Երևան
12 °C
Գյումրու Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանը շուտով կհամալրվի գրականագիտության մեջ մինչ այժմ անհայտ համարվող եզակի ցուցանմուշով։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացնում է Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:
Ցուցանմուշը թանգարանին կտրամադրի Վարպետի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, երբ ավարտին հասած կլինեն հուշատուն-թանգարանում նոր էսքպոզիցիոն պլանով մեկնարկած աշխատանքները։
Բացառիկ ցուցանմուշը Շուշիկի նամակն է Ավետիք Իսահակյանին։
«Պարոն Իսահակյանը (-խմբ. նկատի ունի Ավետիք Իսահակյանի թոռանը՝ Ավիկ Իսահակյանին) մեզ խոստացել է, որ կտրամադրի մինչ այս անհայտ համարվող Շուշիկի նամակը Իսահակյանին, որովհետև գրականագիտության մեջ կա Իսահակյանի նամակը Շուշիկին, բայց անհայտ է հակառակը, և դա ունենալու դեպքում, անշուշտ, մեծ շեշտադրում ենք անելու դրա վրա»,- ասում է Թովմասյանը։
Նոր էքսպոզիցիոն պլանն իրականացվում է ԿԳՄՍՆ դրամաշնորհային ծրագրով՝ 2 մլն 300 հազար դրամի շրջանակներում։ Շինաշխատանքների համար պահանջվող 700 հազար դրամը խնդրել են համայնքապետարանից, սպասում են ավագանու հաստատմանը։ Կատարվում է 4 սրահի էքսպոզիցիայի փոփոխություն։
«Որպես այդպիսին փոփոխություն տեղի էր ունեցել ուղիղ 30 տարի առաջ, և այս տարիների ընթացքում որևէ կերպ էքսպոզիցիան չի փոխվել։ Իսկ ժամանակակից թանգարանային մշակույթի մասին խոսելիս այսօրինակ տասնամյակները ոչ միայն թույլատրելի չեն, այլև իրապես պետք է, որ խոչընդոտեն առհասարակ թանգարանային կյանքի զարգացմանը։
Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ուշադրության առանցքում ի սկզբանե եղել է թանգարանների էքսպոզիցիաների փոփոխությունը։ Սա առաջին թանգարանն է, բայց ոչ վերջինը, հերթով անցնելու ենք։
Մեմորիկալ հատվածին որևէ կերպ ձեռք չենք տալիս։ Իսահակյանի գրական ստեղծագործությունը ներկայացնող նոր էքսպոզիցիոն պլանը հագեցած է լինելու ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով՝ աուդիո-վիդեո նյութերով, QR կոդերով, և այդ ամբողջ ինֆորմացիան, որը մինչ այս պատմվել է միայն էքսկուրսավարի միջոցով, և պետք է այցելուն լսեր այդ ամենը՝ հիշելու և հասկանալու համար, հիմա ամբողջ տեղեկատվությունը պետք է վիզուալացվի, որպեսզի մարդը կարողանա և՛ տեսնել, և՛ լսել, և՛ շոշափել ու զգալ, անհրաժեշտության պարագայում՝ պեղել ինֆորմացիան ինքնուրույն և կարողանալ դեգերել Իսահակյանի կյանքի քառուղիներում, ինքնուրույն ու նորովի բացահայտել գրողին»,- մանրամասնում է պատասխանատուն։


Գրական հատվածի էքսպոզիցիոն պլանը համաձայնեցվել է Գրականության և արվեստի թանգարանի հմուտ գիտաշխատողների հետ։ Լիլիթ Թովմասյանն ասում է՝ հուշատուն-թանգարանի հայտը երբ ներկայացվել է ԿԳՄՍՆ, ամենայն մանրամասնությամբ գրվել ու քննարկվել են անգամ այն նյութերի տեսակները, որոնք օգտագործվելու են ընթացող աշխատանքների ժամանակ։
Թանգարանում նաև վիզուալ պատ է լինելու, որը պարունակելու է Իսահակյանի կյանքի կարևորագույն թվականների ճանապարհային քարտեզը։ Յուրաքանչյուր ժամանակահատված ունենալու է առանձին ինֆորմացիոն արկղիկ, և այցելուն ինքը կորոշի՝ որտեղ և ինչքան կանգ առնի։ Սա, իհարկե, չի բացառում էքսկուրսավարի ներկայությունը, սակայն ժամանակակից թանգարանի պահանջներից մեկն է, որը բավարարվելու է։
«Կփորձենք նաև նոր մեխանիզմ մշակել, որ թանգարանը չլինի փակ միջավայր, որտեղ մարդը մտնում, լսում է զուտ այն, ինչը ասում են։ Հանրայինի արխիվից կարողացել ենք ստանալ բոլոր այն կադրերը և տեսանյութերը, որտեղ Իսահակյանը կա, այսինքն՝ կադրում ինքն է, և դրանք ցուցադրվելու են թանգարանում։ Նորագույն ստեղծագործություններին ենք անդրադառնալու։ Ավիկ Իսահակյանը խոստացել է վերջին տարիներին բոլոր նոր տպագրված գրքերը տրամադրել, որոնք կցուցադրվեն, անհրաժեշտության դեպքում այցելուները կկարողանան թերթել ու ծանոթանալ»,- տեղեկացնում է Թովմասյանն ու ընդգծում, որ ընդհանուր էքսպոզիցիոն պլանի մեջ շեշտը դրվելու է Գյումրու և Իսահակյանի գյումրեցի լինելու վրա։


Թովմասյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ ծննդավայրի թանգարան է, և այստեղ է ծնվել Վարպետը։ Սա իր պապի տունն է, որը մինչ օրս որևէ փոփոխության չի ենթարկվել. «Փորձելու ենք Գյումրին Իսահակյանի գործերում, Իսահակյանը Գյումրու մեջ կապը հատուկ շեշտադրումներով ներկայացնել, որովհետև դա մեծագույն ազդեցություն է ունեցել իր ստեղծագործությունների վրա»։
Մինչ աշխատանքների մեկնարկը՝ հանդիպում-քննարկում է կայացել Ավիկ Իսահակյանի հետ։ Մեկնարկած աշխատանքները նաև նրա համաձայնությամբ են ընթանում։
Շինաշխատանքների ընթացքում թանգարանի շենքում որևէ բան չի փոխվում, որևէ միջամտություն պատմաճարտարապետական շենքում չի կատարվում։ Զուտ կոսմետիկ նորոգումներ են՝ էքսպոզիցիան հնամաշ ու ճաքած պատերին չտեղադրելու նպատակով։
«Միայն մառանի պատի սպիտակ ծեփամածիկն ենք հանում, քանի որ 19-րդ դարում, գոնե այն ժամանակ, երբ ծնվել է Իսահակյանը, չէր կարող այդ պատը լինել սպիտակ։
Հիմա մասնագետները տարբերակ են առաջարկում, որպեսզի այդ պատն իրապես մառանի պատ հիշեցնի, կամ միայն քարը սևացվի, կամ մրոտված լինելու էֆեկտ տրվի, որպեսի նաև այդ պատմական միջավայրը վերականգնվի։ Դա, ի վերջո, թոնրատուն է, որտեղ ծնվել է Իսահակյանը։ Եվ հենց այդ ծննդի գաղափարի վրա շեշտադրում պետք է կարողանանք ունենալ, որ այդ թոնրատանը՝ հենց այդ երդիկի լույսի ներքո լույս աշխարհ է եկել բոլորի Ավետիքը, և սա շատ կարևոր հանգամանք է»,- ընդգծում է համայնքապետարանի պատասխանատուն։




Վերջին տարիներին թանգարանը պարբերաբար ֆոնդային թարմացումներ ունեցել է, իրականացող այս աշխատանքը ևս մեկ հնարավորություն է՝ նոր լույսի տակ ներկայանալու և ներկայացնելու գրողին։
Այս հուշատուն-թանգարանում ամեն ինչ հիմնականում պահպանված է այնպես, ինչպես եղել է Իսահակյանի մանկության տարիներին։ Միջամտություն միայն 88-ի աղետից հետո է իրականացվել։ Փաստաթղթավորված մասնագիտական տեղեկատվություն այդ մասին չի գտել Թովմասյանը, սակայն զրուցել է այդ ժամանակահատվածում գործունեություն ծավալած ու Կումայրի արգելոց-թանգարանի մասնագետների և այս թանգարանի նախկին աշխատակիցների հետ։ Վերջիններս էլ պատմել են, որ 1988-ի աղետից հետո միջսենյակային դռներ են տեղադրվել, որոնք մինչ այդ չեն եղել: Դա արվել է, որ հնարավոր լինի սենյակ-սենյակ ջեռուցում ապահովել։
Անկախ ընթացող աշխատանքներից՝ թանգարանը չի փակվել, աշխատում է սովորական ժամանակացույցով։
Նոր էքսպոզիցիոն պլանով և համալրված ցուցանմուշներով, այդ թվում՝ եզակի ու բացառիկ «Շուշիկի նամակով», Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանը կներկայանա հոկտեմբերի 30-ին՝ Վարպետի ծննդյան օրը։
«Հոկտեմբերի 30-ին հանդիսավորությամբ կբացենք նոր էքսպոզիցիան, նախնական պայմանավորվածություն կա ժառանգների հետ, դեռ ամիսներ առաջ օրացույցում օրը ֆիքսել ենք, և սա Վարպետի ծննդյան լավագույն նվերը կլինի»,- ուրախությամբ ասում է Լիլիթ Թովմասյանը։
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT