Երևան
12 °C
«Եվ այսպես․ փրկչական երկրորդ շարժման առաջին փուլը, որը պետք է սնուցվեր ապրիլ 24-յան վշտից ու մայիս 9-յան հիշողություններից, իր ընթացքն ամփոփեց զգալիորեն նվազած դինամիկայով ու զգալիորեն աճած ագրեսիվությամբ»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ եթե հիմք ընդունվի «Իրազեկ քաղաքացիների միավորման» օդային հանույթի տվյալները, եթե մայիս մեկյան հավաքներում ամրագրվել էր 12,000-ի չափ մասնակից, ապա մայիս 9-յան հավաքը 7,000-ի շրջանակում էր։
«Դժվար թե կազմակերպիչները չհասկանան, որ Տավուշից, Վայոց ձորից այլ վայրերից մեկնարկած երթերը, մարզային սկանդալային հյուրախաղերը ոչինչ չեն փոխել, ավելին՝ թիվը պակասել է․․․
Ավելին՝ առաջին իսկ փուլում քաղաքական բախում ու «քաղհալածյալներ» ունենալ թիրախավորած շարժումը արդեն քրեական հետապնդման դաշտում է հայտնվել՝ փողով հավաքի մասնակիցներ հավքելու և հատկապես Գյումրվա արյունոտ «հյուրախաղերի» քրգործերի շրջանակներում։
Իշխան Սաղաթելյանը և մյուսները, գիտակցելով ձեռքբերված արդյունքները, ազդարարում են երկրորդ փուլի մասին՝ պետական հիմնարկներ շրջափակել, պարալիզացնելն ու զավթելը և ժամանակավոր կառավարության ձևավորումը։ Դժվար է չնկատել «սահուն տրանզիտը», որի պատճառներից մեկը արձանագրված դինամիկան է, որը պահանջում է «տրանսֆորմացիա», մյուս կողմից էլ՝ վճռականության, հաջորդ փուլ թևակոխելու պատրանք ստեղծելու նպատակով նվազած շարքերը համալրելը․․․
Թվարկված նպատակները պահանջում են հաջորդ փուլում ագրեսիայի ճառագում, ընդհուպ՝ բախումների արկածախնդրություն, որպեսզի դուրս գան «քրեական» դաշտից ու առնվազն ձերբակալությունների դեպքում ինքնահռչակվեն «քաղաքական»։ Հետաքրքիր է, որ բաժնետիրական ընկերության մոդելով գործող այս շարժումը հնչեցնում է 250 անձանց մասին, ովքեր պետք է կազմեն «ապագա իշխանությունը», ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նրանց վրա է դրվելու իրենց շրջապատով «առաջնագիծ» գնալու պարտականությունը, որպեսզի արժանի լինեն առաքելությանը։
Սակայն այս ամենում ամենաանհանգստացնողը արտաքին ասպեկտն է։ Նկատելի է, որ շարժման օրակարգը ադրբեջանա-թուրքական սփռմամբ ներկայացվում է որպես թուրք էթնոսի դեմ ուղղված։ Այսինքն՝ սեփական ու արտաքին լսարաններին տեղ է հասցվում, թե Հայաստանը եռում է հակաթուրքականությունից, որ Հայաստանում դիմադրում են խաղաղ համագոյակցության գաղափարին։ Իսկ, համաձայնեք, սա ինչ-որ տեղ դառնում է «պատերազմամետ» Հայաստանին «հերթական անգամ» տեղը նստեցնելու պատրվակ ու առիթ․․․ Ու հարց է՝ փրկիչները գիտակցվա՞ծ, թե՞ չգիտակցված են նրանց այս պատրվակը տալիս․․․
Թե չէ ներքաղաքական առումով յուրաքանչյուրը անգիր գիտի, որ միակ վտանգը նոր Մարտի 1-ի կամ Հոկտեմբերի 27-ի սցենարն է, կամ, ինչպես ՀՀԿ-ական պատգամավորները ձևակերպեցին, «մեկ կրակոցը Նիկոլի վրա»։ 7,000-ով լայն զանգվածային հեղափոխություն ոչ մեկը ոչ մի երկրում չի արել ու չի անի․․․»,- գրել է քաղաքագետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT