Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն

17/06/2024 schedule11:16

Նոր ավտոբուսների խմբաքանակի ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքները նախատեսված են ավարտել հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկիզբ։

Այս մասին այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան՝ ընդգծելով, որ աշխատում են նոր ավտոբուսներն ավելի շուտ լինեն Երևանում։

Այս համատեքստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձավ միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացին. «Միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղի է ունենում, երբ նոր ավտոբուսները գալիս և մտնում են գիծ»:

Քաղաքապետը հանձնարարեց ներկայացնել ավագանու որոշման նախագիծ, որով կերկարաձգվի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը մեկ կամ երկու ամսով. «Որպեսզի մեր խոստումը հստակ կատարված լինի»։

Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ արդեն պատրաստել են նախագիծը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ մարտի 12-ին երկար և բուռն քննարկումներից հետո Երևանի ավագանու 32 անդամի կողմ և 2 դեմ ձայներով ընդունվեց մայրաքաղաքի տրանսպորտի սակագնի վերաբերյալ լրամշակված նախագիծը։

Այսպիսով՝ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նախագծով 1 ամիս անսահմանափակ երթևեկելու համար պետք է վճարել 8800 դրամ, երեք ամսվա համար անսահմանափակ երթևեկելու համար՝ 23 հազար 600 դրամ, իսկ մեկ տարի անսահմանափակ երթևեկելու համար՝ 88 հազար դրամ:

Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարել է՝ արվել է այնպես, որ ով ավելի շատ է օգտվում տրանսպորտից, նրանց համար էժանանա գինը, ով՝ ավելի քիչ, մի փոքր ավելին վճարի:

Տպել
615 դիտում

ՌԴ և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Մեծ Սարիարի հանդամասում հրդեհ է բռնկվել

Այս տարի Սևանն ամբողջությամբ չի կանաչել, ինչով է պայմանավորված դա. ինչ խնդիրներ ունի Գեղամա գեղեցկուհին

Տևական ժամանակ ջուր չի լինի Արմավիրի և Արագածոտնի մարզերում. հասցեներ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել

Թրամփի դեմ մահափորձը մեծ ձախողում էր. ԱՄՆ գաղտնի ծառայության ղեկավարը հրաժարական է տվել

Երիտասարդը բարձրացել է տանիք և սպառնացել ինքնասպան լինել (տեսանյութ)

Ջո Բայդենը ուղերձով կդիմի ժողովրդին

Օշականի ձորում համագյուղացիների վեճն ավարտվել է կրակոցով. տուժածը հիվանդանոցում է (տեսանյութ)

Գերմանիայից ժամանած լրագրողներին են ներկայացվել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացները

Պե՞տք է արդյոք Բաքու մեկնել, երբ ՊՆ կգա ԱՄՆ խորհրդատուն ու ինչ կլինի հայ-ամերիկյան հաջորդ զորավարժություններին

Սևանում ափից նավակով հեռացած քաղաքացիները չեն կարողացել վերադառնալ

ՄԻՊ-ն անդրադարձել է Երևանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի՝ պայթեցման եղանակով քանդման ահազանգերին

Գյումրու ավագանին արտահերթ նիստ կանցկացնի. ինչ առաջարկություններ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը

Ադրբեջանը արհեստական խնդիրներ է ստեղծում և իրավիճակային դիվանագիտություն վարում, որի հիմքում ուժի կիրառումն է. դեսպան

Կասկածելի վարքագիծ ցուցաբերած վարորդի մոտ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ են հայտնաբերվել. տղամարդը կալանավորվել է

Մերձավանում «Մեգաշին» ՍՊԸ-ն աշխատել է խախտումներով, գործունեությունը կասեցվել է. ում անունն է կապվում դրա հետ

Ամբողջությամբ դադարացվել է «Մեգա թրեյդ»-ի գազաբենզալցակայանի և նավթամթերքի պահեստարանի գործունեությունը

Կարևորվել է ֆրանսիական կողմի հետաքրքրությունը. ԱԽ քարտուղարն ընդունել է «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակությանը

Հրդեհ է բռնկվել գյուղի եկեղեցու մոտակայքում

Պապոյանը ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի տնտեսական աճի ռազմավարություններին

ԱԳ փոխնախարարները ամերիկյան պատվիրակությանն են ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Խաղաղության եվրոպական հիմնադրամն աջակցություն է ցուցաբերելու ՀՀ-ին, որոշման համար ամիսներ շարունակ պայքարել եմ. Լուազո

Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարներ են բախվել. տուժածը հոսպիտալացվել է

Ինչ է հայտնի Գյումրիում 1 տարի առաջ կատարված և նոր բացահայտված սպանության դեպքից. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

25-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Տոյոտա»-ով կողաշրջվել է. կա վիրավոր

Ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակում 1800 ոստիկան վերապատրաստվել, բարելավել է մասնագիտական կարողությունները

Հայաստանը մուտք կգործի «Եվրոպական խաղաղության հաստատություն», սա ֆրանսիական նախաձեռնության գագաթնակետն է. Կոլոնա

Ազատումներ և նոր նշանակումներ. դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը դիտարկել է «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը (լուսանկարներ)

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 23-ին

Աննա Հակոբյանը իր և վարչապետի համար սուրճ է գնել (տեսանյութ)

Հայաստանի քաղաքականությունը համահունչ է ՁԻԱՀ-ի և վիրուսային հեպատիտի համաճարակներին վերջ դնելու նպատակին. նախարար

ՀՀ ճանապարհներին տեղի ունեցած պատահարների հետևանքով 1 օրում տուժել է 15, զոհվել՝ 1 մարդ

Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. դեսպանություն

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մեկնարկի մասին

Գեղարքունիքում մարդատարը բախվել է «ԶԻԼ»-ին, ապա՝ վրաերթի ենթարկել հետիոտնին և հարվածել 2 «Օպել»-ի․ հետիոտնը մահացել է

Կարճատև և հորդառատ անձրևներ, երեկոյան ժամերին՝ քամի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

ՄԻՊ-ը կարևորել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հետ գործակցությամբ իրականացվող ծրագրերի շարունակականությունը

ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը դարձել է միջազգային կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող