Երևան
12 °C
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստով դարձյալ նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչեց 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը: Որոշումն ընդունվեց 7 կողմ, 0 դեմ քվեարկությամբ:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն 2021թ. մայիսի 31-ի նիստին որոշում էր կայացրել, որ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով գրանցված է ԱԺ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների պատգամավորության թեկնածու, գտել է, որ նրա հեղինակած գրքի պատկերով պաստառներն իրենց բովանդակությամբ ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ:
ԿԸՀ այդ որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանը հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԸՀ-ի նշված որոշումը: Հունիսի 6-ին վարչական դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի հայցը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր նիստի ընթացքում նշեց, որ ըստ ՀՀ Սահմանադրական օրենքի՝ ԱԺ և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ 5 քմ գերազանցող պաստառը կարող է փակցվել միայն հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդի վահանակում։
«Նկատի ունենալով, որ քաղաքացի Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ցուցակով գրանցված է որպես ԱԺ արտահերթ ընտրությունների պատգամավորի թեկնածու, ԿԸՀ-ն գտնում է, որ նրա հեղինակած գրքի պատկերով իրենց բովանդակությամբ ասոցացվում են «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչության հետ», - ասաց Տիգրան Մուկուչյանը։
Մուկուչյանն ընդգծեց, որ պաստառներն ընդհանրապես չեն արգելվում, այլ սահմանափակումը վերաբերում է միայն քարոզչության ժամանակահատվածում, քանի որ ասոցացվում է նախընտրական քարոզչության հետ:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն էլ նշեց, որ առարկում է այս վարույթի նախաձեռնման վերաբերյալ, որովհետև հիմա ԿԸՀ կողմից Վարչական դատարանի օրինական, ուժի մեջ մտած դատավճռի նկատմամբ վերաքննության իրացում է իրականացվում․
«Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ և դրանով իսկ պարոն Մուկուչյանի ներկայացրած հարցը նախկինում քննության առարկա դարձվել էր և ճանաչվել էր անվավեր։ Հիմա մենք փաստացի կրկնում ենք նույնը»։
Տիգրան Մուկուչյանն էլ իր հերթին ասաց, որ ծանոթ են դատարանի վճռին, և չկա հստակ գնահատական ասոցացման վերաբերյալ և վճիռը հիմնականում վերաբերում՝ էր որոշման չպատճառաբանված լինելուն:
ԿԸՀ նիստից հետո «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արամ Վարդևանյանը նշեց, որ կրկին դիմելու են դատարան.
«Ստացվում է, որ նույն գործով, ու նույն փաստական հանգամանքներով կրկին պետք է դիմենք դատարան՝ 3-օրյա ժամկետով»:
Մեր դիտարկմանը, որ Տիգրան Մուկուչյանը նիստին նշեց, որ դատարանը ձևական կողմին վերաբերող խնդիրներ է տեսել, և բովանդակային ակտ ՝ պաստառները ասոցացվող ճանաչելուն կամ չճանաչելուն վերաբերող սահմանված չի եղել դատարանի որոշման մեջ, Վարդևանյանն ասաց.
«Դա պարոն Մուկուչյանի գնահատականն է: Դատարանն իր դատական ակտում այնպիսի հիմք է դրել, որը հաղթահարման ենթակա չէ: Դատարնն ասում է՝ իրավական որոշակիության սկզբունքին չի համապատասխանում ասոցացվել ճանաչելը, այդ պայմաններում իրենք չեն կարող հաղթահարել: Պետք է օրենսդրական փոփոխություն լինի, որպեսզի կարողանան սահմանել, թե որն է ասոցացվող համարվում: Երբ լինում է դատական ակտ, այն վերջնական է լինում, իսկ Մուկուչյանն ասում է՝ քանի որ դատարանը մեր ներկայացրած փաստերին մանրամասն չի անդրադարձել, ես փորձում եմ մի անգամ էլ որոշում ընդունել, բայց այդպես չի կարելի»,-ասաց Վարդևանյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT