Երևան
12 °C
«Երեք-չորս օր Բայազետ մնացինք խմբով։ Ես ՌԴ քաղաքացի եմ, բայց ազգանունս հայի էր, ու թուրքական կողմն ինձ թույլ չէր տալիս բարձրանալ Արարատը։ Սպասում էինք, ու երբ մեր խմբի ղեկավարն իմացել էր, որ ինձ էլ են թույլ տալիս բարձրանալ, եկավ սենյակ, շնորհավորեց։ Մի փաստաթուղթ ստորագրեցի, որ հետս ոչ մի հայկական սիմվոլիկա չեմ վերցնելու, ոչ դրոշ, ոչ կոնյակ, ոչ մի բան։ Բայց մոտիկ շուկա կար, արագ գնացի, երեք գույնի սրբիչ գնեցի՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն։ Հետո արդեն վրանների մեջ կարեցինք, դարձավ դրոշ»։

Արարատի գագաթը նվաճած լեռնագնաց Արթուր Կարապետյանը Գյումրու Շիրազի հուշատուն-թանգարանի հյուրն էր։ Եկել էր խորհրդանշական այցով, նվերով ու իր պամությամբ։
Արարատի գագաթից 2003-ին բերված քարերից մեկն ու այդ վերելքի մասին պատմող գրքույկը նվիրեց թանգարանին՝ վերապրելով այն զգացողություններն ու հույզերը, որոնք ունեցել է տարիներ առաջ։


Արթուրն առաջին հայն էր, որը 100-ամյա ընդմիջումից հետո ռուսական խմբի կազմում առաջինը բարձրացավ բիբլիական լեռն ու կարողացավ այնտեղ թողնել հայկական եռագույնը։ Կոստյուշկոյի, Մակ-Կինլի, Ակոնկագուա, Կիլիմանջարո, Էլբրուս, Վինսոն, Ջոմոլունգմա գագաթները նվաճելու հետ կապված բազմաթիվ հուշեր, սակայն ամենից շատ հայրենասեր լեռնագնացի հուշերում տպավորվել է Արարատի գագաթը բարձրանալը:

«Տատիս մեկ ոսկով քրդերը գնել են ու հետո հասցրել են որբանոց։ Եվ հիմա ես կամ ու այստեղ եմ։ Ընտանիքում ես հայրենասեր եմ մեծացել, բայց երբ գնացի Արարատ ու քարերին ձեռք տվեցի, միանգամից փոխվեցի։ Մենք գենետիկ հիշողություն ունենք, ես արևմտյան Հայաստանը տեսնելով ավելի հայացա»,-ներկաներին պատմեց Արթուրը։

Արարատից իջնելուց հետո բերած քարերից մեկը տարել է պանթեոն՝ դրել Շիրազի գերեզմանին։ Այս պահը ևս տպավորիչ է եղել լեռնագնացի համար։
«Աշնան վերջն էր ու մտքերիս հետ նստած էի նստարանին, մեկ էլ աչքս ընկավ իմ դրած քարին, Արարատից բերածս քարը կարմրեց։ Ինձուինձ ասացի վարպետ, երևի հոգիդ խախաղվեց ու դա նշան էր։ Հասկանալի է, որ ձյան վրա էի դրել քարը, դա ֆիզիկական երևույթ էր, քարը թրջվեց, փոխեց գույնը, բայց ես նաև հոգևոր իմաստով այն ընկալեցի»։


Արարատից հետո շատ բան է փոխվել գեղանկարիչ, լեռնագնաց, գործարար Արթուրի կյանքում։ Գտել է ամենակարևորը՝ կյանքի իմաստը։
«Ես միշտ մտածեմ, թե որն է իմ կյանքի իմաստը։ Երբ երկրաշարժին ես ամեն ինչ կորցրեցի ու կանգնած էի մեր փլուզված շենքի դիմաց, նույն հարցը տվեցի ինձ, հետո երբ գնացի Ռուսաստան ու գումար չկար, իմ նկարած նկարները շաբաթ-կիրակի տանում էի վաճառելու ու կարող է և չվաճառվեր, սպասեի հաջորդ շաբաթ-կիրակիին, էլի հարցնում էի՝ որն է իմ կյանքի իմաստը, երբ գործարար դարձա, տարբերություն չկար, կրկին նույն հարցի պատասխանն էի որոնում, սոված ու կուշտ տարիները չունեին տարբերություններ, ու չէի գտնում պատասխանը։ Դա ես հասկացա Արարատից հետո։ Կյանքի իմաստը հենց կյանքն իմաստավորելն է։ Ու Արարատից հետո իմաստավորեցի իմ կյանքն ու որոշեցի ամեն ինչում ընդգծել իմ հայ լինելը։
Ինչ անում եք, դրանում իմաստավորեք ձեր հայ լինելը»,-ներկաներին դիմեց Արթուրը։
Թանգարանում կայացած հանդիպման ընթացքում ցուցադրվեց Արթուր Կարապետյանին նվիրված վավերագրական ֆիլմ, իսկ որպես շնորհակալություն թանգարանը լեռնագնացին հանձնեց Շիրազի «Անտիպ էջեր»-ը:





Սամսոն Մատինյան
Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT