Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

22/06/2026 schedule12:05

Հեղինակավոր բրիտանական The Guardian պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին՝ այն վերնագրելով «Հայ մեծահարուստն ունի մասնավոր գազանանոց. այժմ ցանկանում է կառուցել Հիսուսի աշխարհի ամենամեծ արձանը»։

Հոդվածում անդրադարձ է կատարվել Ծառուկյանի անցյալին, քաղաքական ձախողումներին ու վերջին քրեական գործերին, ինչպես նաև Հատիս լեռան վրա կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանին ու այդ արձանով պայմանավորված նպատակներին:

Հոդվածագիրը նկարագրել է Ծառուկյանի առանձնատունը՝ մասնավոր կենդանաբանական այգով, առյուծներով, վագրերով ու իր իսկ սպանած վայրի կենդանիների խրտվիլակներով:

Screenshot_5.jpg (191 KB)Screenshot_7.jpg (74 KB)

«Իր մասնավոր կենդանաբանական այգով, մարմարե առանձնատներով և շքեղ մեքենաների հավաքածուով նա կարող է թվալ հետխորհրդային բում հիշեցնող տարիների հիշողություն, երբ կարողությունները կուտակվում էին գլխապտույտ արագությամբ և ցուցադրվում առանց նրբանկատության մասին որևէ մտահոգության»,- ասվում է հոդվածում:

Նախաբանի մի պարբերությունում անդրադառնալով վերջին ընտրություններին՝ հոդվածագիրը հիմնականում ներկայացրել է Հիսուսի արձանի նախաձեռնությունն ու Ծառուկյանի պատկերացումները:

«Այս ամսվա խորհրդարանական ընտրություններում ստանալով ձայների 4%-ից էլ պակաս քվե՝ Ծառուկյանը քիչ հնարավորություն ունի երբևէ ղեկավարելու Հայաստանը, սակայն Հայաստանի ամենահարուստ և ամենաառեղծվածային մարդկանցից մեկը շարունակում է վճռականորեն տրամադրված լինել իր հետքը թողնելու երկրի վրա։

Նրա ընտրած Հիսուս Քրիստոսի հուշարձանը աշխարհի ամենաբարձր արձանն է լինելու, այն կանգնեցվում է Երևանին նայող 2500 մետր (8200 ոտնաչափ) բարձրությամբ սարի գագաթին:

Հայ առաքելական եկեղեցին բազմիցս դեմ է արտահայտվել նախագծին՝ պնդելով, որ դրա մասշտաբները և ոճը չեն համընկնում Հայաստանի կրոնական և ճարտարապետական ավանդույթների հետ։

Առաջարկը նաև քննադատության են արժանացրել բնապահպանները, որոնք զգուշացնում են, որ շինարարությունը կարող է երկարատև վնաս հասցնել Հատիսի բնական լանդշաֆտին։

Ծառուկյանը անտեսել է հոգևորականության և ակտիվիստների առարկությունները՝ պնդելով, որ ինքը լավ հարաբերություններ ունի Հայ առաքելական եկեղեցու հետ և մատնանշելով այն ութ եկեղեցիները, որոնք, ըստ նրա, ֆինանսավորել են և կանգնեցրել ամբողջ երկրում»,- ասվում է հրապարակման մեջ:

Արձանը հոդվածում նշվում է որպես «անճաշակություն» և վնաս բնությանը:

«Թեև Ծառուկյանն այն համարում է Հայաստանի նոր բրենդը, տեղացիներից ոմանք այն այլ կերպ են տեսնում»,- նշում է Guardian-ը:

Քրիստոսի արձանի ավարտից հետո 101 մետր (331 ոտնաչափ) բարձրությամբ արձանը կկանգնեցվի Հատիս լեռան գագաթին՝ Երևանից մոտ 25 կմ (15.5 մղոն) արևելք, ինչը տեսանելի կլինի Հայաստանի մայրաքաղաքի մեծ մասից: Ծառուկյանը ակնհայտ գոհունակությամբ նշել է, որ այն կգերազանցի Բրազիլիայի խորհրդանշական Քրիստոս Փրկչին և մի փոքր ավելի բարձր կլինի, քան Նյու Յորքի Ազատության արձանը։

«Մենք աշխարհի ամենահին քրիստոնեական ազգն ենք: Տրամաբանական է, որ մենք ունենանք աշխարհի ամենամեծ Հիսուսի արձանը»,- ասել է Ծառուկյանը:

Պարբերականը նաև գրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս Ծառուկյանին ներկայացրել է որպես «երկրի կոռումպացված հին կարգերի խորհրդանիշ»: Ավելին՝ ըստ հոդվածի՝ Փաշինյանը երբեմն վեր է հանում նրա խորհրդային անցյալի մութ դրվագները, այդ թվում՝ «1979 թվականին խմբակային բռնաբարության համար դատվածությունը, որը հետագայում բեկանվել է Հայաստանի անկախացումից հետո»:

Հոդվածագիրը չի մոռացել նշել նաև, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո, երբ Ծառուկյանի կուսակցությունը չի անցել խորհրդարան, իրավապահները ժամանել են նրա կալվածք՝ հարկային հանցագործությունների մեղադրանքով:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ըստ տեղական լուրերի՝ նա «փորձել է փախչել երկրից մինչև մեղադրանքների հայտարարումը»: 

Մինչ Ծառուկյանը հեռախոսով արդեն «Նոյյան տապանի» հյուրանոց-սրճարանի նախագծերն է ցույց տալիս ու պնդում, որ այսպես իր անունը կգրի պատմության մեջ, հոդվածագիրը եզրափակում է՝ աշխարհի ամենամեծ Հիսուսը Հատիսի կատարին դեռևս չի բարձրացել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
866 դիտում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին