Երևան
12 °C
Բախիլներ, ռետինե կամ հին կոշիկներ: Գյումրու Անի թաղամասում արդեն երկրորդ տարին է, բնակիչների հիմնական մասի միակ փրկությունն են սրանք՝ կավացեխափոսերում չմնալու, քարուքանդ փողոցներով մի կերպ քայլելու համար:
«Էնքան ենք բողոքե, էլ մարդու բերան էլ չի բացվի, կերտաք քաղաքապետին կսեք որ մեր կալոշը իրա մաշինի հետ չի բռնե: Ինչքան կարելի է էս դարում կոշիկի տեղը կալոշ հագնիք, ցեղ ճմռենք»,- ասաց «Հայկական ժամանակ»-ին բողոքով դիմած քաղաքացիներից մեկը:
Վարորդներ կան անգամ, որոնք պատրաստվում են գույքահարկ չվճարել, ասում են այդ գումարին մի փոքր էլ կավելացնեն, կոտրված մեքենան կնորոգեն:

Մեզ հետ զրույցում Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանն ասաց, ստեղծված իրավիճակի մեղավորը համայնքը չէ: Ամբողջ Անի թաղամասը ջրագծերի փոխարինմամբ զբաղվող «Դորոժնիկ» ընկերությունն է քանդել:
«Անի թաղամասի 3-րդ և 11-րդ փողոցները կիսավարտ մնացին իրենց պատճառով։ Մենք խճապատեցինք, լուսավորություն իրականացրեցինք, բայց քանի որ փորձարկում չիրականացվեց, մեր կողմից սխալ կլիներ ասֆալտապատվեր, հետո փորձարկումից հետո թերություններն ի հայտ գային, նոր ասֆալտը էլի քանդվեր»,- ասաց Վարդգես Սամսոնյանը։
«Դորոժնիկ»-ն, ըստ Սամսոնյանի, ֆինանսական խնդիրներ ունի, ինչով պայմանավորված էլ պայմանագրային ժամկետները խախտելով թեկուզ չի կարողանում սկսած գործն ավարտին հասցնել: 2021-ից սկսված, բայց լիովին չավարտված ծրագիրը ընկերությունը խախտել է նաև Անի թաղամասի 30-ից ավել փողոցների հիմնանորոգումների ժամկետը։ Ոչ միայն սուբվենցիոն, նաև ՎԶԵԲ ծրագրով նորոգումներ չեն կարող իրականացնել, քանի դեռ ջրաշինարարը՝ «Դորոժնիկ» ընկերությունը, նորացված ցանցի փորձարկումները չի կատարել։

«Շինարարը պարզաբանում է, թե ես մրցույթը բարձր կուրսով եմ շահել, հիմա ընկել է կուրսը: Սա է խնդիրը: Բայց չստացվի, որ մարդիկ գործ են անում, ջրագիծ են փոխում, նորացնում, մենք էլ անընդհատ դժգոհողի դերում ենք, բայց գոնե գան, իրենց ժամկետում ավարտեն, մենք էլ գոհ ու շնորհակալ լինենք, մեր ասֆալտապատումն իրականացնենք»,-մանրամասնեց Սամսոնյանը:
Խնդիրն առկա է ոչ միայն Շիրակի, այլ նաև այն մարզերում, որտեղ այս ընկերությունն աշխատանքներ է իրականացնում: Համայնքապետն ասաց, ճշտել, իմացել է, ընկերության պատասպանատուի հետ կառավարությունը քննարկումների մեջ է, սպասում են պատասխանի:
«Հիմա տեսնենք ինչի են հանգում, որ գան, գոնե կիսատ աշխատանքները շարունակեն: Եթե դա չստացվի, կանչելու ենք գոնե Անի թաղամասի 3-րդ և 11-րդ փողոցների ջրագծերի միացումներն անեն, փորձարկեն, որ տեսնենք, եթե նորմալ է, ասֆալտապատենք: Մենք էդքան սպասել չենք կարող»,-ասաց Սամսոնյանը:
«Դորոժնիկ» ընկերությունից մեզ տեղեկացրեցին, որ պաշտոնյան, որը Գյումրու համար է պատասխանատու այս պահին հանրապետությունում չէ: «Երկուշաբթի կգա, ձեր բոլոր հարցերին կպատասխանի»,- ասաց ընկերության ներկայացուցիչը:

Ընդհանուր առմամբ այս տարի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել 29 փողոց, 8 կմ-ի մասին է խոսքը: Աշխատանքների իրականացման համար մրցույթն արդեն հայտարարված է։ Փողոցաշինական լայնածավալ հիմնանորոգումներ կմեկնարկեն նաև ՎԶԵԲ-ի միջոցոներով:
Գյումրիում խնդրահարույց է նաև Շիրակացի և դրան զուգահեռ այլ երկրորդական փողոցների վիճակը: Այս փողոցի համար, ըստ համայնքապետի լավ ծրագիր կա, բայց դեռ գաղտնիք է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT