Երևան
12 °C
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է երեկ իրեն բերման ենթարկելուն ու գրել․
«Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ մի առանցքային դրվագ է պակասում, որ ինձ բերման ենթարկելու կասկածները ՉԵՆ ՀԱՍՏԱՏՎԵԼ, այլ կերպ ասած՝ ԱՆՀԻՄՆ են եղել։ Իսկ թե որտեղից են ծագել կասկածները, ովքեր են դրա հետեւում, հաջորդիվ»։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Բաղդասարյանն ասաց՝ ցավոք, ոստիկանությունը իր նկատմամբ որդեգրած գործելաոճը չի փոխել և շարունակում է վարկաբեկել իր հեղինակությունը. «Ունենալով այլ գործիքակազմ, երեկ ոստիկանությունը որոշեց կիրառել բարի համբավին ու դիրքին ամենաշատ վնասող տարբերակը, ինչը շարունակում է նաև այսօր։ ԶԼՄ-ներին տրամադրված պարզաբանման մեջ կարող էր նշել, որ Արման Բաղդասարյանն ազատ է արձակվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ կասկածը չհաստատվելու հիմքով։ Հենց այդ տողը մոռանում են նշել, այնինչ հենց այդ հիմքով են ինձ բաց թողել»:
Այլ հարցերի Արման Բաղդասարյանը չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ առաջիկայում մտադրություն ունի ասուլիսի ձևաչափով անդրադառնալ բոլորին հետաքրքրող հարցերին։
Ավելի վաղ գրել էինք, որ Գյումրու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Բաղդասարյանը, որը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հարազատ եղբայրն է, երեկ բերման է ենթարկվել ոստիկանության «Կումայրու» բաժին։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնել էին, որ Բաղդասարյանը կասկածվել է ապօրինի զենք կրելու համար՝ հավելելով, որ կազմվել են համապատասխան փաստաթղթեր:
Բաղդասարյանին բերման ենթարկելուն անդրադարձել էր նաև Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ գրելով. «Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանին Գյումրու ոստիկաններն այսօր փողոցում բռնել, գետնին պառկեցրել, ձեռնաշղթաներ հագցրել, բերման են ենթարկել ոստիկանության «Կումայրի» բաժին, հետո բաց են թողել: Մանրամասները ավելի ուշ կլինեն: 02-ով չեք տեսնի, չսպասեք»:
Բարսեղյանը հիշեցրել է, որ Արման Բաղդասարյանն աչքի է ընկել ավագանու կազմում ակտիվ գործունեությամբ. «Քրեական կենսագրություն չունի, քրեական կապեր չունի, ռազբիրատի կոշիկներ նույնպես չունի, Կինո Երևանի մայլում չի ապրում»:
Վերջինս նաև գրել է. «Այս միջադեպը հավակնում է շատ ջուր քաշել (էն լճակիս պատմությունը հիշո՞ւմ եք, էդ կարգի): Ոստիկանությունը բարեփոխվել է, առաջ հենց այնպես էին մարդկանց բռնում, հիմա նայում են՝ ով կա, որ հեռուստաընկերության համասեփականատեր է, կամ մարզպետի եղբայր, նրանց են բռնում: Երևի, որ ասեն, տեսեք՝ պետք լինի՝ վարչապետին էլ կբռնենք, եթե Մոսկվայից հրաման լինի: Առաջ ասում էին՝ դե տուն ենք պահում, հիմա էլ... ասում են՝ դե տուն ենք պահում, երևի տներն են փոխվել, ոչ թե իրենք: Չէ, իրականում նույն տներն են, միլիցիք են փոխվել, ահելները գնում են, ջահելները գալիս են՝ ավանդույթները շարունակելու....»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT