Կառավարությունը 1,4 մլրդ դրամ տրամադրեց մի շարք մարզերի բնակելի շենքերի, ջրագծերի և ճանապարհների կառուցման համար

2022 թվականին 13 համայնքներում 15 սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում 6 մարզպետարանների 1 մլրդ 435 մլն դրամ  հատկացրեց:

«Բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզում՝ 4 մլն, Արարատի մարզում՝ 42.5, Արմավիրում՝ 28 մլն, Գեղարքունիքում՝ 145, Լոռու մարզում՝ 38, Շիրակում՝ 23 և Սյունիքի մարզում 1 ծրագիր է, բայց՝ 1 մլրդ 181 մլն դրամ արժողությամբ»,- նիստի ժամանակ պարզաբանեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ ծրագիրը վերաբերում է Քաջարանի բազմաբնակարան 25 շենքերի էներգախնայողության բարձրացմանը։

«Ընդ որում, ծրագրի ֆինանսավորմանը ՀՀ կառավարությունը մասնակցում է 70 տոկոսով: Մնացած 25 տոկոսը հատկացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերով, համայնքը ծրագրի ֆինանսավորմանը մասնակցում է 5 տոկոսով, որի կեսը՝ 2.5 տոկոսը, տրամադրելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը որպես համայնքի հովանավոր»,- ասաց նախարարը: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անդրադառնալով ծրագրերին՝ հայտնեց՝ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում փողոցներն արտաքին լուսավորություն կունենան, Արարատի մարզի Վարդաշեն համայնքում ոռոգման ներտնտեսային ցանցը կբարելավվի, Արտաշատում Օգոստոսի 23-ի փողոցի մի շարք շենքերի տանիքներն են հիմնանորոգվել, Մասիսում ու Գեղարքունիքում է խոշոր ծրագիր իրականցվել, Լոռիում զբոսայգի են վերանորոգում, Շիրակի մարզի փողոցներն են հիմնանորոգում:

Խոշոր ծրագիր են իրականացնում Քաջարան համայնքում. էներգաարդյունավետությունն են բարելավում. «Սա չափազանց կարևոր ծրագիր է: Մենք օգնում ենք, որ քաղաքացին կոմունալ վարձերի գծով խնայողություն ունենա. դա իր սոցիալական վիճակի համար ավելի ծանրակշիռ ներդրում է»:

Ինչ վերաբերում է 2022 թվականին՝ նախարարն ասաց՝ երկու-երեք թիրախ են ընտրել, ու վերլուծությունը ցույց է տվել, որ թիրախներն արդարացված են, դրանք են՝ մանկապարտեզների կառուցումը, խմելու ու ոռոգման համակարգերն ու ճանապարհները:
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց՝ չպետք է լինի ո՛չ դպրոց, ո՛չ էլ մանկապարտեզ, որտեղ հիմնանորոգում անեն, հետո պարզվի, որ ներսում կա օգտագործված որևէ բան. ամեն ինչ պետք է անել նորից:
«Կարելի է մեկ-երկու միլիոն դրամ ավելի ծախսել ու ստանալ լիարժեք պատկեր: Խնդրում եմ մինչև վերջ ապահովել»,- շեշտեց Կառավարության ղեկավարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1505 դիտում

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը