Երևան
12 °C
Մինչ Նենսի Փելոսին Երևան ժամանելու ճանապարհին էր, Իլհամ Ալիևը շտապեց դիմել մեծ եղբորը, որ վերջինս կանխի Երևանում ԱՄՆ բարձրաստիճան հյուրի՝ Ադրբեջանին մեղադրող հայտարարություններ անելը։ Իսկ Իլհամը Էրդողանին ասել էր, թե ինքը «ռազմական գործողությունը ավարտել է»։
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։
«Էրդողանը այդպես էլ հայտարարեց, որպեսզի Նեսի Փելոսին՝ Երևանում, իսկ Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնից «գովեն» Իլհամին հրադադարին վերադառնալու համար, ու նա մարսի թափած արյունն ու միջազգային ագրեսիայի դրսևորումը։
Սակայն Վաշինգտոնը չգնաց հին ու ծեծված ճանապարհով։ Նենսի Փելոսին Ադրբեջանի ագրեսիան անվանեց արյունոտ և հայտարարեց, որ ԱՄՆ պետք է պաշտպանի Հայաստանի տարածքային անվտանգությունը, ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը, որոնք արժեք են իրենց համար։
Իսկ Բլինքենն էլ հեռախոսազրույցում պահանջեց դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից։ Բաքվի զայրույթը դրսևորվեց, երբ Միլի Մեջլիսի խոսնակն ու ԱԳՆ խոսնակը քննադատեցին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ղեկավարին իր հայտարարությունների համար՝ դրանք ընդհուպ անվանելով «բանակցություններն ու կայունությունը վտանգող», բայց խոշոր հաշվով մեկնաբանեցին իբրև թե ԱՄՆ-ում սպասվող նախընտրական արշավով ու դեմոկրատների կողմից ամերիկահայերի քվեն ստանալու մոլուցքով։
Սակայն Բաքվի զայրույթի մեծ և իրական մասն արտահայտեց Թուրքիայի փոխնախագահը՝ «պահանջելով» Վաշինգտոնից բացատրել, թե որքանո՞վ է գործադիր իշխանությունը կիսում Նենսի Փելոսիի հայտարարությունները։
Սա պարզելը կարևոր է, քանի որ եթե դրանք համընկնում են, իսկ դրանք համընկնում են, նշանակում է, որ վտանգի տակ է Թուրքիայում գծված «ներխուժման» պլանը, քանի որ Վաշինգտոնը, ըստ Փելոսիի հայտարարությունների, այդ և այլ ծրագրերից պետք է իր պաշտպանության տակ վերցնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը։
Դժվար թե Վաշինգտոնից որևէ մեկը բանի տեղ դնի Թուրքիայի փոխնախագահի հարցադրմանը, սակայն այս ամենը ցույց է տալիս, որ Փելոսիի այցը որոշակի զգաստության է բերել թուրք-ադրբեջանական տանդեմին։
Սակայն Փելոսիի ու ԱՄՆ-ի այդ գրոհով հանդերձ (ինչը անչափ կարևոր ու թանկ է մեզ համար)՝ հիմնական զսպողը եղել ու մնալու է մեր բանակը, մեր զինվորը, հերոսացած տղերքը և աղջիկները, որոնց կյանքի շնորհիվ մենք ու Հայաստանը կանք․․․
Հետևաբար, բանակ, բանակ ու նորից բանակ և ճկուն արտաքին քաղաքականություն այս խառնակ ժամանակներում։ Մենք 4 ժամից ավելին քնելու իրավունք չունենք»,- եզրակացրել է Սաֆարյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT