Շիրակի մարզպետի եղբորը՝ Արման Բաղդասարյանին, երեկ բերման են ենթարկել. ոստիկանությունը մանրամասնում է պատճառը

Գյումրու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Բաղդասարյանին, որը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հարազատ եղբայրն է, երեկ բերման են ենթարկել ոստիկանության «Կումայրու» բաժին։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից՝ նշելով, որ Բաղդասարյանը կասկածվել է ապօրինի զենք կրելու համար:

«Կազմվել են համապատասխան փաստաթղթեր»,- հավելեցին ոստիկանությունից:

Արման Բաղդասարյանը մեզ հետ զրույցում չցանկացավ կատարվածի մասին մեկնաբանություն տալ:

Բաղդասարյանին բերման ենթարկելուն անդրադարձել էր նաև Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ գրելով. «Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանին Գյումրու ոստիկաններն այսօր փողոցում բռնել, գետնին պառկեցրել, ձեռնաշղթաներ հագցրել, բերման են ենթարկել ոստիկանության «Կումայրի» բաժին, հետո բաց են թողել: Մանրամասները ավելի ուշ կլինեն: 02-ով չեք տեսնի, չսպասեք»:

Բարսեղյանը հիշեցրել է, որ Արման Բաղդասարյանն աչքի է ընկել ավագանու կազմում ակտիվ գործունեությամբ. «Քրեական կենսագրություն չունի, քրեական կապեր չունի, ռազբիրատի կոշիկներ նույնպես չունի, Կինո Երևանի մայլում չի ապրում»:

Վերջինս նաև գրել է. «Այս միջադեպը հավակնում է շատ ջուր քաշել (էն լճակիս պատմությունը հիշո՞ւմ եք, էդ կարգի): Ոստիկանությունը բարեփոխվել է, առաջ հենց այնպես էին մարդկանց բռնում, հիմա նայում են՝ ով կա, որ հեռուստաընկերության համասեփականատեր է, կամ մարզպետի եղբայր, նրանց են բռնում: Երևի, որ ասեն, տեսեք՝ պետք լինի՝ վարչապետին էլ կբռնենք, եթե Մոսկվայից հրաման լինի: Առաջ ասում էին՝ դե տուն ենք պահում, հիմա էլ... ասում են՝ դե տուն ենք պահում, երևի տներն են փոխվել, ոչ թե իրենք: Չէ, իրականում նույն տներն են, միլիցիք են փոխվել, ահելները գնում են, ջահելները գալիս են՝ ավանդույթները շարունակելու....»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1914 դիտում

Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան

Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ

Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան

Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

Ձգտում եմ մշտապես խիղճս մարզել Աստծո պատվիրաններով. գյումրեցի գրչանկարիչը` KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի