Նախարար Վահրամ Դումանյանը հյուրընկալել է «... և արցունքը փոխեց իր համը» գրքի հեղինակ, հադրութցի Վիկա Ավետիսյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Վահրամ Դումանյանն այսօր հյուրընկալել է 44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութից Երևան տեղափոխված 11-ամյա Վիկա Ավետիսյանին և նրա մորը՝ Ալյոնա Ավետիսյանին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և «UNICOMP» ՓԲԸ-ի զարգացման ծրագրերի ղեկավար Սուսաննա Բալդրյանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Երևանի Նոր-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի 6-րդ դասարանում սովորող Վիկա Ավետիսյանն օրեր առաջ նամակ էր գրել ԿԳՄՍ նախարարությանը՝ բարերարի օգնությամբ տպագրված «... և արցունքը փոխեց իր համը» հեքիաթների իր գրքի սպառմանն աջակցելու խնդրանքով: Գրքերի վաճառքից ստացված գումարով հադրութցի Վիկան ուզում էր համակարգիչ գնել՝ նոր մտքերն ու ստեղծագործությունները ոչ թե թղթին, այլ համակարգչին հանձնելու համար:

ԿԳՄՍ նախարարությունը արձագանքել է նամակին՝ ոչ միայն գնելով Վիկա Ավետիսյանի հեքիաթների գրքերը, այլև նրան համակարգիչ նվիրելով: «UNICOMP» ընկերության կողմից տրամադրված նոթբուքն այսօր գտավ իր տիրոջը:

«Ուրախ ենք ողջունելու քեզ: Շատ լավ է, որ համարձակորեն գաղափարներդ իրականացնում ես և հասնում նպատակներիդ: Շարունակիր առաջ գնալ՝ կյանքի կոչելով նոր մտքերդ, իսկ մենք հնարավորինս կաջակցենք քեզ»,- հանդիպման ժամանակ նշել է Վահրամ Դումանյանը՝ դիմելով Վիկային:

Ժաննա Անդրեասյանը նույնպես ողջունել է հյուրերին և ասել. «Սիրով ողջունում եմ ձեզ, ուրախ ենք, որ կարող ենք աջակցել քո երազանքի իրագործմանը: Երբեք չվախենաս համարձակ մտքերից, նպատակասլաց եղիր և դրանք իրականություն կդառնան: Հեքիաթներիդ գրքերը նախատեսում ենք տրամադրել դպրոցներին, որպեսզի դրանք ոգեշնչման արդյունք դառնան մյուս երեխաների համար: Շնորհակալ ենք նաև «UNICOMP» ընկերության այս գեղեցիկ նախաձեռնությանը միանալու համար»:

Հանդիպման ընթացքում Վիկան պատմել է, որ գրքում ներառված ստեղծագործությունները գրել է 8 տարեկանում, հայրենի Հադրութում: Տեղահանման ժամանակ համակարգիչը չեն կարողացել իրենց հետ վերցնել, որտեղ պահված են եղել բոլոր հեքիաթները: Բարեբախտաբար փոքրիկ Վիկայի գրվածքները հրապարակվել էին համացանցում:

«Համացանցից հավաքել ենք բոլոր գրվածքները և բարերարի օգնությամբ հրատարակել: Հիմա նոր ստեղծագործություններ ունեմ և նախատեսում եմ երկրորդ գիրքը գրել»,- ասել է նա:

Այնուհետև Վահրամ Դումանյանը փոքրիկ Վիկային հանձնել է համակարգիչն ու համակարգչային պայուսակը:

«UNICOMP»-ի ներկայացուցիչ Սուսաննա Բալդրյանն էլ հավելել է, որ մեծ սիրով են մասնակցել նախաձեռնությանը:

Ի դեպ, «... և արցունքը փոխեց իր համը» վերտառությամբ գիրքը սկսվում է Հադրութին ուղղված նամակով. «Բարև Հադրութս... Երբ առաջին անգամ քեզ նամակ էի գրել, դեռ պատերազմ էր ու երազանքս խաղաղությունն էր... Հիմա խաղաղություն է, բայց քեզ կորցրել եմ... Տխուր խաղաղությունն ինձ արցունքներ բերեց միայն: Քեզ տեսնելու համար գիտե՞ս՝ ինչ եմ հիմա անում՝ փակում եմ աչքերս ու մտովի գալիս քեզ մոտ .... Ես քո մասին գրում եմ ամեն օր ու գրելու եմ այնքան մինչև մի օր կրկին քո գիրկը գամ ու շունչդ զգամ: Ես չեմ դադարելու քո մասին երազել մինչև իմ ուժն ու աղոթքները չհասնեն Աստված պապիկին... Ես հավատում եմ, որ այս ամենը մի օր կավարտվի, ու մենք կրկին կգտնենք իրար՝ ես ու դու, իմ Հադրութ, իմ չքնաղ, իմ միակ, իմ կարոտ .... Քո՝ Վիկա»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1270 դիտում

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար

Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ

Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները

ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր

ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր

Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ

Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները

Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի