Երևան
12 °C
Դիվանագիտական մեծ սկանդալ է հասունանում Հայաստանի եւ Թայվանի միջեւ: Թայվանի արտգործնախարարությունը երեկ երեկոյան հայտարարություն է տարածել, որով Հայաստանին իր բողոքն է հայտնել խարդախության մեջ կասկածվող իր 78 քաղաքացուն Չինաստանին արտահանձնելու փաստի առթիվ: Չինական պետական «Սինհուա» գործակալության փոխանցմամբ, օգոստոսի 26-ին Հայաստանի ոստիկանությունը Երեւանում ձերբակալել է 129 չինացի, որոնցից 78-ը Թայվանից են: Նրանք կասկածվում են հեռահաղորդակցության ոլորտում խարդախություններ կատարելու մեջ: Մասնավորապես, չինացիների կողմից վարձակալված երկու բնակարանի ու հյուրանոցային համարի խուզարկության ժամանակ հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր համակարգիչներ, բջջային հեռախոսներ ու այլ սարքավորումներ: Պարզվել է, որ չինացիները ներկայացել են իբրեւ ոստիկանության աշխատակիցներ եւ հեռախոսազանգերով գումար շորթել Չինաստանի բնակիչներից: Ձերբակալվածները կասկածվում են խարդախության 50 դեպքի մեջ: Խարդախության ճանապարհով ձերբակալվածները, ընդհանուր առմամբ, տիրացել են շուրջ 1.2 միլիոն ամերիկյան դոլարի:
Թայբեյում դժգոհ են, որ հայկական կողմը թայվանցիներին թույլ չի տվել կապվել Մոսկվայում Թայվանի ներկայացուցչության հետ եւ օգտվել վերջինիս աջակցությունից: Թայվանի ԱԳՆ-ն նաեւ բողոքել է, թե Հայաստանը հրաժարվել է իրեն մանրամասներ ներկայացնել միջադեպի վերաբերյալ: Բացի այդ, նշվում է, թե պաշտոնական Երեւանը Մոսկվայում Թայվանի ներկայացուցչության աշխատակիցներին թույլ չի տվել մուտք գործել Հայաստան եւ պարզել կատարվածի մանրամասները:
«Խախտվել է Թայվանի քաղաքացիների արդար դատաքննության իրավունքը: Հայաստանի իշխանությունները մարդու իրավունքների, միջազգային իրավական սկզբունքների եւ նախադեպերի լուրջ խախտում են թույլ տվել: Մենք պահանջում ենք, որպեսզի Հայաստանի կառավարությունը պատշաճ բացատրություն տա»,- այս կապակցությամբ հայտարարել է Թայվանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ հավելելով, որ Երեւանի գործողությունների առնչությամբ դիմելու է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:
Չնայած, Թայվանի ԱԳՆ-ի հայտարարությունից առաջին տպավորություն է ստեղծվում, թե կղզու ղեկավարությունը հիմնական շեշտը դնում է իր քաղաքացիների իրավունքների ոտնահարման փաստի վրա, սակայն Թայվանի հիմնախնդրի նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունը հիմք է տալիս պնդելու, որ Թայվանի իշխանություններին իրականում զայրացրել է այն փաստը, որ Հայաստանը կղզու բնակիչներին արտահանձնել է ոչ թե իրենց, այլ՝ պաշտոնական Պեկինին եւ այդպիսով փաստացի ընդգծել, որ կղզին համարում է Չինաստանի անքակտելի մաս: 1949 թվականին Չինաստանում կոմունիստական վարչակարգի հաստատումից հետո իշխանությունից տապալված Չան Կայշին փախչում է Թայվան կղզի եւ այնտեղ անկախ պետություն հռչակում:
Հայաստանի ղեկավարությունը Չինաստանի ղեկավարության հետ շփումների ժամանակ մշտապես ընդգծել է, որ պաշտպանում է Պեկինի հռչակած «Մեկ Չինաստանի» գաղափարը, ինչը նշանակում է, որ Թայվանը Չինաստանի անբաժան մասն է: Այսինքն, Երեւանն իր քայլով Պեկինին հավաստիացրել է, որ Թայվանը համարում է միասնական Չինաստանի մաս: Պատահական չէ, որ թայվանցիներին թույլ չի տրվել կապ հաստատել Մոսկվայում Թայվանի ներկայացուցչության հետ: Ըստ էության, հայկական կողմը ցույց է տվել, որ վերջինիս չի ճանաչում իբրեւ օրինական կառույց: Եթե հայկական կողմը ձերբակալված թայվանցիներին հանձներ իրեն անկախ հռչակած Թայվանի իշխանություններին՝ այդպիսով ակամայից կճանաչեր վերջինիս անկախությունը Չինաստանից՝ լուրջ խնդիրներ հարուցելով Պեկինի հետ: Ստացվում է, որ Հայաստանն իր կամքից անկախ ներքաշվել է բարդ հիմնախնդրի մեջ եւ ցանկացած պարագայում աղմուկն անխուսափելի է լինելու:
Մինչ այժմ Թայվանը ճանաչել են 22 պետություն՝ Բելիզը, Բուրկինա Ֆասոն, Սալվադորը, Գամբիան, Գվատեմալան, Հաիթին, Հոնդուրասը, Կիրիբատին, Մարշալյան կղզիները, Նաուրուն, Նիկարագուան, Պալաուն, Պանաման, Պարագվայը, Սենտ-Կիտս եւ Նեվիսը, Սենտ Կյուսիան, Սենտ Վինսենտը եւ Գրենադինան, Սան Տոմե եւ Պրինսիպին, Սողոմանյան կղզիները, Սվազիլենդը եւ Վատիկանը: Չնայած մասնակի ճանաչմանը, Թայվանը լայն կապեր ունի աշխարհի առաջատար երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT