Երևան
12 °C
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանն այսօր 12 կետից բաղկացած դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան հունիս 20-ի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ:
Նրա խոսքով՝ ՍԴ-ն նշված դիմումը քննության առարկա է դարձնելու թե՛ քանակական խախտումների իմաստով քվեարկության օրվա վերաբերյալ, թե՛ որակական իմաստով, ինչը վերաբերելու է այն հարցերին, որոնք ներկայացվում են սկսած մայիսի 10-ից։
Վարդևանյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով առաջին անգամ է ՍԴ-ում ընտրությունների վերաբերյալ վեճը քննության առարկա դառնալու, մասնավորապես՝ օրենքն ընդունվել է 2018թ., և 2018թ. մինչ օրերս ընտրական վեճերով քննություն ՍԴ-ում չենք ունեցել։
«Այս անգամվա ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական արդարադատության մոդելը, կարծում եմ, լինելու է աննախադեպ: ՍԴ-ում ընտրության արդյունքները վիճարկում են մի քանի ուժեր: Նման ծավալով վիճարկում չեմ հիշում: ՍԴ մասին նոր օրենքով, որը ընդունվել է 2018-ին, առաջին անգամ է գործը քննվելու, և ՍԴ աշխատակազմը շատ պատրաստակամ է բոլոր ուժերի նկատմամբ և պատշաճ կերպով արձագանքում է յուրաքանչյուր հարցադրման»,- ասաց Վարդևանյանը:
Անցում կատարելով այն հիմքերին, ըստ որոնց՝ դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ Արամ Վարդևանյանը նշեց, որ իրենց ներկայացրած նյութերի մեջ կան նաև տեսանյութեր:
«Ներկայացրել ենք 109 ընտրատեղամասի արդյունքների վերաբերյալ արդյունքների մեր վերլուծությունը, որը վերաբերում է շուրջ 88 հազար ձայնի: Մենք տեսել ենք, որ ընտրական տեղամասերում հրապարակված ցուցակներում չկան ստորագրություններ: Նժարի վրա դրված է 88 հազար ստորագրություն, բայց պարզվում է՝ այդքանից 4 հազարը բացակայում է»:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը շեշտեց՝ այլ արտասովոր դեպքեր էլ կան:
«Ուսումնասիրությունների արդյունքում մենք արձանագրել ենք, որ եղել են դեպքեր, երբ տեղամասի համապատասխան ցուցակում մեկ տեղ, օրինակ, ստորագրել է Արամ Վարդևանյանը, ու այդ ցուցակում էլ ոչ մի ստորագրություն չկա, հետո էլի կա Արամ Վարդևանյանի ստորագրությունը և ևս էլի 5 հոգու: Այսինքն՝ հերիք չէ՝ նույն ցուցակից 2 հատ է եղել ընտրատեղամասում, նույն թղթի տվյալները տարբերվում են: Սա նույնպես այն փաստական տվյալներից մեկն է, որը ներկայացրել ենք»,- ասաց դաշինքի ներկայացուցիչը:
Վարդևանյանի խոսքով՝ ՍԴ ներկայացված դիմումում ներկայացրել են ևս մեկ հարց, որն ապրիլի 25-ից ի վեր եղել է իրավական համայնքի ուշադրության ու քննարկումների առարկան։ Խոսքը վարչապետի պաշտոնակատարի ինստիտուտի մասին է, երբ վերջինս հրաժարական է տալիս։
«Մենք մի պարզ շղթա ենք բացահայտել։ Ի վերջո, վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակը պահպանելը, ի հակադրումն իրավաբանական հանրության մեծամասնության կարծիքին, ըստ որի՝ երբ վարչապետը հրաժարական է տալիս, չի կարող մնալ պաշտոնակատար, մի նպատակ ուներ. չարաշահել վարչական ռեսուրսը։ Այս շղթան մենք հստակ կերպով բացահայտել ենք»,- ասաց նա։
Վարդևանյանը կրկին հիշեցրեց նաև զինվորների ընտրության կադրերը, որոնց տարածվել էին համացանցում՝ նշելով.
«Նորմա՞լ է, որ ռազմական ոստիկանության ներկայացուցիչներն ընտրական տեղամասերում անհանգիստ դեմքով սպասում են զինծառայողներին: Նորմա՞լ է, երբ զինծառայողները քվեարկում են բաց, որ 3 թիվը երևա: Սրանք այն փաստական տվյալներն են, որոնք մենք ունենք: Եվ դա բոլորն են տեսել, այնպես չէ, որ մենք ինչ-որ նոր ու գաղտնի տեսանյութ ենք ներկայացնում: Այս փաստարկները կարո՞ղ են տպավորություն թողնել, որ զինվորները անկախ չեն քվեարկել, այո՛, կարող են»,- ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:
Խոսելով ընտրության օրը անձնագրերի չաշխատելու մասին՝ դաշինքի ներկայացուցիչը հայտնեց՝ 1 մլն 280 հազար ընտրողների պայմաններում 109 հազարի անձնագրեր չեն աշխատել։
«Այդ իրավիճակներից հատուկենտ բացառությունների հնարավորություն ԸՕ-ն ևս նախատեսում է, որ, ենթադրենք, անձնագիրը չի աշխատում, բայց նորմալ չէ, որ ընտրողների մոտ 10 տոկոսի մոտ անձնագիրը չի աշխատում»,- եզրափակեց նա:
Նշենք, որ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկում են նաեւ «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT