Խաչատրյանը Մեշալիի գործով 9 հետախուզվողներից մեկն է. Ադրբեջանի դատախազությունը ներկայացրել է՝ ինչ գործի մասին է խոսքը

08/08/2023 schedule14:30

«1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» գործով որպես մեղադրյալ հետախուզման մեջ է 9 հոգի, նրանցից մեկը՝ Վագիֆ Խաչատրյանը, հայտնաբերվել ու կալանավորվել է։ Մյուս մեղադրյալների որոնումները շարունակվում են»։

Այս մասին օրերս հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով ավագ օգնական Իլգար Սաֆարովը։ Նա խոսել է նաև այսպես կոչված «Մեշալիի հանցագործության» հետաքննության մանրամասների և այն մասին, թե ինչ է սպասվում Խաչատրյանին:

APA ադրբեջանական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Իլգար Սաֆարովն ասել է, որ Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությունից հետո նա նախ բուժզննում է անցել, իսկ հետո՝ նրան թարգմանիչ և փաստաբան են տրամադրել:

«Նրան տեղավորել են բուժհաստատությունում և բժիշկները հետազոտել են առողջական վիճակը, քանի որ նա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ցանկացել էր հեռանալ ԼՂ-ից բուժման նպատակով։ Բուժզննումից հետո նրան տրամադրել են թարգմանիչ և փաստաբան։ Նրան մեղադրանքներ են առաջադրվել, հարցաքննվել է։ Ներկայում այլ քննչական գործողություններ են իրականացվում»,- ասել է Սաֆարովը։

Վագիֆ Խաչատրյանը հուլիսի 29-ին Ադրեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողների կողմից առևանգվել էր, բերման ենթարկվել ադրբեջանա-հայկական պետական սահմանի Լաչինի անցակետից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով մեկնելու ժամանակ, հենց Կարմիր խաչի աշխատակիցների քթի տակից ու նրանց մեքենայից: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Կարմիր խաչի ՄԿ աշխատակցին ադրբեջանցի սահմանապահները հրելով դուրս են հանել իրենց մեքենայից:

Հայաստանի ԱԳՆ-ն ադրբեջանցի իրավապահների կողմից Վագիֆ Խաչատրյանի կալանավորման և առևանգման մաին ահազանգել է հնարավոր բոլոր տարբերակներով, տեղի ունեցածը մարդու առևանգում որակել և կոչ արել միջազգային հանրությանը նրա վերադարձի համար ազդեցություն գործել Ադրբեջանի վրա։

Գլխավոր դատախազի օգնականի խոսքով՝ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2013 թվականին՝ տուժողների հայտարարությունների հիման վրա։

«Սկզբում հետաքննության ընթացքում պարզվել է Մեշալիի գործին մասնակից 9 հայ անձանց ինքնությունը, և նրանք բոլորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նրանցից մեկը՝ Վագիֆ Խաչատրյանը, բերման է ենթարկվել։ Ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ մյուս հետախուզվողներին հայտնաբերելու, ինչպես նաև հանցագործության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ»,-ասել է նա։

Իլգար Սաֆարովի խոսքով՝ Վագիֆ Խաչատրյանի կալանավորումից հետո նոր հայտարարություններ են ստացվում «գործով տուժածներից»:

Իսկ ի՞նչ գործի շրջանակում է իբր հետախուզվել ու շինծու մեղադրանքով անցնում Վագիֆ Խաչատրյանը:

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ «Մեշալիի ողբերգությունը» տեղի է ունեցել 1991 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ղարաբաղյան առաջին ազատամարտի տարիներին: Ադրբեջանական կողմի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այդ օրը հայ զինվորակաները իբր հարձակվել են նախկին Ասկերանի, այժմյան՝ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի վրա։ Ադրբեջանական  կամավորական խմբերը դիմադրություն են ցույց տվել, փոխհրաձգության հետևանքով զոհվել է 28, վիրավորվել՝ 14 մարդ։ Մահացածների թվում է եղել 8 կին և 3 երեխա։ Նաև նշվում է, իբր թալանվել ու ավերվել է գյուղը:

Թե որքանով է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, բարդ է ավելի քան 30 տարի անց հասկանալ ու պարզաբանել, բայց այս տեղեկատության հիման վրա 1992 թվականի հունվարի 11-ին Շուշի քաղաքում հարուցվել է քրեական գործ։

Իլգար Սաֆարովն իր հարցազրույցում հայտնել է, որ Վագիֆ Խաչատրյանին ազատազրկում է սպասվում, թե ինչ ժամկետով՝ չի կարողացել նշել, քանի որ դատվճիռ չկա: Ադրբեջանական կողմի համար դատավճիռն, իհարկե, կարճ ժամանակի հարց է, քանի որ առևանգված ու գերեվարված բոլոր զինծառայողների ու քաղաքացիական անձանց նկատմամբ Բաքուն վարել և վարում է նույն քաղաքականությունը՝ ձերբակալում, կալանավորում, շինծու մեղադրանքներ ներկայացնում, հաստատում իր իսկ հորինած մեղադրանքներն ու հրապարակում ազատազրկման դատավճիռ:

Վագիֆ Խաչատրյանի գործով Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով ավագ օգնականը ուշագրավ մեկ այլ հայտարարություն էլ է արել.

«Եթե կան օրենքով նախատեսված մեղմացուցիչ հանգամանքներ, ապա բոլորը պետք է վերաբերվեն Վագիֆ Խաչատրյանին։ Որովհետև նա Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի է և կկարողանա օգտվել այն բոլոր իրավունքներից, ինչ մյուս քաղաքացիները»,- հայտարարել է Սաֆարովը։ 

Կարելի է ենթադրել, որ Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես Ադրբեջանի քաղաքացի՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղը փորձոմ է ներկայացնել որպես ադրբեջանական հող, այլապես՝ առնվազն տարօրինակ է այս հայտարարությունը:

Ադրբեջանի դատախազության պատոնյան նաև հավելել է, որ շարունակում են քննվել ոչ միայն այս, այլև 90-ականնեի պատերազմին առնչվող այլ դրվագներ ու կան հստակ անուններ, որոնք մեղադրվում են իբր պատերազմական հանցագործություներ կատարելու մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3907 դիտում

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար