ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ. աշխատանքները համակարգելու է փոխվարչապետը

Երևանում այսօր տեղի է ունեցել «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում. կրթությունն առանցքում» թեմայով համաժողովը: Այն կազմակերպել է  «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Միջոցառման նպատակը կրթության ոլորտում արհեստական բանականության հեռանկարների, նոր գաղափարների փոխանակման հարթակում հետաքրքիր և բազմաբովանդակ քննարկումների ծավալումն է եղել, որի արդյունքում ակնկալվում է համատեղել պետական մարմինների, դոնոր կազմակերպությունների, ՏՏ ընկերությունների, ինչպես նաև ակադեմիական շրջանակի ներուժը, ձևավորել համատեղ օրակարգ և համագործակցության կայուն շրջանակ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը համաժողովի մասնակիցներին փոխանցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ուղերձը: Նա տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ, որի աշխատանքները համակարգելու է փոխվարչապետը:

Վահագն Խաչատուրյանը կարևորել է ժամանակակից աշխարհում արհեստական բանականության դերը՝ ընդգծելով, որ ցանկացած առաջընթաց իր հետ բերում է նաև որոշակի վտանգներ և ռիսկեր, որոնք անվտանգության առումով անհրաժեշտ է դարձնել ոչ խոցելի և կառավարելի: Նա անդրադարձել է նաև Հայաստանի թվայնացման ճանապարհին կիբերանվտանգության մարտահրավերներին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ պետության տնտեսական և սոցիալական զարգացման նպատակով կրթության ռազմավարական ուղղություններից են սահմանվել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության լայնածավալ ընդգրկվածության ապահովումն ու կրթական ծրագրերի արդիականացումը՝ դրանք համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին և միջազգայնորեն ընդունված չափանիշներին:

Այդ համատեքստում նախարարը մասնավորապես կարևորել է մաթեմատիկայի, բնական գիտությունների, ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցումը։

«Ուսումնական հաստատությունները սովորողներին պետք է այնպես պատրաստեն, որ նրանք դառնան արագ զարգացող հասարակությանը պատրաստ անհատներ, ու զինեն այնպիսի կարողունակություններով ու հմտություններով, որոնք հնարավորություն կտան ստեղծագործել և կատարելագործել մասնագիտական գիտելիքները տեխնիկային ու արհեստական բանականությանը համընթաց, ինչպես նաև հաջողության հասնել թվային աշխարհում։

Այդ հաջողության բանալին թվային գրագիտությունն է, ինչն ուսանողներին թույլ կտա հարմարվել դասավանդման նոր մոտեցումներին և ապահովել պետության զարգացումը»,- նշել է նախարարը:

Վահրամ Դումանյանը ներկաներին տեղեկացրել է, որ հաշվի առնելով ոլորտի գերակայությունը՝ ՀՀ կառավարությունը 2021/2022 ուստարում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) հաստատել է «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն» կրթական ծրագրով ընդունելության 8 տեղ և «Արհեստական բանականությամբ համակարգեր» կրթական ծրագրով՝ ընդունելության 5 տեղ։

Մասնակիցներին ողջունել է նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Թոմաս Շրապելը՝ ընդգծելով, որ արհեստական բանականությունը կարող է դառնալ ՀՀ տնտեսության ապագայի մաս և ընձեռել զարգացման նոր հնարավորություններ:

Համաժողովի շրջանակում «Արհեստական բանականության ներկան և ապագան Հայաստանում» թեմայով քննարկմանը Հայաստանի հայտնի ՏՏ ընկերությունների, գիտակրթական և նորարարական կենտրոնների ներկայացուցիչները հանդես են եկել որպես բանախոսներ:

Այնուհետև կայացել են պանելային քննարկումները: «Արհեստական բանականության ոլորտում կրթության հզորացումը. նորարարական կրթական ծրագրեր և մոդելներ «ներկա կրթություն-ապագա աշխատուժ» համատեքստում» թեմայով պանելային քննարկմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1467 դիտում

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար

Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ

Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները

ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր

ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր

Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ

Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները

Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի