Նոր նախապայման. Մարուքյանը պատասխանում է Սերժ Սարգսյանի իմպիչմենտ նախաձեռնելու առաջարկին

ԱԺ պատգամավոր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որի եղբայրը գլխավորում է հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայանալիք ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստանի» ցուցակը, ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկներին:

Մարուքյանը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարություն-առաջարկը կրում է ոչ թե համագործակցային բնույթ, այլ իր մեջ պարունակում է քաղաքական շանտաժի տարրեր:

«Վանաձորում արդեն իսկ սկսվել է Հանրապետական կուսակցությանն իշխանությունից զրկելու անկասելի գործընթաց եւ այդ գործընթացի առաջամարտիկը Լուսավոր Հայաստան կուսակցությունն է: Եթե Հայաստանի երրորդ ամենախոշոր քաղաքում, ՀՀԿ-ին միասնաբար հաղթելու համար, ՔՊ-ին խանգարող միակ հանգամանքը իմ՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագծին միանալու մեջ է, ապա, առանց վարանելու պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե մինչև այսօր՝ ժամը 18:00-ն, ՔՊ-ն ի պաշտպանություն Լուսավոր Հայաստանի ինքնաբացարկ հայտարարի Վանաձորի ՏԻՄ ընտրություններում, ապա անմիջապես դրանից հետո՝ ցանկացած պահի, պատրաստ եմ միանալ Նիկոլ Փաշինյանի հեղինակած իմպիչմենտի նախագծի տակ (ինչպես առաջարկվել է ՔՊ-ի կողմից): Այս պահին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի միասնաբար հաղթանակ տանել Հանրապետական կուսակցության նկատմամբ, և մեր բոլորի գործողությունները պետք է միտված լինեն այդ նպատակին: Հավատում եմ, որ այս քայլով մենք սկիզբ կդնենք միասնաբար առավել լայն քաղաքական համագործակցության մեր նպատակների և թիմերի միջև»,- գրել է Մարուքյանը։

Հիշեցնենք, որ երեկ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառման միջոցով դիմեց Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր ընդդիմադիր ուժերին՝ առաջարկելով միավորել ջանքերը և համատեղ ուժերով ՀՀԿ-ի նկատմամբ հաղթանակը դարձնել առավել աներկբա և վերջնական:

Այս գրառմանն արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ անհասկանալի է, թե ում նկատի ունի պարոն Մարուքյանը՝ ասելով «ընդդիմություն». «ՕԵԿ-ի՞ն, Վարդան Օսկանյանի՞ն, ԲՀԿ-ի՞ն։ ՔՊ-ն երբեք չի միավորվել և չի միավորվելու հանցագործների և խաբեբաների հետ»,- նշում էր Ռուբինյանը։

Այնուհետեւ, Ռուբինյանը կուսակցության անունից Մարուքյանին հետեւյալ առաջարկները ներկայացրեց.

«1. Հայտարարել, որ Սերժ Սարգսյանն անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար։
2. Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով և չի հանդիսանում լեգիտիմ նախագահ։

3. Վաղը (այսօր-խմբ.) ողջամիտ ժամկետում Ազգային Ժողովին ներկայացնել Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծ։

Վերոնշյալ պայմանների կատարման դեպքում ՔՊ-ն կստորագրի իմպիչմենտի նախագծի տակ և Վանաձորում ինքնաբացարկ կանի հօգուտ ԼՀ-ի՝ ակնկալելով բանակցությունների սկիզբ ԼՀ-ի հետ մեկ կուսակցության մեջ միաձուլվելու շուրջ՝ հանուն մեկ, ուժեղ, իսկական ընդդիմության ձևավորման։

Հ.Գ. Եթե իմպիչմենտի նախագիծ գրելու ժամանակ չունեք, կարող ենք ձեզ փոխանցել 2014 թվականին Նիկոլ Փաշինյանի կողմից գրված և ձեր կողմից չստորագրված իմպիչմենտի նախագիծը»»:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18:00-ին, լրանում է Վանաձորի ՏԻՄ ընտրությունների ինքնաբացարկի վերջնաժամկետը: Առավոտից մեզ չէր հաջողվում կապ հաստատել Մարուքյանի հետ՝ ճշտելու` ընդունո՞ւմ է նա «Քաղաքացիական պայմանագրի» առաջարկը: Մենք նաեւ հարցում էինք ուղարկել նրան ֆեյսբուքյան իր էջի միջոցով: 

Այս պահին հայտնի չէ նաեւ`արդյո՞ք այլ կուսակցություններից Մարուքյանն արձագանքներ ստացել է իր առաջարկի հետ կապված:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4727 դիտում

Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին

Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին

Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ

Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին

Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին

Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը

Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ

TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ

ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը

Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն

Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ