Գալստանյանի գլխավորած ակցիաներին մարդկանց գումար խոստանալու համար մեղադրվում է 10 անձ, կա 3 կալանավորված

17/06/2024 schedule16:39

Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ հերթական քրեական վարույթի նախաքննությունը։

Ինչպես հունիսի 15-ին տեղեկացվել էր ՀՀ քննչական կոմիտեի կողմից, ՀՀ ոստիկանությունից ստացվել էին հաղորդումներ այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի 5 տարբեր հարթակներում տարածվել են տարբեր վերտառություններով, տարբեր անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունների 6 ձայնագրություններ, որոնցում լսվում են «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ խոսակցություններ։ Ձայնագրությունների մեջ անձինք խոսում կամ քննարկում են այդ ակցիաներին կազմակերպված ձևով մարդկանց մասնակցությունն ապահովելու, այդ նպատակով տրանսպորտային միջոցներ տրամադրելու, «մարդաքանակի» ապահովման համար գումարներ՝ «գլխարկներ» հատկացնելու, հավաքներին մարդկանց մասնակցության ապահովման համար կուսակցության կողմից ֆինանսական ռեսուրսներ կենտրոնացնելու, ՀՀ Ազգային ժողովի «վրա» գնալու, վերջին կռիվը տալու, ինչպես նաև՝ հավաքներին մարդկանց մասնակցության համար հատկացված միջոցների սակավության, դրա շուրջ առաջացած տարաձայնությունների վերաբերյալ։

Նախաքննության շրջանակներում պարզվել է, որ ձայնագրություններում լսվող խոսակցությունները տեղի են ունեցել 2024թ. մայիսի 25-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում՝ ինչպես հեռախոսազանգերի, այնպես էլ՝ կայացած հանդիպումների, այդ թվում նաև՝ Վայքի ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցած ՀՅԴ ԳՄ անդամի մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում։ Պարզվել են խոսակցությունները վարող, դրանց ընթացքում հնչող այլ անուններով անձանց ինքնությունները, ովքեր ՀՅԴ Եղեգնաձորի տարածքային կառույցների ներկայացուցիչներ են, կուսակցության անդամներ, ինչպես նաև՝ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ։

Վարույթն իրականացնող մարմնի որոշումներով, վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքների կատարման մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել էր 11 անձ։

Ձեռք բերված փաստերի հիման վրա նշված անձանցից 10-ին ներկայացվել են մեղադրանքներ:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունների քննության արդյունքում դատարանի որոշումներով մեղադրյալներից 3–ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 3–ի նկատմամբ՝ տնային կալանքը (մեկը՝ համակցված գրավով)։ Մյուս 4 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Մեկ անձ արգելանքից ազատ է արձակվել։

Նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հիշյալ վարույթի շրջանակում ձերբակալվել էր ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը: Նա վերը նշված 3 կալանավորվածներից մեկն է, դատարանի որոշմամբ՝ կալանավորվել է 2 ամսով:

Տպել
2284 դիտում

Առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել 135 միլիոն դրամ

Ավտոբուսը ընկել է բաց դիտահորը, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

Գուցե ոմանց երազանքն է, որ ՔՊ-ն չմասնակցի առաջիկա ընտրություններին, բայց նման հաճույք չենք պատճառի. Կոնջորյան

Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն

Ինչ զիջումների մասին է խոսվում Ջո Բայդենի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում. Կոնջորյանը մանրամասնել է

Ինչ են քննարկել ԲՐԻԿՍ-ի առաջնորդներն ընթրիքի ժամանակ. Պուտինն անհատապես հանդիպել է գրեթե բոլորի հետ

ԱՄՆ-ն մշտապես աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին. Հայկ Կոնջորյան

Ես ձեզ զգուշացնում եմ՝ ինձ հետ սպառնալիքով մի՛ խոսեք, դա չի աշխատելու. Սիմոնյանը՝ Մինասյանին

ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան. Առաքելյան

Համաշխարհային առաջնորդների ամենամեծ հանդիպումներից մեկը. ովքեր են ժամանել Կազան, և ինչ է սպասվում առաջիկա օրերին

Ալիևը ժամանել է Կազան. օդանավակայանում նա կծել է չակ-չակն ու տվել իր պատվիրակության անդամին (տեսանյութ)

Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար 14 նոր մեքենայով

20 օր արգելվում է կենդանիների արածեցումը. սկսվել են մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքներ

Մանդատ դնել-չդնելու մասին դեռ լուր չկա. թիվ 31 ՏԸՀ-ն «Բալասանյան» դաշինքի ընտրացուցակից դուրս գալու դիմումներ է ստացել

Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

ՔՊ խմբակցության ղեկավարն անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր մնալու հետ կապված հարցին

Ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա անում է Բաքուն․ Ալեն Սիմոնյան

Արդարադատության նախարարի թեկնածու չունենք, պետք է դիտարկենք նաև կուսակցության անդամ չհանդիսացող մասնագետների․ Սիմոնյան

Դանակահարված երիտասարդը հիվանդանոցում հայտնել է՝ ընկել է ամրանի վրա. ինչ է եղել իրականում

Վստահ եմ՝ Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն առաջ է․ Ալեն Սիմոնյան

Լեռնային Ղարաբաղում կրկին ադրբեջանցի զինծառայող է մահացել

Տավուշում երկու եռանկյունի կա, Ադրբեջանինը գտնվում է մեր տիրապետության տակ, իսկ մերը՝ իրենց․ Սիմոնյան

«Միսս Տիեզերք» մրցույթը Հայաստանի մասնակցության մասին հայտարարություն է տարածել և կոչ արել նոր մասնակից ընտրել

Արարատյան դաշտում առաջիկա օրերին սպասվում է -1-ից -5 աստիճան ցուրտ, կանխատեսվում են տեղումեր

Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ․ ֆինանսների նախարար

Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում Վրաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքը

Կազանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նեղ կազմով նիստը. նախագահում է Պուտինը

Մոպեդների մասնակցությամբ ՃՏՊ-ների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին. ՔԿ

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 850 հազար դոլար. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը

Ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիան կարող է ստանալ հատուկ առաջադրանքներ․ ՆԳՆ փոխնախարար

«Նոա»-ն մեկնել է Վիեննա․ Կոնֆերենցիաների Լիգայի երկրորդ փուլում նրանք կմրցեն «Ռապիդի» հետ

ՊԵԿ-ը 21 ավտոգազալցակայանում հայտնաբերել է ապրանքային մնա­­ցորդի պակասորդ. առաջադրվել է 4,8 մլրդ դրամ տուգանք

Տավուշի բնակավայրերից մեկում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Վանաձոր-Սպիտակ մայրուղում գործող հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է

Մեսսին՝ MLS-ի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Բաքվում սպանվել են ռուսական դրամատիկական թատրոնի դերասանն ու նրա կինը

Օտարերկրացիների մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի 34 փաթեթ. նրանք ձերբակալվել են (տեսանյութ)

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները․ Բաքվում ջղաձգվել են

Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգը

Թուրքիայի նախագահը 6 տարվա ընդմիջումից հետո մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նա կմեկնի Կազան