Երևան
12 °C
Արդեն տեղեկացրել ենք, որ վերջին օրերին նախադպրոցական տարիքի երեխաների ծնողների մոտ անհանգստության ալիք է բարձրացել, թե ինչու են Երևանի համայնքային մանկապարտեզներում ծնողներից անկողնային 3 հավաքածու պահանջում: Մանկապարտեզներից մեկի տնօրենը մեզ հետ զրույցում նշել էր, որ այդ պահանջը առողջապահության նախարարի 2002 թվականի հրամանով է սահմանված, սակայն այդ նորմի վրա հիմա են սկսել մեծ ուշադրություն դարձնել. քաղաքապետարանից տեղեկացրել են, որ այդ կետը ևս պետք է պահպանվի: Նրա խոսքով՝ եթե տեսչական ստուգումների ժամանակ բացահայտեն, որ չկա համապատասխան թվով անկողին, մանկապարտեզը կտուգանվի:
Մենք հարցում էինք ուղարկել քաղաքապետարան՝ հասկանալու համար, թե հնարավոր տեսչական ստուգումների պատճառով մանկապարտեզներից պահանջվե՞լ է ապահովել նախարարի հրամանով հաստատված վերոնշյալ սանիտարական նորմը, ինչպես նաև անկողնային 3 հավաքածուները մանկապարտե՞զը պետք է ապահովի, թե՞ պետք է ուզի ծնողներից։
Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից տեղեկացրին, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նախադպրոցական ուսումնական հաստատությունները պարբերաբար իրազեկվում են ոլորտին առնչվող կրթական և առողջապահական իրավական ակտերի, մեթոդական ուղեցույցների, պահանջվող հրահանգների մասին: Ինչ վերաբերում է մանկապարտեզ հաճախող երեխայի անկողնային սպիտակեղենի երրորդ հավաքածու ունենալու պահանջին, հանրակրթության վարչությունից նշել են, որ երեխաների ծնողները իրենց երեխաների համար յուրաքանչյուր պարագա կարող են տրամադրել կամավորության սկզբունքով:
«Երևանի քաղաքապետարանից մանկապարտեզներին գրություն չի ուղարկվել՝ որևէ նորմատիվ կամ անհատական իրավական ակտի պարտադիր կիրառման վերաբերյալ: Հաստատությունների տնօրենները պարտավոր են տիրապետել նախադպրոցական կրթության ոլորտին վերաբերող բոլոր իրավական ակտերի պահանջներին: Իրականում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի աշխատակիցները (պետը) մշտապես տեղեկացնում են (է) մանկապարտեզներին վերապահված գործառույթների մասին՝ հիշեցման նպատակով: Վերոնշյալ ստորաբաժանման կողմից մշտապես հսկվում է առողջապահական գերատեսչությունների կողմից սահմանված սանիտարական կանոնների պահպանման գործընթացը, որոնք սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի՝ 2002թ. Հ.857-Ն հրամանով: Պայմանավորված Covid-19-ով՝ գրեթե յուրաքանչյուր օր մանկապարտեզներին տրվել են ցուցումներ՝ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման խիստ կարևորության վերաբերյալ:
Մանկապարտեզներում տեսչական մարմինները ստուգումներ իրականացնելիս նույնպես առաջնորդվում են պահանջվող նորմատիվ ակտերով՝ իրենց լիազորությունների և իրավասությունների շրջանակում»,- նշված է մեզ ուղարկված գրավոր պատասխանի մեջ:
Պատասխանի մեջ նաև նշված է, որ ներկայումս Երևանի քաղաքապետարանում քննարկվում է մանկապարտեզներին փափուկ գույքով ապահովելու խնդիրը, որի անհրաժեշտությունը հնարավոր է գնահատել հաստատություններում գույքագրում իրականացնելուց հետո:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT