Արա Բաբլոյանն ընդունել է ֆրանսիացի սենատոր Քրիստոֆ-Անդրե Ֆրասսային

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Քրիստոֆ-Անդրե Ֆրասսային, հայտնում են ՀՀ ԱԺ աշխատակազմից:

Ողջունելով սենատորի այցը Հայաստան՝ Արա Բաբլոյանն անդրադարձել է հայ-ֆրանսիական հարաբերություններին, որոնց հիմքում ընկած են երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային բազմադարյան կապերը:

Արա Բաբլոյանը գոհունակությամբ փաստել է երկու երկրների միջեւ առկա միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով բարեկամական խմբերի նշանակալի ավանդն այդ գործում:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներին, աշխարհում խաղաղության ամրապնդմանն առնչվող հարցերին եւ ֆրանկոֆոն երկրների ջանքերն այս հարցերում միավորելուն:

 Քրիստոֆ-Անդրե Ֆրասսան իր խոսքում նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը եւ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները սերտորեն եւ դինամիկ համագործակցում են:

Սենատորի գնահատմամբ՝ երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի եւ այսօր էլ գտնվում է բարձր մակարդակի վրա:

Քրիստոֆ-Անդրե Ֆրասսան անդրադարձել է գալիք տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ Հայաստանում անցկացվելիք գագաթաժողովին՝ կարեւորելով այդ իրադարձությունը թե՛ Ֆրանսիայի, թե՛ Հայաստանի համար:

Ֆրանսիացի սենատորն հատկապես ընդգծել է ֆրանկոֆոն երկրների ղեկավարների հանդիպումների կարեւորությունը, որոնք պետք է ընթանան բուն գագաթաժողովին զուգահեռ:

 Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը եւ Քրիստոֆ-Անդրե Ֆրասսան քննարկել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի անցկացմանը վերաբերող կազմակերպչական հարցեր: 
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3422 դիտում

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին. կինը մահացել է

Վարչապետը տվել է քաղաքական գնահատական, խուճապի մասին խոսք չկա․ նախարարը՝ պատերազմ նախապատրաստողների մասին

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 20-ին

Իրանում արդեն երեք շաբաթ է՝ ինտերնետ չկա

Մահացել է Ուկրաինայի անկախ եկեղեցու հիմնադիր պատրիարք Ֆիլարետը

Վարչապետի որոշմամբ՝ Արա Ֆիդանյանն ազատվել է պաշտոնից

Լրատվամիջոցներում շրջանառվող նոր Սահմանադրության նախագծի մասին տեքստը չի հանդիսանում իրական փաստաթուղթը. ԱՆ

Ախուրիկի անցման կետում ծառայություն են իրականացնում ԱԱԾ սահմանապահ զորքերը, ռուս զինծառայողներ չկան. Սիմոնյան

Կտրիճ Ներսիսյանի եղբայրը սովետական միության ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն

Կապան համայնքի Մանուկյան, Թումանյան և Ավետիսյան փողոցների հատման կամուրջը վերանորոգված է․ վարչապետ

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով անցնող անձինք դատապարտվել են

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է կալանավորի ինքնասպանության փորձը

Հերքում եմ՝ ՀՀ տարածքում դիրք չի կառուցել Ադրբեջանը. Սուրեն Պապիկյան

«Դիլիջան» ազգային պարկի կողմից կառուցապատման տրամադրված 5 հողամասի վերաբերյալ դատախազության հայցը բավարարվել է

ՀՀ սահմաններին պահպանվել է հարաբերական կայուն իրավիճակ՝ պայմանավորված Վաշինգտոնում կնքված փաստաթղթով. Պապիկյան

ՆԳ նախարարն անդրադարձել է խորթ մոր կողմից բռնության ենթարկված ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխայի դեպքին

Իրականացվել են ստուգողական աշխատանքներ, փաստական տվյալներ են ձեռք բերվել. ՆԳ նախարարը՝ ԱՀԾ տվյալների մասին

Մենք ունեցանք մեր տունը Օմանում, շատ շնորհակալ ենք Ձեզ և Կառավարությանը. քաղաքացին՝ ՀՀ ԱԳ նախարարին

ՀՀ-ն 2026-ի աշնանը կկարողանա իր քաղաքացիներին տրամադրել նոր կենսաչափական անձնագրեր. Արփինե Սարգսյան

ՀՀ բոլոր դպրոցների 9-րդ դասարանցիները «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաներից հանձնելու են էսսե

Ավիահարվածների ժամանակ սպանվել է ԻՀՊԿ խոսնակ, գեներալ Ալի Մոհամմադ Նայինին

Թրամփը «խայթել» է Ճապոնիայի վարչապետին՝ Իրանի վերաբերյալ հարցին պատասխանելով Փերլ Հարբորի մասին խոսելով

Գողականը ձեր շեֆերն ու շեֆերի շեֆերն են. լարված իրավիճակ ու վիճաբանություն ԱԺ հանձնաժողովի նիստում. տեսանյութ

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման գործընթացում էական առաջընթաց կա. ՏԿԵ նախարար

Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է

Գարեգին Բ-ի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը ՔԿ-ն ստացել է, քննության կառնի

Իսկ եկեղեցու փրկիչ խաղացող «ուժեղ» տղերքը՝ Քոչարյանն ու 2 օլիգարխը, կարո՞ղ են «Հայր Մեր»-ը ուղիղ եթերում ասել

2025-ի ընթացքում ՀՀ սնանկության դատարան մուտքագրվել է 4733 սնանկության գործ

29 ընտանիք, անցնելով բիզնեսի պլանավորման դասընթացները, «Իմ քայլը» հիմնադրամից ստացել է 1-2 մլն դրամ դրամաշնորհ

Մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում

Վերահաստատվել է ՀՀ հանձնառությունը սոցիալական իրավունքների պաշտպանության ուղղությամբ

Դու առավելագույնը խելացի դեմքով գուգլի սքրինների պրեզենտացիա արա. Հարությունյանը՝ Թաթոյանին

«16 միլիոնների ծրագիրը» ընդլայնվել է գյուղական բնակավայրերի համար, որտեղ կառուցվել են դպրոցներ, մանկապարտեզներ

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվել է համայնքին

Աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը․ Ազիզյան

Վայքի ավտոճանապարհներին մառախուղ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ուժն էն է, որ կանգնում ես Եվրախորհրդարանում ու ասում՝ «Իրանը մեր լավ բարեկամն է». Եղոյան

Կորոտան գարնան առաջին ամպրոպները, լեռնային շրջաններում թաց ձյուն կտեղա. նոր ցիկլոնի գոտում ենք. Սուրենյան

Ուժեղ առաջարկ «ուժեղ տղերքին»՝ Քոչարյանին, Կարապետյանին, Ծառուկյանին. վարչապետ

Իրանը հայտարարել է Հայֆայի, Բեն Գուրիոն օդանավակայանի և ԱՄՆ 5-րդ նավատորմի վրա հարվածների մասին