Երևան
12 °C
Հոկտեմբերի 2-ին Վանաձորում սպասվող ավագանու ընտրությունների շուրջ տեղի են ունենում քաղաքական ինտրիգներ, որոնք առնչվում են ընդդիմության միավորվել-չմիավորվելու խնդրին: Դրանք առայժմ հերթական անգամ ապացուցում են, որ ընդդիմության միավորման թեման մտացածին է եւ նախապես դատապարտված: Այստեղ ընտրություններին մասնակցում են բոլոր մեծ ընդդիմադիր կուսակցությունները` «Բարգավաճ Հայաստան», «Համախմբում», ՀԱԿ, «Հայկական վերածնունդ» եւ թեեւ ոչ մեծ, բոլորովին վերջերս ստեղծված, սակայն վանաձորյան արմատներ ունեցող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:
Վերջինս իրեն համարում է հաղթելու ամենամեծ շանսեր ունեցողը, քանի որ ավագանու ցուցակը գլխավորում է ԱԺ վանաձորցի պատգամավոր Էդմոն Մարուքյանի` Վանաձորում բնակվող եղբայրը: Այս ինքնավստահությունը դրդեց, որպեսզի երեկ Էդմոն Մարուքյանը կոչով դիմի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր մյուս կուսակցություններին: Մարուքյանի կոչի իմաստն այն էր, որ քանի որ Վանաձորում իր եղբայրը հաղթելու մեծ շանսեր ունի, մյուս բոլոր ընդդիմադիրներ ուժերը թող ինքնաբացարկ հայտնեն հօգուտ հաղթանակի ամենամեծ շանսերն ունեցող «Լուսավոր Հայաստանի»: Այդպիսով` միասնական ջանքերով հանրապետության երրորդ քաղաքում ջախջախեն ՀՀԿ -ի իշխանությանը (Վանաձորյան ընտրություններին ՀՀԿ-ն էլ է մասնակցում, ինչպես նաեւ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն):
Ընդդիմադիրները, սակայն տարօրինակորեն անարձագանք թողեցին Մարուքյանի այս առաջարկը: Սա զարմանալի է, քանի որ առաջիկա համապետական ընտրություններում միավորվելու եւ հանցավոր ռեժիմին տապալելու նպատակներ ունեցող ուժերը պետք է որ օգտագործեին ընձեռված հնարավորությունը, եւ փորձարկեին նման սցենարի հավանականությունը:
2017 թվականի ընտրություններից առաջ այսպիսի նախընտրական համագործակցությունը լավ նախավարժանք կլիներ, կօգներ բազմաթիվ մարտավարական եւ ռազմավարական նրբություններ հասկանալ ՀՀԿ-ին միասնաբար ջախջախելու նպատակի վերաբերյալ: Բայց քանի որ այս եզակի հնարավորությունն ընդդիմադիր խոշոր կուսակցություններն այդպես համերաշխությամբ բաց թողեցին, նշանակում է դրա համար ունեին լուրջ պատճառներ: Այդպիսիք կարող են լինել մի քանիսը.
1.նրանց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրականությանը չի համապատասխանում «ԼՀ»-ի կարծիքը, թե Էդմոն Մարուքյանի եղբայրը հաղթելու շանսեր ունի Վանաձորում:
2. Այս ուժերն ՀՀԿ-ին ջախջախելու նպատակ չունեն:
3. Նրանք այնքան էլ վստահ չեն Էդմոն Մարուքյանի`հետեւաբար, նաեւ նրա հիմնած կուսակցության ընդդիմադիր լինելու մեջ: Կամ գուցե այս երեքը միասին վերցրա՞ծ:
Ի դեպ, խորհրդարանում եւ քաղաքական շրջանակներում ժամանակին սիրված հումորի թեմա էր Էդմոն Մարուքյանի`անկախ պատգամավոր լինելու հանգամանքը: Հումորի ենթատեքստն այն էր, որ Մարուքյանը թեեւ անկախ պատգամավոր է համարվում, բայց ով չգիտի, որ ՀՀԿ-ի աջակցությամբ է ընտրվել եւ «պարտք է» այս կուսակցությանը: Ընդդիմություն դառնալուց հետո, թե այս խոսակցություններն ինչ տրասֆորմացիաների են ենթակվել, դեռեւս առիթ չէինք ունեցել տեսնելու:
Էդմոն Մարուքյանի կոչին երեկ արձագանքեց միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Վերջինս նույնպես մասնակցում է Վանաձորի ավագանու ընտրություններին, բայց ոչ թե վերոնշյալ «ընդդիմադիրների» փաթեթում, այլ մեկ ընդդիմություն դառնալու հավակնություններով: Կուսակցության արձագանքը հետեւյալն էր, թող Էդմոն Մարուքյանն ապացուցի, որ ինքն ու իր եղբայրը ընդդիմություն են, եւ «ՔՊ»-ն ոչ միայն Վանաձորում ինքնաբացարկ կհայտարարի, այլեւ պատրաստ է «բանակցություններ սկսել «ԼՀ»-ի հետ մեկ կուսակցության մեջ միաձուլվելու շուրջ՝ հանուն մեկ, ուժեղ, իսկական ընդդիմության ձևավորման»։
Ապացուցելու համար, որ իրենք ընդդիմություն են Մարուքյանը, պետք է հայտարարեր, որ Սերժ Սարգսյանը անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար, ընտրվել է կեղծված ընտրություններով և չի հանդիսանում լեգիտիմ նախագահ։ Մարուքյանին առաջարկվում էր նաեւ որպես ԱԺ պատգամավոր Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծ ներկայացնել խորհրդարանում:
Ի պատասխան, Մարուքյանը կարող էր օրինակ Մարտի մեկի եւ լեգիտիմության մասով հայտարարությունը հրատապ անել, սակայն իմպիչմենտի գործընթաց չնախաձեռնել, ասենք, ընտրություններով գլուխը խառը լինելու պատճառաբանությամբ: Պատգամավորը, սակայն արձագանքեց միայն իմպիչմենտի առաջարկին`այն էլ դիմելով բառախաղի, իսկ Սերժ Սարգսյանին վերաբերող մասը պարզապես «արհամարհեց», կարծես նման բան չէր էլ եղել ՔՊ-ի առաջարկի մեջ:
Չի բացառվում, իհարկե, որ նման թեմա իր համար իսկապես գոյություն չունի, որովհետեւ որեւէ տեքստ`մարտի 1, Սարգսյան, լեգիտիմություն բառեր ներառող հատվածները շրջանցելով է կարդում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT