Թող չփորձեն նախարարության անունից ինչ-որ հրամաններ ցիտելով ծնողներից անկողին ուզել. Հռիփսիմե Խաչատրյան

Վերջին օրերին նախադպրոցական տարիքի երեխաների ծնողների մոտ անհանգստության ալիք է բարձրացել, թե ինչու են Երևանի համայնքային մանկապարտեզներում ծնողներից անկողնային 3 հավաքածու պահանջում: «Մանկապարտեզը և երեխաները» ֆեյսբուքյան խմբում երեխաների ծնողներից ոմանք նշել են, որ մանկապարտեզի տնօրենն ուղղակի կատարող է, հրաման եղել է առողջապահության նախարարի կողմից:

Երևանյան մի շարք մանկապարտեզների տնօրեններից հետաքրքրվեցինք՝ ինչ նոր հրահանգ են ստացել առողջապահության նախարարությունից:

Թիվ 8 մանկապարտեզի տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, որ նախարարությունից ոչ մի նոր հրահանգ չի եղել, անկողնու 3 հավաքածու ունենալու պահանջը նախարարի 2002 թվականի հրաման է, սակայն իրենց մանկապարտեզում ծնողներից ոչ մի անկողնային հավաքածու չեն պահանջում: Իրենք ունեն անկողնու լրացուցիչ հավաքածուներ, տեղում լվանում են և փոխում:

Նմանատիպ պատասխան ստացանք նաեւ մի քանի այլ մանկապարտեզներից:

Թիվ 39 մանկապարտեզի տնօրենի խոսքով էլ իրենց մանկապարտեզում լվացքատուն չկա, այդ պատճառով ծնողներից անկողնու երկու հավաքածու են ուզում.

«Մենք ծնողներից 2 հատ ենք ուզում, որպեսզի երբ մեկը տանեն լվանան, այդ ընթացքում մյուսը օգտագործենք: Ես չգիտեմ՝ ինչ հրահանգ է, բայց անկողնու 3 հավաքածու ունենալը նորմատիվով սահմանված է. մանկապարտեզը դրանք պետք է ունենա: Մենք նախկինից մնացած անկողնային պարագաներ էլ ունենք. եթե անհրաժեշտություն է առաջանում, տրամադրում ենք դրանց կարիքն ունեցող երեխաներին»,- ասաց նա:

Մեկ այլ մանկապարտեզի տնօրենն էլ նշեց, որ իրենք ծնողներից անկողնու երեք հավաքածու են ուզել, որովհետեւ 2002 թվականի հրամանով (առողջապահության նախարարի) հրահանգված է՝ մեկն ունենալ օգտագործման, երկուսը՝ փոխարինման համար, սակայն մանկապարտեզը չունի այդ հնարավորությունը:

Հարցին՝ իսկ 2002 թվականի հրամանի մասին նո՞ր են տեղեկացել, տնօրենը պատասխանեց, որ այդ նորմի վրա հիմա են սկսել շատ մեծ ուշադրություն դարձնել, նույնիսկ քաղաքապետարանից տեղեկացրել են մանկապարտեզներին, որ այդ կետը ևս պետք է պահպանվի: Նրա խոսքով՝ եթե տեսչական ստուգումների ժամանակ բացահայտեն, որ չկա համապատասխան թվով անկողին, մանկապարտեզը կտուգանվի:

Առողջապահության նախարարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, մեր հարցերին ի պատասխան, ասաց, որ անկողնու երեք հավաքածու ունենալու պահանջը 2002 թվականին ընդունված սանիտարական նորմ է, այն համավարակով ընդհանրապես պայմանավորված չէ, նոր հրահանգ առավել ևս չկա.

«Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը ևս մանկապարտեզների երեխաների ծնողներից զանգեր է ստացել պարզաբանման համար, թե ինչու է նախարարությունը սպիտակ անկողնու 3 հավաքածուի պահանջ դրել: Չեմ կարող ասել՝ ինչից ելնելով են մանկապարտեզները նոր հիշել 2002 թվականին ընդունված սանիտարական նորմի մասին: Անկողնու երեք հավաքածու ունենալու պահանջը 2002 թվականին ընդունված նորմ է, որն ուղղված է ոչ թե սաներին, այլ մանկապարտեզներին: Մանկապարտեզներից է պահանջվում երեխաների համար ապահովել, օրինակ, անկողնու 3 հավաքածու, կլոր անկյուններով սեղան, սրբիչներ և այլն: Թե ինչ իրավունքով են ծնողից պահանջում մի բան, որը պետք է մանկաապրտեզներն իրենք ապահովեն, չեմ հասկանում: Եվ թող չփորձեն նախարարության անունից ինչ-որ հրամաններ կամ հրահանգներ ցիտելով ծնողներից անկողին ուզել»,- նշեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակը:

Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից փորձեցինք տեղեկանալ՝ հնարավոր տեսչական ստուգումների պատճառով մանկապարտեզներից պահանջվե՞լ է ապահովել նախարարի հրամանով հաստատված վերոնշյալ սանիտարական նորմը: Փորձեցինք ճշտել նաեւ օրենքի պահանջը. ի վերջո, այդ անկողնային հավաքածուները մանկապարտե՞զը պետք է ապահովի, թե՞ պետք է ուզի ծնողներից։ Քաղաքապետարանի լրատվության վարչությունից խնդրեցին դիմել գրավոր հարցումով: Պատասխանները կհրապարակենք դրանք ստանալուց հետո:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4830 դիտում

Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի

Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ՝ Էրեբունի վարչական շրջանում

Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ

Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային՝ պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ

ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ

Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը

Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել

Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը

Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում

Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան

Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ

Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել

Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում

Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ

Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին

Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում

ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո

Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան

Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան

Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ

Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները

Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին