Երկրաշարժի չսերտած դասերը. մենք ու մեր մեղքերը

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից անցել է արդեն 28 տարի, բայց մեր հանրության որոշակի հատված դեռ համոզված է, որ աղետը արհեստական էր, կազմակերպված էր ինչ-ինչ ուժերի կողմից, ինչ-ինչ նպատակներով:

Պետք է նկատել, որ նման կարծիքները շատ ավելի տարածված էին հենց երկրաշարժից անմիջապես հետո, ինչը հասկանալի է: Նախ երկրաշարժի պահն էր չափազանց «տարօրինակ»: Խորհրդային Միությունը փլուզվում էր, Հայաստանը անկախանում էր, ու դրան զուգահեռ արդեն երեւում էին Ադրբեջանի հետ պատերազմի նախանշանները...: Եվ այդ իրավիճակում նման ավերիչ երկրաշարժը անհավանական թվացող զուգադիպություն էր: Բացի այդ, մարդիկ ըստ էության չգիտեին, թե ինչ է երկրաշարժը: Հայաստանցիների այն սերունդը, որին բաժին հասավ Սպիտակի երկրաշարժը, իր կյանքի օրոք չէր տեսել այդպիսի աղետ:

Առավելագույնը, որ այդ սերունդը «զգացել էր» երկրաշարժը, 1926 թվականին նույն կողմերում տեղի ունեցած հզոր երկրաշարժի մասին տատիկ-պապիկների պատմություններն էին եւ Խորհրդային Միության լրատվությունը, որը, բնականաբար, հաղորդում էր միայն ուրիշ երկրներում տեղի ունեցած երկրաշարժերի մասին: Իսկ Խորհրդային Միությունում, ըստ այդ լրատվության, ավերիչ երկրաշարժեր իհարկե չէին լինում, կամ գրեթե չէին լինում: Օրինակ, 1966 թվականին Խորհրդային Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի մասին խորհրդային թերթերը մի փոքրիկ «լուրիկ» են տպագրել ընդամենը, այն էլ երկրաշարժից շաբաթներ անց: Իսկ այն, որ այդ երկրաշարժի հետեւանքով մոտ 20 հազար մարդ է զոհվել, պաշտոնապես հայտարարվեց միայն 20-25 տարի անց:

Բայց եթե Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո աղետի արհեստական լինելու մասին հանրային գերակա կարծիքը բնական էր, ապա հիմա համառորեն հնչող այդպիսի տեսակետները արդեն տարօրինակ են: Առաջին հայացքից դա մարդկանց անձնական կարծիքն է եւ նույնիսկ չարժե փորձել նրանց հակառակը համոզել: Սակայն դա՝ միայն առաջին հայացքից: Երկրաշարժի արհեստական լինելու մասին պնդումները, եթե պատկերավոր ասենք, ազատում են մեզ այն պատասխանատվությունից, որ կրում ենք մենք: Խնդիրն այն է, որ երկրաշարժի հետեւանքով 26 հազար զոհերի, տասնյակ հազարավոր վիրավորված ու հաշմանդամ դարձած, հարյուր հազարավոր անտուն մնացած մարդկանց առաջ պատասխանատու ենք մենք բոլորս՝ մի քանի սերունդներով հանդերձ: Այդքան զոհ ու ավերածություն եղել է ոչ թե այն պատճառով, որ երկրաշարժը իր ուժգնությամբ աննախադեպ էր, հզորագույնն էր մարդկության պատմության մեջ, այլ այն պարզ պատճառով, որ շինարարությունը եղել է անորակ` թքած-կպցրած:

Շենքերի նախագծումից մինչեւ շինարարություն, գողացված ցեմենտ ու մետաղ, բնակարանների կամայական կոնստրուկտիվ փոփոխություններ...: Այս ամենը բրազիլացիները կամ ինդոնեզացիները չէ, որ գիշերով թաքուն եկել ու արել են: Դա արել ենք մենք` կարելի է ասել բոլորով միասին: Եվ հիմա, երբ որոշ մարդիկ «ապացույցներ» բերելով՝ պնդում են, թե երկրաշարժը սարքված է եղել, Սպիտակի մոտակայքում միջուկային ստորգետնյա ռումբ են պայթեցրել, եւ դա արել են մեզ ծնկի բերելու համար, ակամայից արդարացնում են շենքերը «թքած-կպցրած»-ին, ցեմենտն ու երկաթը գողացածներին, խոսքուզրույցի ընթացքում շենքեր նախագծածներին...:

Երկրաշարժը արհեստական սարքած լինելու մեջ համոզվածների մեջ նույնիսկ կան «խիստ հայրենասերներ», որոնք սպառնում-զգուշացնում են` «որ խելոք չմնանք, ռուսները ստեղ մի հատ էլ երկրաշարժ կսարքեն»: Ու հանրության մի որոշ հատվածի վրա, որքան էլ տարօրինակ հնչի, նման գեոպոլիտիկ-գեոլոգիկ «վերլուծությունները» ազդեցություն թողնում են:

Ընդամենը մի քանի փաստ: Սպիտակի երկրաշարժից 7 տարի անց` 1995 հունվարին Ճապոնական Կոբե քաղաքի մերձակայքում տեղի ունեցավ ճիշտ նույն ուժգնությամբ (7.3 մագնիտուդով) երկրաշարժ: Զոհվեց մոտ 6500 մարդ: Բայց նույնիսկ այն, որ Կոբեում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը 4 անգամ ավելի քիչ էր, դեռ չի ներկայացնում ամբողջ պատկերը: Կոբեն 1.5 միլիոնանոց քաղաք է, այնտեղ կան 25-30 հարկանի երկնաքերեր, որոնցից ոչ մեկը չի քանդվել: Իսկ Սպիտակի երկրաշարժի գոտում բնակչությունը մի քանի անգամ ավելի նոսր էր, իսկ ամենաբարձր շենքը, որ կար այդ տարածքում, Գյումրիի այսպես կոչված «16 հարկանին» էր, որը փլուզվեց հենց առաջին իսկ ցնցումից:  

Ի դեպ, այդ նույն «16 հարկանիներից» տասնյակներով հիմա կան նաեւ Երեւանում: Գյումրիում փլված շենքերի նախագծերով բազմաթիվ շենքեր կան մեր քաղաքներում: Որքանո՞վ են դրանք սեյսմակայուն, ստորգետնյա ինչպիսի ցնցումների կդիմանան դրանք: Որքանով են որակյալ վերջին տարիներին Երեւանում սնկերի պես վեր խոյացած բազմահարկերը, ովքեր են ստուգել դրանց սեյսմակայունությունը...: Հաշվի առնենք, որ դրանք, ի հեճուկս իրենց արտաքին փայլի, կառուցվել են կասկածելի պայմաններում, իսկ դրանց թույլտվությունները, վերահսկողությունը կոռուպցիոն աղմկահարույց նախապատմություններ ունեն:

Եվ հիմա, խոսելով Սպիտակի երկրաշարժը արհեստական` սարքած լինելու մասին, մենք փաստորեն արդարացնում ենք նաեւ բոլորովին վերջերս, ինչպես նաեւ հիմա ու ապագայում իրականացվելիք անորակ շինարարությունը: Մնում է միայն «հաշվարկել» ու «վերլուծել», թե ով է ուզում հետագայում երկրաշարժ սարքել, ինչ նպատակով, եւ մենք ինչպես պետք է մեզ «խելոք պահենք», որ երկրաշարժ չսարքեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8859 դիտում

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է