«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»-ը չի ճանաչում ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները

«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կուսակցությունը չի ճանաչում Հայաստանի Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները։

Հայտարարության մեջ նշվում է.

«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2021 թվականի մայիսի 31-ին կայացրել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» ընտրական ցուցակը գրանցելու մասին» թիվ 101-Ա որոշումը, որով գրանցել է «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» ընտրական ցուցակը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։

«Հայաստանի դեմոկրատական կուսակցության» ընտրական ցուցակում ընդգրկված Տիգրան Գրիշայի Արզաքանցյանը (1-ին հերթական համար) գրանցվել է պատգամավորի թեկնածու։

Ինչպես նախընտրական ժամանակահատվածում, այնպես էլ ընտրությունների օրը իշխանությունների գործողությունները միտված են եղել թուլացնելու իրենց ընդդիմախոսներին։

«Հայաստանի դեմոկրատական կուսակցության» դեմ այդ գործողությունները դրսևորվել են մասնավորապես նրանում, որ դեռևս 2021 թվականի հունիսի 2-ին (այս մասին, ի դեպ, պարզ է դարձել միայն 2021 թվականի հունիսի 10-ին) ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից սեփական նախաձեռնությամբ հարուցվել է ոչ իրավաչափ վարչական վարույթ, որը միտված է եղել «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» ընտրական ցուցակում ընդգրկված Տիգրան Գրիշայի Արզաքանցյանի՝ (1-ին հերթական համար) որպես պատգամավորի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելուն։

Ընդ որում, լավ հասկանալով ընտրական գործընթացների սեղմ ժամկետները, ինչպես նաև թեկնածուի կողմից պետական մարմինների գործողությունների և նրանց կողմից կայացված վարչական ակտերի բողոքարկման արդյունքում ընտրական գործընթացների առանձնահատկությունների հաշվառմամբ առաջացող իրավական փակուղիները՝ պատկան մարմիններն արել են հնարավորը, որ «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» ընտրական ցուցակում ընդգրկված Տիգրան Գրիշայի Արզաքանցյանը (1-ին հերթական համար) զրկված լինի իր իրավունքների խախտումները վերականգնելու և ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։

Իսկ իշխանությունների կողմից ամեն գնով վերարտադրվելու ձգտումը դրսևորվել է նաև ընտրությունների օրը տեղի ունեցած բազմաթիվ խախտումներով։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»-ը հայտարարում է, որ չի ճանաչում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2876 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին