվել է «Բագրատի կողմնակիցները փող են բաժանում այսօրվա հանրահավաքին մարդ բերելու համար» վերտառությամբ խոսակցության ձայնագրություն, որտեղ լսվում է մի քանի անձանց մասնակցությամբ քննարկում՝ հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել էր հունիսի 15-ին և տեղափոխվել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունք: Հունիսի 16-ին նա կալանավորվել է։

Տպել
2686 դիտում

Առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել 135 միլիոն դրամ

Ավտոբուսը ընկել է բաց դիտահորը, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

Գուցե ոմանց երազանքն է, որ ՔՊ-ն չմասնակցի առաջիկա ընտրություններին, բայց նման հաճույք չենք պատճառի. Կոնջորյան

Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն

Ինչ զիջումների մասին է խոսվում Ջո Բայդենի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում. Կոնջորյանը մանրամասնել է

Ինչ են քննարկել ԲՐԻԿՍ-ի առաջնորդներն ընթրիքի ժամանակ. Պուտինն անհատապես հանդիպել է գրեթե բոլորի հետ

ԱՄՆ-ն մշտապես աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին. Հայկ Կոնջորյան

Ես ձեզ զգուշացնում եմ՝ ինձ հետ սպառնալիքով մի՛ խոսեք, դա չի աշխատելու. Սիմոնյանը՝ Մինասյանին

ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան. Առաքելյան

Համաշխարհային առաջնորդների ամենամեծ հանդիպումներից մեկը. ովքեր են ժամանել Կազան, և ինչ է սպասվում առաջիկա օրերին

Ալիևը ժամանել է Կազան. օդանավակայանում նա կծել է չակ-չակն ու տվել իր պատվիրակության անդամին (տեսանյութ)

Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար 14 նոր մեքենայով

20 օր արգելվում է կենդանիների արածեցումը. սկսվել են մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքներ

Մանդատ դնել-չդնելու մասին դեռ լուր չկա. թիվ 31 ՏԸՀ-ն «Բալասանյան» դաշինքի ընտրացուցակից դուրս գալու դիմումներ է ստացել

Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

ՔՊ խմբակցության ղեկավարն անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր մնալու հետ կապված հարցին

Ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա անում է Բաքուն․ Ալեն Սիմոնյան

Արդարադատության նախարարի թեկնածու չունենք, պետք է դիտարկենք նաև կուսակցության անդամ չհանդիսացող մասնագետների․ Սիմոնյան

Դանակահարված երիտասարդը հիվանդանոցում հայտնել է՝ ընկել է ամրանի վրա. ինչ է եղել իրականում

Վստահ եմ՝ Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն առաջ է․ Ալեն Սիմոնյան

Լեռնային Ղարաբաղում կրկին ադրբեջանցի զինծառայող է մահացել

Տավուշում երկու եռանկյունի կա, Ադրբեջանինը գտնվում է մեր տիրապետության տակ, իսկ մերը՝ իրենց․ Սիմոնյան

«Միսս Տիեզերք» մրցույթը Հայաստանի մասնակցության մասին հայտարարություն է տարածել և կոչ արել նոր մասնակից ընտրել

Արարատյան դաշտում առաջիկա օրերին սպասվում է -1-ից -5 աստիճան ցուրտ, կանխատեսվում են տեղումեր

Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ․ ֆինանսների նախարար

Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում Վրաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքը

Կազանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նեղ կազմով նիստը. նախագահում է Պուտինը

Մոպեդների մասնակցությամբ ՃՏՊ-ների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին. ՔԿ

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 850 հազար դոլար. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը

Ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիան կարող է ստանալ հատուկ առաջադրանքներ․ ՆԳՆ փոխնախարար

«Նոա»-ն մեկնել է Վիեննա․ Կոնֆերենցիաների Լիգայի երկրորդ փուլում նրանք կմրցեն «Ռապիդի» հետ

ՊԵԿ-ը 21 ավտոգազալցակայանում հայտնաբերել է ապրանքային մնա­­ցորդի պակասորդ. առաջադրվել է 4,8 մլրդ դրամ տուգանք

Տավուշի բնակավայրերից մեկում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Վանաձոր-Սպիտակ մայրուղում գործող հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է

Մեսսին՝ MLS-ի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Բաքվում սպանվել են ռուսական դրամատիկական թատրոնի դերասանն ու նրա կինը

Օտարերկրացիների մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի 34 փաթեթ. նրանք ձերբակալվել են (տեսանյութ)

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները․ Բաքվում ջղաձգվել են

Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգը

Թուրքիայի նախագահը 6 տարվա ընդմիջումից հետո մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նա կմեկնի Կազան