Երևան
12 °C
Նյու Յորքում ավարտված թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության ընթացքում կարող էր գերազանցվել 25 տարվա վաղեմություն ունեցող մի ռեկորդ, սակայն իրադարձությունների անսպասելի զարգացումը եւ վերջնական հանգուցալուծումը թույլ չտվեցին արձանագրել այն: Բոլոր ժամանակների լավագույն թենիսիստուհիներից մեկը համարվող ամերիկուհի Սերենա Ուիլյամսը մոտ էր թենիսի համար իրոք պատմական իրադարձության: 35- ամյա Սերենան կարիերայի ընթացքում բազմաթիվ տիտղոսներ է նվաճել, յուրահատուկ ռեկորդի հեղինակ է՝ միակն է պատմության մեջ (տղամարդկանց եւ կանանց հաշվարկում), որ կարողացել է նվաճել «Ոսկե Սաղավարտ» մենախաղերում եւ զույգերի մրցաշարում:
«Ոսկե Սաղավարտը» իր մեջ ներառում է Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը եւ «Մեծ Սաղավարտի» մեջ մտնող բոլոր 4 մրցաշարերի՝ Ավստրալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի բաց առաջնությունների հաղթողի կոչումները: Թենիսի պատմության ընթացքում ընդամենը 2-ական տղամարդու եւ կնոջ է հաջողվել նվաճել «Ոսկե Սաղավարտ» մենախաղերում՝ Անդրե Աղասի (ԱՄՆ), Ռաֆայել Նադալ (Իսպանիա) եւ Շտեֆի Գրաֆ (Գերմանիա), Սերենա Ուիլյամս: Այս քառյակից միայն Սերենային է հաջողվել «Ոսկե Սաղավարտ» նվաճել նաեւ զուգախաղերում, ինչը ամերիկուհուն դարձնում է արդեն իսկ յուրահատուկ: Գրեթե բոլոր հնարավոր տիտղոսները նվաճած, ռեկորդները գերազանցած Սերենա Ուիլյամսի համար ամեն դեպքում կար մի անհասանելի բարձունք, որը դարձել էր վերջին տարիների նրա միակ նպատակը, երազանքը:
Շտեֆի Գրաֆը համաշխարհային վարկանիշային աղյուսակում 1-ին հորիզոնականն էր զբաղեցրել անընդմեջ ուղիղ 186 շաբաթ՝ 1987 թվականի օգոստոսի 17-ից մինչեւ 1991 թվականի մարտի 3-ը. սա թենիսի բացարձակ ռեկորդ է համարվում: Սերենա Ուիլյամսը կարիերայի ընթացքում մի քանի անգամ փորձել է բարելավել այս ռեկորդը, իսկ ամենամոտը օրեր առաջ էր՝ ԱՄՆ-ի բաց առաջնության ընթացքում: Եթե Ուիլյամսին հաջողվեր հասնել եզրափակիչ, ապա նա գերազանցում էր Գրաֆի ռեկորդը, քանի որ համաշխարհային վարկանիշային աղյուսակը անընդմեջ գլխավորում էր 2013 թվականի փետրվարի 18-ից սկսած: Ուղիղ 186 շաբաթ Սերենան 1-ին էր աշխարհում, բայց ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչում ամերիկուհին անակնկալ պարտություն կրեց Կարոլինա Պլիշկովայից (Չեխիա):
Ընդամենը 1 հաղթանակ չբավարարեց նոր ռեկորդի կայացմանը, ընդ որում, այդ ռեկորդը կարող էր արձանագրվել անգամ այս իրավիճակում՝ եթե ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող չդառնար վարկանիշային աղյուսակում 2-րդ տեղում ընթացող գերմանուհի Անժելիկա Կերբերը: Բայց այստեղ էր Ուիլյամսի բախտը չբերեց. Կերբերը նվաճեց «US Open»-ի հաղթողի կոչումը եւ ընդհատեց Ուիլյամսի ռեկորդային շարքը՝ գլխավորեց ուժեղագույն թենիսիստուհիների վարկանիշային աղյուսակը: Ուիլյամսին հաջողվեց ընդամենը կրկնել Գրաֆի ռեկորդը՝ 186 շաբաթ անընդմեջ աշխարհի 1-ին ռակետ: Ընդ որում ակնհայտ է, որ Սերենան այլեւս երբեք չի կարողանա թեկուզ ինչ-որ չափով մոտենալ այս արդյունքին. 35 տարեկան է վերջիվերջո, իսկ նման ռեկորդի համար անհրաժեշտ է առնվազն 3,5 տարի:
Ուիլյամսի ռեկորդը չկայացավ, բայց ամեն դեպքում մեկ այլ ռեկորդ արձանագրվեց. 28-ամյա Կերբերը դարձավ ամենատարեց թենիսիստուհին, որ երբեւէ գլխավորել է վարկանիշային աղյուսակը: 2016 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ կանանց վարկանիշային աղյուսակի լավագույն հնգյակում են.
1. Ա. Կերբեր, Գերմանիա
2. Ս. Ուիլյամս, ԱՄՆ
3. Գ. Մուգուրուսա, Իսպանիա
4. Ա. Ռադվանսկա, Լեհաստան
5. Ս. Հալեպ, Ռումինիա
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT