Երևան
12 °C
ՎՏԲ-Հայաստան Բանկն արձանագրում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող հաճախորդների համար նախատեսված «Արագ» վարկային պրոդուկտի նկատմամբ պահանջարկի աճ։ 2026թ․-ի առաջին կիսամյակի արդյունքներով տվյալ պրոդուկտի շրջանակում տրամադրված վարկերի ծավալն աճել է 27%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Վարկային միջոցները կարող են ուղղվել հիմնական և շրջանառու միջոցների համալրմանը, ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, ինչպես նաև գործող ագրովարկերի մարմանը՝ վերաֆինանսավորվող վարկի գումարի մինչև 30%-ի չափով լրացուցիչ սահմանաչափի տրամադրմամբ։
Վարկի հայտի դիտարկումն իրականացվում է վարկառուի վարկային պատմության հիման վրա՝ առանց ֆինանսական վերլուծության, ինչը հնարավորություն է տալիս էապես պարզեցնել և արագացնել ֆինանսավորման գործընթացը։ Վարկի վերաբերյալ որոշումն ընդունվում է փաստաթղթերի ամբողջական փաթեթի ներկայացումից հետո 2 ժամվա ընթացքում, իսկ վարկային միջոցների տրամադրումն իրականացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում։
«Մենք արձանագրում ենք պահանջարկի կայուն աճ «Արագ» վարկի նկատմամբ ագրարային ոլորտի ներկայացուցիչների կողմից։ Գյուղատնտեսների համար հատկապես կարևոր են որոշումների ընդունման արագությունն ու ֆինանսավորման հասանելիությունը ակտիվ սեզոնային աշխատանքների ժամանակահատվածում։ Այդ պատճառով մենք առավելագույնս պարզեցրել ենք հայտերի դիտարկման ընթացակարգը և կրճատել վարկերի տրամադրման ժամկետները։ Վարկավորման ծավալների աճը վկայում է պրոդուկտի պահանջվածության և Բանկի նկատմամբ հաճախորդների վստահության մասին։ Հետագայում մենք ևս շարունակելու ենք զարգացնել գյուղատնտեսության աջակցմանն ու ոլորտի ձեռնարկությունների համար ֆինանսական հասանելիության բարձրացմանն ուղղված լուծումները»,- մեկնաբանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։
Պրոդուկտի շրջանակում ֆինանսավորվում են անասնապահության, բուսաբուծության, ջերմոցային տնտեսության, չրերի արտադրության, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, ինչպես նաև գյուղատնտեսական ծառայությունների մատուցման ոլորտներում գործունեություն իրականացնող ձեռնարկությունները։
«Արագ» վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 14․2% (փաստացի տոկոսադրույքը՝ 20․2%-ից մինչև 22․78%)։ Վարկի գումարը 300 հազարից մինչև 20 մլն ՀՀ դրամ է, իսկ վարկավորման ժամկետը՝ 2-ից մինչև 5 տարի։
Վարկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում։
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո
Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով
Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ
Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան
Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին
Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք
Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև
Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը
Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն
Ովքեր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Վարդան Ղուկասյանի փեսան տրտնջում է, փորձում համոզել գյումրեցիներին. ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի՛ կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Հանրային պահանջ կա, որ Քոչարյանը պատժվի. նրա միակ նպատակը մեր երկիրը մաս-մաս այլ երկրին տալն է. Մանավազյան
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT