Երևան
12 °C
Շիրակի մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանն ու Կարեն Մանուկյանը, Գյումրու համայնքապետի տեղակալների, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչերի հետ այսօր հետևել են Գյումրիում իրականացվող մի շարք սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։
Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։
Պատասխանատուների առաջին կանգառը Գյումրու Մուշ 2/2 թաղամասի հրապարակն է եղել, որի 2018 թվականից մեկնարկած շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել։

«Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի հրապարակի կազմակերպում և բարեկարգում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 105 մլն 484 հազար դրամ է, որից կառավարության համամասնությունը կազմում է 30%։ Աշխատանքներն իրականացրել է «Վահրադյան Շին» ընկերությունը։ Քանի որ շինարարական աշխատանքները ավարտված չեն գումարն ի պահ տրամադրվել է Գյումրի համայնքին։

Մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները հետևել են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։
Հիմնադրամի պատվիրատվությամբ 2021 թվականին մեկնարկել են 36 բնակարանով 2 բնակելիների և 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները, դրանք կավարտվեն 2022 թվականին: Հիմնադրամի երկրորդ ծրագրով` սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով, «Մուշ» թաղամասում մեկնարկել է 9 հարկանի 2 բնակելի շենքերի կառուցման աշխատանքները՝ Գյումրի քաղաքում բնակվող 44 օրյա պատերազմի հաշմանդամ զինծառայողների, երկրաշարժից անօթևան մնացած, տնակներում բնակվող ընտանիքների համար, որոնք երբևէ չեն ստացել փոխհատուցում երկրաշարժի ժամանակ կորցրած տան դիմաց։
Նախատեսվում է կատարել կոնստրուկտորական, համաշինարարական և օդափոխության համակարգի աշխատանքներ, անցկացնել ներքին ջրամատակարարման և կոյուղու, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման, արտաքին ինժեներական ցանցերը, կատարել ներքին հարդարման աշխատանքներ, տարածքի բարեկարգում:


Մարզային իշխանության ներկայացուցիչները եղել են նաև Կարմիր գլխարկ մանկապարտեզում, որտեղ 2021 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում տեղադրվել է 16 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայան՝ 30 մոդուլներով։
7 մլն 474 հազար դրամ արժողությամբ ծրագրի գումարի 60%-ը կառավարությունն է տրամադրել, մնացած գումարը համայնքային բյուջեից է հատկացվել։ Մանկապարտեզը 2022-ի սուբվենցիոն ծրագրերից ևս կօգտվի, նախատեսվում է վերանորոգման աշխատանքների իրականացում։
Այս ծրագրին կառավարության աջակցությունը 70% է։ Տեխնիկական սպասարկման պարկ այցելության ժամանակ մարզպետի տեղակալներին է ներկակացվել 2018 թվականին ձեռքբերված 2 ինքնաթափ, 3 աղբատար մեքենասարքավորումներն, ինչպես նաև 2019 թվականի ծրագրով գնված 1 Էքսկավատոր-ամբարձիչը և 12 նոր սարքավորումը, 6 աղբատար, 1 վակումային, 4 կոմբինացված և 1 գրեյդեր մեքենասարքավորումները։
Ընդհանուր 480 մլն 455 հազար դրամ արժողությամբ ծրագրի կառավարության համամասնությունը կազմում է 50%։ Եվս 23 մրավոր տեխնիկա և 3 միկրոավտոբուս էլ համայնքապետարանը սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերել 2020 թվականին, կրկին կառավարության 50 տոկոս աջակցությամբ։
2022 թվականին 3 միավոր բազմաֆունկցիոնալ տեխնիկա է նախատեսվում սուբվենցիոն ծրագրով գնել։

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT