Երևան
12 °C
ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը տելեգրամ իր ալիքում հիշեցրել է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ի իր ուղերձում որոշ փակագծեր էր բացել Արցախում տիրող էներգետիկ ճգնաժամի և Սարսանգի ջրային պաշարների վերաբերյալ: Բեգլարյանը դրանց մասին որոշ մանրամասնություններ է հայտնել:
«1. Հունվարի 9-ից ամբողջությամբ ընդհատելով Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումը, ինչպես նաև շրջափակման ողջ ընթացքում պարբերաբար ընդհատելով գազի մատակարարումը՝ ադրբեջանական կողմը միտումնավոր հրահրեց էներգետիկ ճգնաժամը՝ որպես ճնշման հիմնական միջոց։
2. Այդ ժամանակվանից մենք անցել ենք էներգետիկ համակարգի ճգնաժամային կառավարմանը՝ օգտագործելով տեղական հէկերը ամբողջ հզորությամբ և հնարավորինս սահմանափակելով սպառումը, այդ թվում՝ խոշոր տնտեսական ձեռնարկությունների գործունեության կասեցման և անջատումների միջոցով:
3. Այս ընթացքում Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները խիստ սպառվել են, քանի որ մեր գլխավոր հիդրոէլեկտրակայանի շահագործման համար մենք բաց թողեցինք շատ ավելի շատ ջրային ռեսուրսներ՝ 50 մեգավատ հզորությամբ, քան դրանք մտնում են Սարսանգ։
4. Այժմ իրավիճակն արդեն կրիտիկական է, ինչը նշանակում է, որ կարճ ժամանակում կունենանք էլեկտրաէներգիայի արտադրության համար անհրաժեշտ ջրային ռեսուրսների ծայրահեղ պակաս՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։
5. Գրեթե 600 մլն խմ տարողությամբ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները ճնշող մեծամասնությամբ կրճատվել են, ինչը գարնանը և ամռանը լուրջ ճգնաժամ կստեղծի առաջին հերթին ադրբեջանցի ֆերմերների համար, քանի որ ջրային ռեսուրսները չեն բավարարի Ադրբեջանի Թարթառի, Աղդամի, Բարդի, Գորանբոյի, Եվլախի և Ախջաբադի շրջաններում մոտ 96 հազար հեկտարը ոռոգելու համար։
6. Ուստի Ադրբեջանի այս շրջանների բնակիչները պետք է տեղյակ լինեն, որ իրենց իշխանությունների և ինքնակոչ կեղծ ակտիվիստների շնորհիվ այս տարի ոռոգման ջուր չեն ունենա և կզրկվեն սննդի և եկամտի հնարավորությունից։
Հ.Գ. Արցախի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ ռուսական կողմի միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերանորոգել վնասված ցանցը և առաջիկա օրերին վերականգնել Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ որքան շուտ վերականգնվի Արցախի էլեկտրամատակարարումը, այնքան շուտ ոռոգման ջուրը հասանելի կլինի ադրբեջանցի ֆերմերներին»,- գրել է նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT