Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետարանը չի շտապում որեւէ կերպ գնահատել համար 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանի արարքը, դա որակել օրենքի խախտում եւ համապատասխան տույժ կիրառել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սեդա Հակոբյանը, որը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կինն է եւ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հարսը, հրահանգում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց, որ նրանք մարզերում ապրող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում: Սեդա Հակոբյանի ամուսինն այստեղ պատգամավորի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով:
Մեր թղթակիցը զանգահարել էր նրան, ներկայացել որպես Արման Սահակյանի շտաբի անդամ, եւ Սեդա Հակոբյանը հաստատել էր, որ կարող է մարդ բերել գրանցելու, որին կասեն, թե ում պետք է ընտրել:
Քաղաքապետարանից, սակայն հայտարարում են, թե իրենք վստահ չեն, որ թղթակիցը Սեդա Հակոբյանին զանգահարել է աշխատանքային ժամին եւ ոչ նրա անձնական հեռախոսահամարով, որքան էլ հավաստիացրինք, որ նրանց զրույցը եղել է ժամը 17-17:30-ի միջակայքում եւ մանկապարտեզի տնօրենի աշխատանքային հեռախոսով (010-390-100), իսկ նրանց կապը եղել է գործավարուհու միջոցով:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ:
- Պարոն Գեւորգյան, ինչպես եք մեկնաբանում ու գնահատում Երեւանի համար 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանի արարքը, եւ քաղաքապետարանի ինչ քայլ է դրան հետեւելու:
- Հիմնավորումները պատրաստեք եւ, ըստ այդմ էլ, օրենքով սահմանված կարգով դիմեք: Ես չեմ կարող դա մեկնաբանել: Որեւէ ձեւով չեմ մեկնաբանում, որովհետեւ ես աշխատանքային ժամը չգիտեմ ու չեմ կարող վստահ լինել, որ դա եղել է ոչ բջջային հեռախոսով, որը մարդու կապի անձնական միջոց է:
- Ինչպես չեք կարող վստահ լինել: Կարելի է իրեն հարցնել, թող ցույց տա, եթե իր հեռախոսի վրա զանգ կա: Դժվա՞ր է դա պարզելը, եթե կա ցանկություն:
- Եթե կոնկրետ գտնում եք, որ խախտում կա, դիմեք պատկան մարմիններին: Վերջ:
- Փաստորեն, մամուլի հրապարակումից հետո քաղաքապետարանը չի փորձում պարզել` դա ինչքանով է ճիշտ, իրեն չի հետաքրքրում: Ու պատճառն ա՞յն է, որ մանկապարտեզի տնօրենը Արման Սահակյանի կինն է ու Գալուստ Սահակյանի հարսը:
- Երբ որ պատշաճ ձեւով դիմում կստացվի Երեւանի քաղաքապետարան, թերեւս զբաղվեն այդ հարցով: Ես էլի եմ կրկնում, ես չունեմ կոնկրետ հիմնավորում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Աղվերանում տևական ժամանակ գազ չի լինի
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT