Հայհոյանքներ չպիտի հնչեն․ ԵԹԿՊ–ի ռեկտորը՝ «Որբանոց» ներկայացումը արգելելու և դրան քաղաքական ենթատեքստ տալու մասին

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանի խոսքով՝  Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի կողմից ինստիտուտում բեմադրված  «Որբանոց» ներկայացումը ԵԹԿՊ–ում արգելելու որոշումը կապված չէ որևէ քաղաքական ենթատեքստի հետ։ 

Ըստ նրա՝ իրեն չի հետաքրքրում հարցը, որ ստեղծագործությունում կա քաղաքական ենթատեքստ, որը կարող է առնչվել ներկայիս իշխանությունների հետ։

«Քաղաքական ենթատեքստը ինձ չի հետաքրքրում, ինձ համար, պարզապես, անընդունելի է մեր կրթական հաստատությունի բեմից հայհոյանք լսելը։ Ես չեմ ընդունում։ Ախր սա խայտառակություն է, շատ ասելիք էլ չունեմ։ Ամոթ է ուղղակի։ Այո, չեմ նայել ներկայացումը, բայց այստեղ ներկայացումը նայել-չնայելու մեջ չէ հարցը, սխալ ճանապարհով է տարվում։ Ես չեմ նայել ու ուրախ եմ, որ չեմ նայել, որովհետև չեմ ուզում իմ անձնական կարծիքը այստեղ արտահայտել։ Գիրքը կարդացել եմ, նաև դրա մասին չէ խոսքը»,– թատրոնում լրագրողների հետ զրույցում ասաց ռեկտորը։

Ըստ նրա՝ երբ ներկայացումը՝ որպես կուրսային աշխատանք բեմադրվել է ու ցուցադրվել է բուհում, բազմաթիվ զանգեր է ստացել, որոնք վերաբերվել են ներկայացումը ցուցադրելուն․ «Ինձ զանգ են տվել անգամ մեր դասախոսներից ու ասել, թե այս ինչ խայտառակություն է։ Հետո ես անցկացրել եմ ռեկտորատի նիստ, որին մասնակցել են բոլոր կուրսերի ղեկավարներն ու ռեկտորատի անդամները։ Հարցը դրվել է հետևյալ կերպ՝ ուսումնական հաստատությունում չպիտի հնչեն հայհոյանքներ։ Ներկայացումը լավն էր, թե վատն էր, դրա մասին չէ խոսքը, խոսքը հայհոյանք հնչեցնել-չհնչեցնելու մասին է։ Ռեկտորատն է որոշում ընդունել ու հստակ պատճառաբանել, թե ինչու է նման որոշում կայացրել։ Ռեկտորատը հստակ պատճառաբանում է, որ որոշումը կայացվել է ներկայացման ընթացքում ոչ պատշաճ արտահայտությունների համար։ Ինձ գրաքննություն մի բացատրեք։ Եթե որևէ մեկը կգտնի, որ ռեկտորատի կայացրած որոշումը կայացրած ճիշտ որոշում չէ, թող գա ու ինձ ասի»,– հավելեց նա։

Ներկայացումը արգելելու մասին խոսել էր նաև ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը, ըստ նրա՝  ԵԹԿՊ–ն դեռ գնում է սովետական միտումներով։ Իր համար անհասականալի է նաև, թե ինչպես կարելի է չդիտած ներկայացումը քննադատել․ «Պետք է նորովի մտածել, բայց մենք հիմա միջնադարում ենք։ Սա միջնադար է։ Բ․․ոզի տղա արտահայտությանն են դեմ։ Սա արդեն վեր է բոլոր տրամաբանական հասկացություններից։ Ասում են՝ ներկայացմանը երեխայի շուրթերով հնչում է այն, որ մորը բռնաբարել են ազատամարտիկները, նախ՝ երեխան դա չի ասում, ուրիշ մարդ է ասում»,– նշել էր Ծատուրյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
39159 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ