Կիևում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարությունների միջև

17/06/2024 schedule22:29

Հունիսի 17-ին Կիևում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև:

ՀՀ ԱԳՆլրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝  Հայաստանյան պատվիրակությունը գլխավորել է  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ուկրաինականը՝ Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Եվհեն Պերեբիյնիսը:

Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակին, քննարկվել են փոխադարձ կարևորություն ունեցող ոլորտներում համագործակցության հետագա ակտիվացման հեռանկարները: Կողմերը քննարկել են առևտրատնտեսական, իրավապայմանագրային և այլ ուղղություններով համագործակցության հարցեր:

Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տարբեր մակարդակներում շարունակական շփումներն ու մտքերի պարբերական փոխանակումը:

Ուկրաինական կողմը մանրամասն տեղեկացվել է Ադրբեջանի ագրեսիայի և ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերի վերաբերյալ։

Մնացական Սաֆարյանը տեղեկացրել է ուկրաինական պատվիրակությանը տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված` ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության վերաբերյալ, որի հիմքում ընկած են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, փոխադարձության և հավասարության սկզբունքները։

Տպել
596 դիտում

ԱՄՆ-ը պետք է փոխի իր քաղաքականությունը Թեհրանի նկատմամբ. Իրանի ԱԳՆ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Երբ է ամերիկացի քաղխորհրդատուն խորհրդատվական աջակցությունը սկսելու ՀՀ ՊՆ-ում

Վանաձորում 60-ամյա կինը տան պատուհանները մաքրելիս 5-րդ հարկից վայր է ընկել

Նրա բարի անունն ու հիշատակը վառ կմնան մարդկանց հուշերում. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Վիետնամի վարչապետին

ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու վերաբերյալ. Եղոյան

ՆԳ նախարարը ԶԼՄ ներկայացուցիչների հետ քննարկել է համակարգի բարեփոխումների ընթացքը

Հայաստանը վերահաստատում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու իր առաջարկությունը

Կադրեր Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից, որի հետևանքով կան երեք զոհ, վիրավորներ

Նորատուսցի Արայի տղան և ևս մեկ անձ կալանավորվել են. մանրամասներ

Պաշտոնում վերանշանակվելու առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Հայաստանի զինված ուժերին կտրամադրվի 10 մլն եվրո աջակցություն. որոշել է ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը

Ողջունում ենք Եվրամիության կողմից ԱԳ նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները. Միրզոյան

Երևանում աղբահանությունը կիրականացվի GIS համակարգով. թվայնացման գործընթացը մեկնարկել է

Կարմիր կորսետային զգեստով՝ խորը դեկոլտեով․ Քարդաշյանը իր համարձակ կերպարով կրկին ապշեցրել է երկրպագուներին

Իրանական բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորում. վիրավորը դուրս է բերվել փրկարարների օգնությամբ

Ինչ-որ անձինք հեղուկներ են լցրել Մաշտոցի պողոտայի սոսիների տակ, ինչի հետևանքով դրանք չորացել են. Բեգոյան

7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Վրաստանում. ցնցումները զգացվել են ՀՀ մի շարք բնակավայրերում

Տղամարդն անկանոն կրակոցներ է արձակել, վնասել համագյուղացու տան ցանկապատը, նետել զենքն ու հեռացել

Թյուրիմացությունից խուսափելու նպատակով Հրաչյա Հակոբյանը հրապարակել է իր կոշիկների նկարը՝ բրենդի և արժեքի նշումով

Քաղաքապետը ներկայացրեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները կատարող Սուրեն Վարոսյանին

«ԿամԱԶ» մակնիշի աղբատարները մատակարարվել են, աղբահանության խնդիրն էապես կարգավորվել է. Կատվալյան

Ողբերգական ավտովթար Երևանում. բախվել է 8 մեքենա, կա 3 զոհ

Արսեն Աֆիյանի մահվան դեպքով կալանավորվել է 2 անձ, այդ թվում՝ նորատուսցի Արայի որդին

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը. ՀԾԿՀ-ն դրական է գնահատել այն

Հրաձգարանի պահակը հավաքել է կրակված արկերի դյուրալյումինե կտորները, եղել է չպայթած արկ. ՔԿ-ն՝ մահվան դեպքի մասին

Այն դեպքերում, երբ բնակիչներն ասում են՝ մի բարեկարգեք մեր բակը, թողեք հենց այդպես՝ ավտոտնակներով էլ մնա. Ավինյան

Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով․ Կամո Արեյան

Լոռու մարզի 2 համայնքի գազամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի

Սպանել է 56-ամյա կնոջը, փորձել ճամպրուկով տեղափոխել, հետո՝ փակել դուռն ու հեռացել. դին 1 տարի անց հայտնաբերել է քույրը

Հարրիսի քարոզարշավի համար ժամերի ընթացքում տասնյակ միլիոններ են հավաքվել

Հիմնանորոգվում է Ենոքավան-Կարմիրգյուղ հանրապետական նշանակության ճանապարհի մի հատվածը

Երկրաշարժ Իրանի տարածքում

Քաղաքացին ընկել է ձորն ու վնասվածքներ ստացել. նրան 10 մետրից դուրս են բերել փրկարարները

Օբաման անդրադարձել է Բայդենի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալու որոշմանը

Երևանի որոշ ճանապարհահատվածներ մեկ ամսով միակողմանի փակ կլինեն

Հպարտ եմ նախագահի աջակցությունը ստանալու համար․ Քամալա Հարրիս

Կրեմլը մեկնաբանել է նախագահական մրցապայքարից դուրս գալու Բայդենի որոշումը

Բայդենը լիովին աջակցում է փոխնախագահ Քամալա Հարրիսին՝ որպես դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածու

Թրամփն արձագանքել է Բայդենի՝ նախագահական ընտրարշավից դուրս գալու որոշմանը